Լրահոս

2021-12-28
  • Արցախ
    Արցախից տեղահանված փոքրիկները հավատում են. երազանքների տոնածառ
    Նոր տարվա շեմին խաղաղություն և անվտանգություն երազող Արցախից տեղահանված երեխաներն այսօր իրենց երազանքի թղթե տոնածառն են դրել, որի գագաթին մեկ բառ են գրել՝ հավատում եմ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբը փոքրերի համար նաև մուլտֆիլմի դիտում է կազմակերպել:
    21:52
    28.12.21
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ է խզել Մարությանի կապը կառավարության հետ. Երևանը նոր փոխքաղաքապետ ունի
    Երևանի «Իմ քայլը» խմբակցության ընտրած քաղաքապետը իրեն տեղակալ է ուզում նշանակել մեկին, որը հնարավոր է մեղավոր է Մարության-իշխող կուսակցություն հակամարտության համար:
    21:51
    28.12.21
    Ավելին
  • Հայլուր 20:30 Զոհված զինվորների մասունքները պարկերով նկուղում պահելու համար ոչ ոք չի պատժվի
    Հայլուր 20:30 Զոհված զինվորների մասունքները պարկերով նկուղում պահելու համար ոչ ոք չի պատժվի | ​28.12.2021
    20:30
    28.12.21
    Ավելին
  • Հայաստան
    ՄԱԿը տարածել է ռազմագերիների ու պատանդների մասին զեկույցը
    Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
    18:40
    28.12.21
    Ավելին
  • Հայլուր 18:30 Միշկան չկա, Սամոն չկա. անտուն հադրութեցին ասում է՝ Եռաբլուր տեսնողը Նոր տարի չի անի
    Հայլուր 18:30 Միշկան չկա, Սամոն չկա. անտուն հադրութեցին ասում է՝ Եռաբլուր տեսնողը Նոր տարի չի անի | ​28.12.2021
    18:30
    28.12.21
    Ավելին
  • Քաղաքական
    Հայկ Մարությանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից
    Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ներկայացրել մադատը վայր դնելու համար:
    15:40
    28.12.21
    Ավելին
  • Հայլուր 15:30 «Ալիևին բերել են, ղեկավարում է Հայաստանը». Արցախը մերժում է Փաշինյանի հայտարարությունը
    Հայլուր 15:30 «Ալիևին բերել են, ղեկավարում է Հայաստանը». Արցախը մերժում է Փաշինյանի հայտարարությունը | ​28.12.2021
    15:30
    28.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույնն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույնն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը. «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021թ. մայիսի 8-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթով։ Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները»։ Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում: Ըստ Թաթոյանի՝ փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 8-ից առաջ էր. «Խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է»։ ՄԻՊ-ը գրում է, որ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից․ «Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․ 1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։ 2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի ու նրա շախատակազմի բացառիկ իրազեկման տիրույթում: Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։ 3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։ Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար հարցում չի արվել։ 4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»: Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ներկայության անօրինականությունը ցույց տալուն։ Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։ Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ապացույցներ: 5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։ Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է: Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության: Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության խաթարման հետ: Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝ հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քացաքացիներին աջակցություն ցուցաբերելը: Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ: Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում: Նշվածը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Ասինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է: Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր: Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի: Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման վարույթ: Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ: Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում: Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ միասին կուղարկվեն նրանց: Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հետևողական ուշադրության ներքո»։
    15:30
    28.12.21
    Ավելին
  • Միջազգային
    «Թալիբները» կրակել են կանանց ուղղությամբ. Աֆղանստան
    Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման անդամները կրակ են բացել կանանց ուղղությամբ, որոնք բողոքի ակցիա էին անում Քաբուլում: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան: Աֆղանստանցի կանայք պահանջում էին իրենց իրավունքների պաշտպանություն ու կյանքի մակարդակի բարելավում:
    15:15
    28.12.21
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան համոզված է՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության՝ Ռուսաստանի հետ
    Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության է պատրաստվում։
    15:12
    28.12.21
    Ավելին
  • Հայաստան
    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՅԴ-ն համարում է «անառողջ և խիստ վտանգավոր»
    ՀՅԴ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը անառողջ և խիստ վտանգավոր է համարում:
    14:38
    28.12.21
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն ու Ալիևն այսօր Սանկտ Պետերբուրգում կլինեն
    Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու: Ադրբեջանի նախագահն այսօր նույնպես Սանկտ Պետերբուրգում է: Կարող է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի ունենալ:
    14:13
    28.12.21
    Ավելին
2021-12-27