Լրահոս
Հասարակական
22:28
21.11.19
79

Չխոշտանգող ոստիկաններ, կարգին դատավորներ. կառավարության նիստը

Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 7 մլրդ. 526 մլն. դրամ գնահատված Ծաղկաձորի Գոլդեն փելես հյուրանոցը աճուրդի հանել: Ինչպես հիշում եք այս հյուրանոցը պատկանում էր մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Իշխանափոխությունից հետո՝ այն որպես նվիրատվություն Ավետիսյանները փոխանցել են պետությանը: Աճուրդը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին: Մինչև հյուրանոցը նոր տեր կունենա՝ դրա պահպանման համար պետությունը ամսական 6 միլիոն դրամ կծախսի: Ոստիկանությունում խոշտանգումների դեպքերը բացառելու, դատավորներին կարգի հրավիրելու նոր գործիքներ է առաջարկում գործադիրը: Այդ օրանգծերին այսօր հավանություն են տվել ու ուղարկել են խորհրդարան: