Լրահոս

2022-01-04
  • Հայաստան
    Ավշար գյուղում՝ տան ննջասենյակում, կրծքավանդակի հատվածում կրակոցի հետքով հայտնաբերվել է տղամարդու դի
    Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կա կրակոցի հետք։ Փաստի առթիվ քննիչ Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հանգամանքները պարզվում են։
    15:22
    04.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում
    Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    15:03
    04.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքական «Pegasus»-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել Քաղավիացիա
    Թուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիային` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այս մասին Sputnik Արմենիային է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։ «Այո, թուրքական «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։ Թե երբ կկայացվի որոշումը, Սոնա Հարությունյանը չհստակեցրեց` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։ Մինչ այդ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։ Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
    14:04
    04.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Գերմանական «սառը դատողության» գաղտնիքը
    Սանտայի գլխարկներով ու լողազգեստով բեռլինցիները սառցակալած լիճն են մտել:
    14:01
    04.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել
    Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում 5 ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «NEWS.am-»ին է հայտնել բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:» Նա ասել է, որ դեպքի հետ կապված մանրամասներ այս պահին չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում:
    13:51
    04.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Մեկ օրում՝ երեք մահ․ կորոնապատկերը՝ Հայաստանում
    Հայաստանում այսօր՝ հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որից 332201-ը`առողջացած, 7986-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 3429 բուժառու: Մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք, առողջացել է 203 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 581 հազար 573-ի:
    13:17
    04.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հրավառությունից տուժած երկու երեխայի մատներն անդամահատված են եղել
    Ամանորի գիշերը տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխա: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառումից: Նշված է, որ երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:
    12:49
    04.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վարդենիսում տեղի է ունենում նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը
    Վարդենիսում տեղի է ունենում նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը
    10:52
    04.01.22
    Ավելին
  • Մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով
    2021թ. դեկտեմբերի 31-ին ժամը 10։50-ի սահմաններում Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։ Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    09:59
    04.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստուգվել է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը
    Ամանորի տոնական օրերին ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի զգոնությունն ու պատրաստվածությունն ստուգելու նպատակով N զորամիավորման հրամանատարությունն այցելել է մարտական հենակետեր։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Ստուգվել են նաև զինծառայողների կենցաղային պայմանները, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Վերադաս հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղ ծառայություն։
    00:09
    04.01.22
    Ավելին
2022-01-03
  • Հայաստան
    Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին․ ԱՄՆ նոր օրենք
    «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»,- ասված է Բայդենի ստորագրած նոր օրենքում: Սպիտակ տան հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի գերեվարված բոլոր անձանց։ Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես. Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի: Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը: Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին: Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես. թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:
