Լրահոս
Հասարակական
22:36
24.11.19
89

Շմոլ գազի «սեւ» թույնը, չի՛ կարելի. գազ է

Այս շաբաթ Հայաստանը ցնցեց Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգությունը: 4 անչափահասներին 77-ամյա տատի հետ, մահացած գտան իրենց բնակարանում: Ըստ դատաբժշկական փորձաքննության մահվան պատճառ է դարձել թունավորումը շմոլ գազից: Այս պատմությունը, որ ինքնին ողբերգական է, շատ շատերիս ավելի հուզեց, երբ իմացանք, որ 4 երեխաներին թոշակառու տատը միայնակ էր խնամում: Ծնողները բաժանված են ու ապրում են արտերկրում: Ընդամենը մի քանի օր անց, շմոլ գազից թունավորման ախտանշաններով հոսպիտալացվեց Երեւանի կենտրոնում ապրող մի մեծ ընտանիք: Բարեբախտաբար, բժիշկները հասցրին փրկել ընտանիքի բոլոր՝ 7 անդամներին: Հետո՝ Շտապօգնությունը այսպիսի մի կանչով Արագածոտնի Հարթավան գյուղ գնաց: Ցավոք, ողբերգությունները կամ փրկության պատմություններն են հաճախ զգոնության կոչ դառնում: Թարմացնում գազի անվտանգության սարքերին ուշադիր լինելու՝ հարյուր անգամ լսած զգուշացումը: Ուշադիր չենք: Որովհետև բոլորիս թվում է, թե ոչ մի վատ բան մեզ հետ չի կարող լինել, այն էլ տանը նստած: