Լրահոս
Հասարակական
13:52
26.11.19
54

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակում

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:

«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: