Լրահոս
Հասարակական
11:37
25.11.19
88

Ստամբուլում բացվել է Կոմիտասի հուշարձանը

Img default alt hy

Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հերթական կարևոր միջոցառումն է տեղի ունեցել։ Ստամբուլում՝ Պոլսի հայոց պատրիարքարանի բակում, տեղադրվել է հայ մեծ երաժիշտ ու մանկավարժ Կոմիտասի արձանը։

Բացման արարողությունն անցկացրել է պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը։ Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, որը հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և կատարած աշխատանքի մասին։

Կոմիտասն իր ստեղծագործական գործունեության շատ կարևոր հատված անցկացրել է Ստամբուլում, ստեղծել «Գուսան» երգչախումբը և մեծ դերակատարություն ունեցել պոլսահայության կյանքում։

Այս հուշարձանի բացումն էլ՝ երախտիք է մեծն վարդապետի կատարած ահռելի աշխատանքի դիմաց։

 

Աղբյուր՝ Armlink.am