Լրահոս

2022-01-02
  • Առողջապահական
    Արձանագրվել է 2 մահ․ կորոնապատկերը Հայաստանում
    Հայաստանում հունվարի 2-ի ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345007 դեպք, որից 331858-ը՝ առողջացած: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 վարակակիր: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 1 851 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 27 դեպք: Առողջացել է 166, մահացել՝ 2 քաղաքացի: Քովիդ համավարակից մահվան 7977 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 574 հազար 697 թեստավորում:
    11:36
    02.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ հունվարի 1-ին ժամը 20։00-ի դրությամբ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սպիտակի, Ստեփանավանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:54
    02.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
    Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:52
    02.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր․ Շահեն Մեղրյան
    Այսօր՝ հունվարի 2-ին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հերոսի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին։ Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել ինքնապաշտպանական զինված ջոկատներ։ 1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ Նույն տարվա հունիսին ադրբեջանցիները, ռուս վարձկանների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ Շահենը իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին երեք գյուղերը։ Այդ օպերացիան առաջիններից էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքներն ազատագրել։ 1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։ Մինչև շրջանի անկումը, հետ են մղվել թշնամու շրջանի ամբողջ ճակատով ձեռնարկած զինված հարձակումները։ 1993 թվականի ապրիլի 17-ին Գյուլիստանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և նրա մարտական ընկերներն էին ցանկանում ուղևորվել Երևան։ Մեղրյանի զոհվելը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին դասելու փորձերն անհիմն են։ Առկա են բազմաթիվ վարկածներ, այդ թվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու մասին։ Հոկտեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար, ազատամարտիկ, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Զինավորի Մեղրյանը (1952-1993 թթ.) հետմահու պարգևատրվեց Արցախի հերոսի կոչումով: Բ. Սահակյանը Մեղրյանի որդուն է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում կանգնեցվել է Շահեն Մեղրյանի հուշարձանը: Քանդակագործը Հարություն Համբարձումյանն է: Հուշարձանի ճարտարապետը Սևակ Ասրյանն է:
    09:43
    02.01.22
    Ավելին
2022-01-01
  • Հայաստան
    Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը
    Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։ «News.am»-ը գրում է, որ այսօր համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը: Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր:
    23:31
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրդեհի հետևանքով այրվել է 800կգ անասնակեր
    Հունվարի 1-ին ժամը 16։24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արճիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։
    22:54
    01.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է 100 չվերթ
    «Հունվարի 1-ին Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 89 չվերթ»,- գրում է «Ժողովուրդ»-ը։ Չեղարկված չվերթների մեծ մասը՝ 75-ը, Շերեմետևոյում է։ Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը մերկասառույցի և քամու պատճառով երկարացրել էր եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել են ավելի քան 100 չվերթ։
    22:02
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի որ հատվածներում է ձյուն տեղում
    Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:46
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ հունվարի 2-ին ժամը 11:00-ին Սուրբ Գայանե վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Պատարագի սրբազան արարողության՝ կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այս մասին «Արմենպրես»-ին են հայտնել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
    21:38
    01.01.22
    Ավելին
  • Արցախ
    Կոչ ենք անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց․ ԱՀ ԱԱԾ
    ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունից:
    21:32
    01.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Խաղաղություն ձեր ընտանիքներին․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Խաղաղություն ձեր ընտանիքներին»։
    21:08
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունվարի մեկից թանկանում է ջրի սակագինը
    Այսօրվանից կթանկանա խմելու ջրի սակագինը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:
    20:34
    01.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Շուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է․ Ասպրամ Կրպեյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մաղթանքս նույնն է լինելու, քանի դեռ չենք վերականգնել մեր Արցախ Հայրենիքի` Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը: Շուշին Հավերժական Հայաստան տանող ճանապարհի առաջին կանգառն է։ Հավերժական Հայաստան լինելու է»,- գրել է Կրպեյանը։
    18:11
    01.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մանրամասներ Հայրապետովի մահվան դեպքից
    «ArmLur.am»-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։
    17:54
    01.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Մահացել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը
    Երևանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։
    13:29
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքապետը այցելել է «Եռաբլուր»
    Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածների հիշատակին: Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի տեղակալների և վարչական շրջանների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։
    12:40
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կորոնավիրուսի «ամանորյա» թվերը Հայաստանում
    Հայաստանում հունվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 980 դեպք, որից 331 հազար 692-ն՝ առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3806 բուժառու: Մեկ օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է 4398 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք: Առողջացել է 133, մահացել՝ 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 572 հազար 846 թեստավորում:
    12:18
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
    Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:16
    01.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանածը
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երևանի բնակիչ 50-ամյա Գևորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Ավելի վաղ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր: Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին և տվել խոստովանական ցուցմունք։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։
    11:52
    01.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն․ Նժդեհ
    Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործիչներից մեկն է: Այսօր՝ հունվարի 1-ին, նրա ծննդյան օրն է։ Նժդեհի գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը: 1886թ․ հունվարի մեկին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում է ծնվել Գարեգին Նժդեհը։ Տեր-Հարությունյանը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությանը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ` 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության` ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև` մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։
    11:23
    01.01.22
    Ավելին