Լրահոս

2021-12-29
  • Հայաստան
    Տեղի է ունեցել մարտական հերթափոխ
    ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորումներում դեկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ: Ստորաբաժանումների ղեկավարները ստուգել են զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
    17:19
    29.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Ամանորի հրաշքը՝ Յոլյանի արյունաբանական կենտրոնում
    Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար «Գեոպրոմայնիգը» տոն է կազմակերպել:
    16:09
    29.12.21
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը կմիջնորդի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
    ԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսության հարցում։ Նա մասնավորապես նշել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անկասկած կնպաստեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս տեսանկյունից ողջունում ենք երկխոսություն սկսելու տրամադրվածությունը, որը վերջին շրջանում դրսևորում են Անկարան ու Երևանը։ Գոհունակությամբ ենք նշում կարգավորման բարդ հարցի քննարկման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը»: Ըստ Ռուդենկոյի՝ Մոսկվան պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:
    16:01
    29.12.21
    Ավելին
  • Հասարակական
    Հոսանքի գինը կբարձրանա փետրվարի 1-ից
    Փետրվարի մեկից մեր քաղաքացիների համար հոսանքի սակագինը միջինում կբարձրանա 4,7 դրամով, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր միաձայն որոշում է ընդունել, որը չի ազդի միայն սոցալապես անապահով մարդկանց վրա:
    15:52
    29.12.21
    Ավելին
  • Արցախ
    50-ամյա արցախցին «մոլորվել է» ու հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկած տարածքում
    Ադրբեջանցիները գերեվարել են Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի 50-ամյա բնակչին: Արցախի ազգային անվատանգության ծառայությունը հայտնում է, որ այսօր առավոտյան 7-ն անց 30-ի սահմանում՝ հաղորդում են ստացել՝ Արմեն Աբրիկի Վերդյանի անհետանալու մասին:
    15:49
    29.12.21
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը
    Վրաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել Շալվա Պապուաշվիլին՝ 88 կողմ և 1 դեմ ձայնով: Պապուաշվիլին մինչև վերջերս գլխավորել է կրթության և գիտության կոմիտեն։
    15:26
    29.12.21
    Ավելին
  • Միջազգային
    Ճապոնական Տագան դարձել է «ձյունե քաղաք»
    Ճապոնական Տագա քաղաքը ծածկվել է ձյան հաստ շերտով: Վերջին օրերին այնտեղ ռեկորդային տեղումներ են:
    15:17
    29.12.21
    Ավելին
  • Միջազգային
    Ստամբուլի քաղաքապետը խանգարում է Էրդողանին
    Թուրքիայի իշխանություններն արշավ են սկսել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ։
    14:27
    29.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Մոսկվան ակտիվորեն աջակցել ու աջակցում է Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
    «Ռուսաստանն ակտիվորն աջակցել ու աջակցում է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարարությունն է հայտարարել՝ «2021-ի արտաքին քաղաքական արդյունքները» ամփոփելիս:
    14:21
    29.12.21
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստան» համահայկական հիմնադրամը չի դադարեցնում գործունեությունն Արցախում
    «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե պատրաստվում է դադարեցնել գործունեությունը Արցախում:
    14:09
    29.12.21
    Ավելին
  • Հասարակական
    53 տարեկան կինը առաջին անգամ մայրացել է
    «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ 53-ամյա կինը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Որոշ դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամարմնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։ Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։ Ծնվել է աղջիկ, ում անվանակոչել են Անահիտ։ Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են: 53-ամյա կինը շնորհակալություն է հայտնում «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին:
    13:29
    29.12.21
    Ավելին
  • Քաղաքական
    Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, այս մասին տեղեկացնում են փաստաբաններ Լուսինե Սհակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Պաշտպանների հայտարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․ «Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր... Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։ Այս քրեական հետապնդումը զուգորդվեց Արթուր Վանեցյանի ձերբակալությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ, որն ի դեպ դատարանում անձամբ ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնուհետև Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը շարունակվեցին նաև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում։ Խուզարկություններ իրականացվեցին ոչ միայն Արթուր Վանեցյանի բնակարանում, այլ նաև նրա ծնողների բնակարանում, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում։ Հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր էր հեռարձակվում ահասառսուռ ձայնով մի տեսահոլովակ, որ պատմում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստող խմբի մասին։ Այս ողջ ընթացքում Արթուր Վանեցյանի նկատմամբ կիրառված էր խափանման միջոց, սահմանափակված էր նրա սահմանային տեղաշարժը։ Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշմամբ էր անգամ հաստատվել, որ առկա չէ հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող արարքներին։ Եւ նման պայմաններում է, որ միայն 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել»։
    12:55
    29.12.21
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
    Կորոնավիրուսային հիվանդության նոր «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածումը կապված է դրա առանձնահատկությունների՝ ավելի արագ վերարտադրության և պատվաստանյութի պաշտպանության հաղթահարման հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։ «Առաջին հերթին «Օմիկրոն» մանրէահիմքը բավականին տարբերվում է վարակված մարդու օրգանիզմում արագ վերարտադրության շնորհիվ։ Երկրորդ՝ այն բավականին փոփոխված է մակերեսային սպիտակուցի հակածինների առումով, և այդ պատճառով այն մեծամասամբ հաղթահարում է գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ իմունիտետը, հատկապես եթե մարդիկ պատվաստվել են ավելի քան կես տարի առաջ»,– ասել է գործակալության զրուցակիցը: Երրորդ պատճառը, ըստ նրա, ընդհանուր առմամբ բնակչության իմունիզացիայի ցածր տեմպերն են։ «Մարդիկ անընդհատ մտածում են, որ իրենց ինչ-որ կախարդական բան է դուրս բերելու իրավիճակից, իսկ իրականում պատվաստանյութից բացի ոչինչ չի օգնում։ Ամեն դեպքում, պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում, իսկ չպատվաստվածների պարագայում՝ ոչ այդքան. նրանց ավելի քան 90 տոկոսը ծանր հիվանդների շրջանում է»,- ասել է գիտնականը: Ավելի վաղ սիբիրցի գիտնականները Նովոսիբիրսկի ագլոմերացիայի նոր թեստ-համակարգի փորձարկումների արդյունքներով պարզել էին, որ «Օմիկրոն» մանրէահիմքը հունվարի առաջին երկու շաբաթում դարձել է գերիշխող՝ գրեթե դուրս մղելով կորոնավիրուսի նախորդ մանրէահիմքերը:
    12:23
    29.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:32
    29.12.21
    Ավելին
  • Միջազգային
    Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության կենթարկվեն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իթ թվիթերյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքին։ Փալոնի գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ Բայդենի կողմից ստորագրված օրենքը Թուրքիային և Ադրբեջանին առնչվող կարևոր դրույթներ է պարունակում: «Ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար: Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։
    11:20
    29.12.21
    Ավելին
2021-12-28