Լրահոս
Հասարակական
22:50
20.11.19
67

Ցուրտ մանկատան տաք երազանքները

Գիշերօթիկները փակելու՝ կառավարության սկանդալային որոշման ֆոնին ու ձմռանն ընդառաջ անելանելի վիճակ է նաև ամենահին մանկատներից մեկում: Թռչունյան մասնավոր մանկատան բնակիչների երազանքներն արդեն անթև են: 80 երեխայի ուշքն ու միտքը հիմա միայն այն է, որ ամերիկահայ համայնքի դադարեցրած ֆինանսավորումը վերականգնվի, թե չէ իրենք ու՞ր են գնալու: Միևնույն ժամանակ՝ վարկած կա, որ բարերաները որոշել են փակել մանկատունը, քանի որ այնտեղ երեխաներին ոչ լավ կերակրում, ոչ էլ նորմալ խնամում են: