Լրահոս
Կրթություն և գիտություն
22:06
26.11.19
56

Բանասիրականում դասի չեն գնում՝ «հանուն ազգային կրթության»

Մայր բուհի բանասիրության ֆակուլտետում ուսանողները վերսկսել են դասադուլը: Հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ցանկից հանելու նախարարության նախագծի վերաբերյալ բողոք նամակով՝ դիմել էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ուսանողները վրդովվել են, որ սահմանված 3 օրը լրացել է, իսկ Գեղամ Գեւորգյանը այդպես էլ չի պատասխանել իրենց: Դասախոսները աջակցում են ուսանողներին, բայց դասերը չեն ընդհատում: