Լրահոս
Սոցիալական
22:29
23.11.19
121

Գույքահարկը կարող է տասն անգամ թանկանալ

Ութից տասն անգամ կարող է թանկանալ գույքահարկը: Տնտեսագետները ահազանգում են, որ խորհրդարանում վերջերս ընդունված օրինագիծը գույքի կադաստրային արժեքի սահմանման վերաբերյալ, կանաչ լույս է վառում կառավարության համար, որպեսզի անշարժ գույքի կադաստրային արժեքը որոշի այդ գույքի շուկայականն գնով: Դա նշանակում է, որ , օրինակ, կենտրոնում ապրող թոշակառու տատիկը կարող է նույնքան թանկ վճարել իր բնակվարձի համար, որքան մեծահարուստ մեկը, որ ապրում է շքեղ առանձնատանը: