Լրահոս
Հասարակական
22:52
20.11.19
53

«Ազատագրել Հայաստանի վարչապետին Սորոսի ճիրաններից»

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության շենքի դիմաց ամբողջ գիշեր նստացույց արած ուսանողների կողքին է նաև ՎԵՏՕ շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը: Շարժման մասնակիցները Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին աջակցում են ոչ թե նախարարության շենքի, այլ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի առջևից: Նրանք այդտեղ են, որովհետև Հայաստանում հիմնադրամի գործունեությունը քայքայիչ են համարում ու սորոսական ձեռագիր են տեսնում իշխող քաղաքական թիմի շատ գործողություններում;՛ Հիմնադրամի լուծարումը պահանջող ՎԵՏՕ շարժման մասնակիցներն այսօր ազատություն Նիկոլ Փաշինյանին ակցիան են արել: