Լրահոս
Քաղաքական
22:23
21.11.19
74

Շախ եվ մատ՝ պոպուլիզմին. ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը

Աշխարհում սրվում է պոպուլիստների վտանգը: Նրանց դեմ պայքարի մասին է հայտարարել Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը: «Ես պայքարի եմ դուրս գալիս պոպուլիստների դեմ»,- ասել է Տուսկը՝ Եվրոպական ժողովրդական կուսկացության նախագահ ընտրվելուց հետո: ԵԺԿ 24-րդ համագումարին մասնակցել է նաեւ Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Նա իր ելույթում արձանագրել է, որ ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք իրեն մեղադրում են Հայաստանում իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Պոպուլիստ իշխանություն լինելու Սարգսյանի մեղադրանքը չի ընդունում Իմ քայլի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, որը վերջերս սկանդալի մեջ հայտնվեց, երբ հայտարարեց, թե իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա: