Լրահոս
Առողջապահական
22:27
23.11.19
63

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների՝ տիեզերք հասնող երազանքը

Քաղցկեղով հիվանդ հայ երեխաների կտավները կթռչեն տիեզերք: Արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկները հաջորդ շաբաթ Սարյանի գուներով կտավներ կնկարեն տիեզերագնացների համար կարվող հագուստի կտորների վրա: Դրանք ռուս տիեզերագնացները իրենց հետ տիեզերք կտանեն: Այս մասին հայտարարել են Սարյանի տուն-թանգարանում, որտեղ ուրբաթ բացվել է տիեզերքի թեմայով ցուցադրություն: Վաճառված տոմսերի գումարը կփոխանցեն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: