Լրահոս

2021-12-31
  • Քաղաքական
    Բողոքի ակցիա դատախազության դիմաց` ի պաշտպանություն Աշոտ Մինասյանի
    Բողոքի ակցիա դատախազության դիմաց` ի պաշտպանություն Աշոտ Մինասյանի
    12:02
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Բողոքի ակցիա՝ ՀՀ դատախազության շենքի դիմաց
    «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` հաջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ)։ Նրանք պահանջում են, որ ազատ արձակվի արցախյան երեք պատերազմների մասնակիցը: Աշոտ Մինասյանը ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին էր կալանավորվել, որոշումը կայացրել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները: Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, այսինքն` հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
    11:32
    31.12.21
    Ավելին
  • Արցախ
    Երախտապարտ եմ նրանց, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» խոսույթից․ Գեղամ Ստեփանյան
    Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորում է բոլորի Ամանորը՝ գրելով, որ երախտապարտ է Հայաստանում ապրողներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը․ «Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայլերով, նպատակաուղղված... Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։ Խոնարհումս մեր զոհված հերոսների հարազատներին և երախտագիտությունս բոլոր ժամանակներում մեր անվտանգության դիրքերում կանգնած բոլոր-բոլորին։ Երախտապարտ եմ Արցախում ապրող իմ հայրենակիցներին, որ բազմաթիվ անորոշություններ ու փորձություններ հաղթահարելով, շարունակում են կառչած մնալ հողին՝ հստակ հասկանալով, որ մեր ներկայությունն այստեղ ի վերջո որոշիչ գործոն պետք է լինի։ Սահմանային դարձած համայնքների բնակիչներին, որոնց այցելելիս կամովի ավելի ես ամրապնդվում։ Երախտապարտ եմ Արցախի բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ են տեղահանվածների նկատմամբ, նրանց առջև իրենց տան վարձերը չեն բարձրացնում, քանզի կարճաժամկետ նյութական շահը չի կարող և չպետք է գերակա լինի ապրումակցման, մարդասիրության և հոգատարության արժեքներին։ Պետական այն պաշտոնյաններին, որոնք քաղաքացիների հետ հարաբերվելիս բարձր դիրքից չեն խոսում (դրա իրավունքը չունեն), այլ հակառակը՝ կանգնում են նրանց կողքին՝ ձեռք-ձեռքի տված լուծելու նրանց խնդիրները։ Երախտապարտ եմ իմ հայրենակիցներին Արցախում և Հայաստանում, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» անընդունելի ու դատապարտելի խոսույթից։ Երախտապարտ եմ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը։ Երախտապարտ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին անսահման նվիրումի և այն գիտակցման համար, որ հայրենիքը՝ Հայաստանն իր Արցախի հետ միասին, և միայն հայրենիքն է մեր ինքնությունը սնուցող միակ աղբյուրը։ Երախտապարտ եմ այդ աղբյուրի ակունքներն անաղարտ պահելու համար։ Հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից և տեղեկատվական անվերահսկելի հոսքերում Արցախի ներկան ձեզ համար հաճախ այնքան էլ հասկանալի չէ, ուրեմն շարունակեք գալ, ձեր աչքերով տեսնելու ու հստակեցնելու ձեր հետագա անելիքները։ Երախտապարտ եմ մեր երկրի և ժողովրդի օտարերկրյա բարեկամներին և միջազգային կազմակերպությունների այն սակավաթիվ ներկայացուցիչներին, որոնք, քաղաքական ցանկացած խոչընդոտ հաղթահարելով, կանգնում են ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, որոնք դրվագային փառքի փոխարեն հասարակությանը մաքուր ու անաչառ տեղեկություն փոխանցելու ճիշտ ու արհեստավարժ դիրքերում են աշխատում։ Մեր օրերում դա անչափ կարևոր է։ Ամանորյա բարեմաղթանքս բոլոր-բոլորին՝ արեք այնպես, որ եկող 2022 թվականին որևէ մեկը ձեզ ուղղակի պարզ մարդկային ասի՝ երախտապարտ եմ։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։
    11:08
    31.12.21
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.12.21
    11:00
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է նախագահը։
    10:44
    31.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով` «Tert.am» Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին: «Հրապարակ» Արթուր Վանեցյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը շարունակում է գաղտնի պայմանավորվածություններ ունենալ թշնամու: «168 Ժամ» Փաշինյանը այսօր կուղևորվի Վարդենիս. հնարավոր է՝ բնակիչները փակեն ճանապարհը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ:
    10:00
    31.12.21
    Ավելին
2021-12-30