    22:57
    03.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց․ Րաֆֆի Հովհաննիսյան
    Րաֆֆի Հովհաննսիյանը Գրիգորի Հայրապետովի մասին ասում է, որ նա անվախ, շիտակ, արժանապատիվ հայ մարդ էր, ընտանիքի նվիրյալ, բարձրագույն պրոֆեսիոնալ պետական պահապան․ «Նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց Հայրենիքին: Մեր Հանրապետության առաջին տարում՝ 1991թ. նա կցված էր արտաքին գործոց նախարարին: Բայց ես, միգուցե միամիտ, համարեցի, որ պատերազմական և բազմաթիվ այլ մարտահրավերների պատասխանող երկիրը Գրիշայի մակարդակի երիտասարդ սպայի ծառայության կարիքն այլ տեղ պետք է ունենար, իսկ մենք գործի մեր բաժինը կանեինք Աստծո ուղեկցությամբ և ժողովրդի մոտ բաց ռեժիմով: Արձակեցի մեր թիկնապահներին: Բացառության կարգով նա միացավ, ըստ հրամայականի, արտասահմանյան՝ հանրահայտ դարձած «Պոլսո» առաքելությունն ապահովելու համար: Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների լարված ժողովից հետո, երբ արդեն ցամաքով Կարին-Էրզրումից վերադառնում էինք Մարգարա, հանկարծակի և անհայտ անկյունից մեր մեքենան ենթարկվեց բազմազարկ հարվածների. դիմապակիները փշրվեցին: Հետևի նստարանին կողքս նստած Հայաստանի Հանրապետության անձնազոհ զինվորը, ապագա գեներալը ամբողջ մարմնով ծածկեց ինձ՝ հարվածն ու վերքը վերցնելով իր վրա: Մանրամասներն այստեղ կարևոր չեն, այլ իրողությունը, որ սա Գրիշայի՝ հայրենի ծառայության ամբողջ կենսագրության սոսկ հերթական՝ հավանաբար չարձանագրված մեկ էջն էր: Դրանից հետո իշխանությունները եկան ու գնացին, բայց նա նույն Մարդը մնաց՝ հարգանքով անվախ, ողնաշարով շիտակ, էությամբ՝ արժանապատիվ: Ով արժանի է՝ նրա մի կտոր օրինակով ապրի»,- գրել է Հովհաննիսյանը։
    21:02
    03.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման
    Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը: «Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ:
    20:53
    03.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուղտով Սանտա՝ Արևելյան Երուսաղեմում և մի դժգոհ շնիկ
    Սանտա Կլաուսը Երուսաղեմի հին քաղաք է մտնում՝ ուղտին նստած: Օդային համբույներ բաժանելով Արևելյան Երուսաղեմի մի թաղամասից մյուսն է անցնում Ամանորի գլխավոր հրաշագործը: Սանտա Կլաուս շատերն են տեսել, ուղտով Կլաուս՝ առաջին անգամ:
    20:43
    03.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Շշերով տոնածառ՝ Լիբանանի Ամանորը
    Լիբանանում մտածել են՝ ինչ կարելի է անել շշերը բռնելուց հետո: Հսկայական տոնածառ կարելի է սարքել, հատկապես, որ բյուջեում փայփլուն խաղալիքների համար փող չկա:
    20:42
    03.01.22
    Ավելին
  • Հայլուր 20:30 Զենք ունի միայն թիկնազորը. ռազմական փորձագետը՝ Փաշինյանի վախերի մասին | 03.01.2022
    Հայլուր 20:30 Զենք ունի միայն թիկնազորը. ռազմական փորձագետը՝ Փաշինյանի վախերի մասին | 03.01.2022
    20:30
    03.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն անցնում է Ալիևի տրորած ճանապարհով. փորձագետ
    Նիկոլ Փաշինյանն անցնում է Ալիևի տրորած ճանապարհով: Ռազմական փորձագետները ուսումնասիրել են վարչապետի՝ դիրքեր այցելության տեսանյութն ու խնդրում են ուշադրություն դարձնել՝ Փաշինյանին մոտեցած բոլոր դիրքապահների ինքնաձիգների վրայից հանված են եղել փամփուշտների պահեստատուփերը: Մի բան, որ նախկինում միայն Ադրբեջանի նախագահն է արել:
    18:39
    03.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2022-ը՝ առանց պոլիէթիլենի, բայց կանաչ անձնագրերով ու ավելի թանկ ջրով
    Խանութներում արդեն օրենքով արգելվում է մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վաճառքը: Ըստ կառավարության՝ դրանք պետք է փոխարինվեն թղթե տոպրակներով կամ կտորե պայուսակներով: Արգելվում է ծխախոտի կամ դրա փոխարինիչների հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում:
    18:37
    03.01.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ոնց որ ապրանք լինենք». ակցիա՝ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց
    Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներն էին այսօր հավաքվել Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց` պահանջում էին հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
    18:36
    03.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 «Սրա՞ համար էր հեղափոխությունը, սոված են քնել». անօթևանների կացարանի բնակիչների ակցիան
    Հայլուր 18:30 «Սրա՞ համար էր հեղափոխությունը, սոված են քնել». անօթևանների կացարանի բնակիչների ակցիան | 03.01.2022
    18:30
    03.01.22
    Ավելին