Լրահոս
Հասարակական
22:38
21.11.19
79

Հրդեհ՝ Երեւանի կենտրոնում. «Դոլմամա»-ի տանիքն այրվել է

Այժմ մանրամասներ մայրաքաղաքի կենտրոնը իրար խառնած հերդեհից: Աբովյան-Պուշկին խաչմերուկում կեսօրից հետո հրդեհվել է Դոլմամա ռեստորանի շենքի տանիքը: Դեպքի վայր է հասել հրշեջների 10 մարտական հաշվարկ: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը: Այստեղ է եկել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դեպքի մանրամասները պարզում են: Շենքի հարևանությամբ ապրող բնակիչները մտավախություն ունեն, որ հրդեհը դիտավորություն է, որպեսզի իրենց հանեն տներից ու Երևանի կենտրոնում հերթական էլիտար շենքը բարձրանա: