Լրահոս
2022-01-05
-
ՀայաստանԳյումրիում հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կայանված մեքենաների հրդեհըԳյումրու «Վարդանանց» հրապարակում գլխավոր տոնածառի հարևանությամբ հունվարի 5-ին ամբողջովին այրվել է մեկ մարդատար մեքենա, երկրորդն այրվել է մասամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգը ստացել է 18:08-ին: 18:10-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ՝ թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Այս պահին հրշեջները մարում են հրդեհը:Ավելին19:0605.01.22 -
ՀայաստանՀրդեհ՝ բենզալցակայանի պահեստումՀունվարի 5-ին ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։41-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ, մեկ ագրեգատ, վառելիքի համար նախատեսված 15 հատ պլաստմասսայե (20 լ) և 2 հատ ալյումինե(20 լ) տարա։Ավելին18:4605.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը հայտարարել է՝ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում օրվա մեջ երկրորդ անգամ է դիմել ժողովրդին՝ հայտարարելով, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի ելույթի՝ սոցցանցերում տարածված տեսագրությունը: «Իմ կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են բազմազգ Ղազախստանի բարեկեցությանը: Բայց այդ միջոցառումները դեռ բավարար չեն: Աչք է զարնում խուլիգանություն անող տարրերի բարձր կազմակերպվածությունը: Դա խոսում է դավադիրների գործողությունների՝ մանրակրկիտ մտածված ծրագրի մասին, որը ֆինանսական դրդապատճառներ ունի: Այո՛, հենց դավադիրների», - հայտարարել է Ղազախստանի նախագահը: Տոկաևը նաև հայտարարել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ինքը գտնվում է մայրաքաղաքում, և խոստացել է մոտ ժամերին հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով: Տոկաևն ընդգծել է, որ առաջվա պես մնում է իր այն դիրքորոշմանը, որ պետք է շարունակել հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:Ավելին18:4305.01.22 -
ՔաղաքականՊետական գույքի կառավարման կոմիտեն նոր նախագահ ունիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:Ավելին17:5105.01.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 295,2 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 295 միլիոն 222 հազար 31: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 457 հազար 484 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 57 միլիոն 48 հազար 800 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 830 հազար 71-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 35 միլիոն 18 հազար 358-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 482 հազար 551 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 328 հազար 252 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 3654 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 702,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2550, Հնդկաստանում՝ 345, Բրազիլիայում՝ 2883 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:4605.01.22 -
ՀայաստանՌԴ-ում Հայաստանը նոր արտակարգ և լիազոր դեսպան ունիՆախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:Ավելին17:1505.01.22 -
ՀասարակականՄտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության վերաբերյալ․ «Պատիվ ունեմ»-ը հանդիպել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներիԱյսօր՝ հունվարի 5-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի, «Հայ ազգային գվարդիայի» և «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները, այդ գործընթացում հանրության մտահոգ շրջանակներին ներգրավելու հնարավոր ձևաչափերը։ Կարևորելով երկրի անվտանգային խաթարված համակարգը՝ հանդիպման ընթացքում մտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության և երկրի պաշտպանական համակարգի բարձիթողի վիճակի վերաբերյալ։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են հասարակության առողջացման, հետպատերազմյան հիասթափության վերացման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով իրականացվող բռնաճնշումները, քրեական հետապնդումներն ու հակաիրավական գործընթացները։Ավելին17:0805.01.22 -
ՏարածաշրջանԿորոնավիրուսից երեխա է մահացելԿորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական Էր, մահացել Է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում: Այդ մասին հաղորդել Է «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքը: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել Էր ընտանիքի անդամից: Բժիշկների փոխանցմամբ՝ փոքրիկի վիճակը խորացրել Է ուղեկցող հիվանդությունը: Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում Է շուրջ տասը երեխա: Նրանցից մեկի վիճակն օրհասական Է: Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես մանկիկ Է մահացել քովիդ-աախտահարումից, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին17:0105.01.22 -
ԱռողջապահականCOVID-19. Ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանն այս պահին կանաչ գոտում էՀայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: «Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասել է Ռոմելլա Աբովյանը: Չնայած դրական ցուցանիշին՝ Ռոմելլա Աբովյանը նշել է՝ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել: Ռոմելլա Աբովյանը ընդգծել է, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է․ «Այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում»։Ավելին16:4005.01.22 -
ՄիջազգայինԿարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի. Պեսկովը` Ղազախստանին օգնելու մասինՌուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նվոստի»-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանից Ղազախստանին օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։ «Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,– ասել է նա: Պեսկովը նաև հայտնել է, որ Ղազախստանը մինչ այս պահը ՌԴ–ից օգնություն չի խնդրել։ Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ: Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։ Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։ Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:Ավելին15:2205.01.22 -
ՀայաստանՄեր հայրենակիցների նկատմամբ շարունակում են վայրագություններ անել ադրբեջանական զինված ծառայողներըՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն համար 2021թ. ընթացքում երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել` 1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված: 2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը: Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը: 3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար: 4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն: Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին: 5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն: Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ»,- գրել է Թաթոյանը։Ավելին14:1505.01.22 -
ՀայաստանՈւժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքըՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը․ «Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու»։ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները. ▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: ▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը: Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ: Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երախաների համար նախատեսված ապրանքների կողքին, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։ Առողջապահության նախարարությունը հաայտնումէ՝ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը: Միաժամանակ, օրենքով սահմանված այս դրույթների կիրարկումը հնարավորություն է ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, թոքերի քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է COVID-19) նշված հիվանդություններով ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:Ավելին13:0005.01.22 -
Միջազգային190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ190 մարդ Է դիմել Ալմաթիի բուժհիմնարկներ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Այսօր՝ հունվարի 5-ին, այդ մասին հայտնել Է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը: «Բուժհիմնարկներ Է դիմել 190 մարդ, նրանցից շտապ օգնության միջոցով 150-ը և 40-ն՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել Է 40 մարդ, այդ թվում վերակենդանացման բաժանմունքում Է գտնվում յոթ տուժած, նրանցից ոստիկանության չորս աշխատակիցներ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան եւ 53 քաղաքացիական անձ։ Այս մասին հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը:Ավելին12:3205.01.22 -
ՔաղաքականՔասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս ութ անձիՀայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ․ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օտարել է փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը, ինչպես նաև շահադիտական նպատակով, համայնքապետարանի աշխատակիցներից և ավագանու անդամներից բաղկացած աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելով, առանձնապես խոշոր չափերով նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վերցրել է փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ, ապա դրանք սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառել համայնքից հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց՝ հասարակության, պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Այսպես՝ համայնքի ղեկավարը, գիտակցելով, որ հողատարածքում գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքների, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու և օտարելու նպատակով, անձամբ մասնակցելով այդ հողատարածքի վերաբերյալ ուրվագծային հատակագծի կազմմանը և հաստատմանը, գործարքի իրականացման համար հաստատել ու շրջանառության մեջ է դրել համապատասխան տեղեկանք, որտեղ որևէ տեղեկություն չի ամրագրել հողատարածքում գերեզմանատան առկայության կամ հողատարածքը գերեզմաններով ծանրաբեռնված լինելու մասին և այն ներկայացնելով որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք և ուրվագծային հատակագիծ՝ այդ կերպ թաքցնելով նշված հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը, որից հետո կնքելով պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վարձակալության։ Այնուհետև, գիտակցելով, որ, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է, քանի որ ըստ օրենքի պատմական և մշակութային հողեր են համարվում նաև զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներով զբաղեցված հողամասերը և, հետևաբար, արգելվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող նման հողամասերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելը, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հողատարածքը վարձակալած անձի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ 11,6 հա մակերեսով ու փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը 783 000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս և որպեսզի իր անօրինական ու հանցավոր գործունեությունն առավել դյուրին դարձնի, 2010թ. հունվարին կարգադրություն է ստորագրել՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի կազմում ընդգրկել է իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և ավագանու անդամների: Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ղեկավարը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ՝ վերջիններիս օժանդակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, ապա հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց սահմանված հողամասերը մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտներ քաղելու շուրջ։ Մասնավորապես, 2012թ. փետրվարին տեղեկանալով Երևան քաղաքի բնակչի կողմից Քասախ համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին՝ առաջարկել է 3.600.000 ՀՀ դրամով գնել համայնքային սեփականություն հանդիսացող 0.0801 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս՝ միաժամանակ գնորդից թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասը համայնքի կողմից արդեն իսկ 1.993.048 ՀՀ դրամ մեկնարկային գնով դրված է աճուրդի։ Ստանալով գնորդի համաձայնությունը՝ համայնքի ղեկավարը, ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով հանդիսանալով աճուրդի կազմակերպիչ, աճուրդային հանձնաժողովի նախագահ, իր՝ որպես Քասախ համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովի նախագահի լիազորությունները համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների՝ Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու անդամներից երեքի հետ՝ նշված հողատարածքն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձին օտարելու և հետագայում նրա կողմից այդ հողատարածքը նշված քաղաքացուն օտարելու շուրջ, որի հիման վրա 2012թ. ապրիլին աճուրդային հանձնաժողովի արձանագրողին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն: Պարզվել է նաև, որ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված՝ աճուրդին առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին իր ծանոթների մասնակցության վերաբերյալ, կատարված քայլերի և իբրև թե 2.192.352 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկելու պայմաններում Երևանի բնակչին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդի վերաբերյալ նշված հանձնաժողովի կողմից կազմվել է իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասերն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություն, որը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել է աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար համայնքի ղեկավարի և հանձնաժողովի անդամների կողմից: Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. ապրիլին կայացրել է որոշում՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձանց միջև կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ օրեր անց նշված հողամասը լիազորագրի հիման վրա հանդես եկող անձի կողմից, 3.600.000 ՀՀ դրամ գումարով, օտարվել է Երևան քաղաքի բնակչին: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը 2012թ. նոյեմբերին 0.0800 հա և 0.0799 հա մակերեսներով բնակելի կառուցապատման հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, հետագայում սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ բնակելի կառուցապատման նշված հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ՝ այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։ Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր գործողություններին օրինական տեսք տալու, աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, 2012թ. դեկտեմբերին հանձնաժողովի անդամին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն իբրև թե աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ արձանագրություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով հանձնարարել է աճուրդի արձանագրությունում ներառել կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին Քասախ համայնքի բնակիչներ, իր մտերիմների մասնակցության, կատարված քայլերի և, համապատասխանաբար, 2.090.088 և 2.087.476 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկած մասնակցին հաղթող ճանաչելու վերաբերյալ, որից հետո կազմված արձանագրությունը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի՝ Քասախ համայնքի ղեկավարի, հանձնաժողովի անդամների և իբրև գնորդ հանդես եկած անձի կողմից, որից հետո համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. դեկտեմբերին կայացրել է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագրեր կնքելու մասին, և համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և իբրև թե գնորդի միջև կնքվել են հողամասերի առուվաճառքի պայմանագրեր։ Արդյունքում՝ հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելուց հետո՝ արդեն 2015թ. փետրվարին հողամասերից մեկն օտարել է 2.700.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը՝ նույն թվականի օգոստոսին՝ 12.000 ԱՄՆ դոլար գումարով: Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ընդհանուր՝ 5 669 924 ՀՀ դրամի էական վնաս: Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը, առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, շահադիտական նպատակով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, 2012թ. ամռանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Քասախ համայնքի մի շարք հողամասեր 1քմ-ի մակերեսը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ, իսկ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի միջոցով Քասախ համայնքի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի 1քմ-ի մակերեսը 4524-4900 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Քասախ համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող թվով 14 հողամասերը՝ ընդհանուր 10402քմ մակերեսով, աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ` այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։ Իր գործողություններն օրինականացնելու և աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով աճուրդային հանձնաժողովի անդամների՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու 3 անդամների, համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) օժանդակությամբ, 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին, առանց փաստացի աճուրդներ իրականացնելու, կազմել է համայնքային սեփականություն հանդիսացող նշված մակերեսով հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներառել՝ աճուրդների անցկացման, աճուրդ-վաճառքին յոթ անձի մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ: Կազմված կեղծ արձանագրությունը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի, հանձնաժողովի մյուս անդամների կողմից, ապա համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմվել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի և օրեր անց, իբրև գնորդներ ներկայացված անձանց կողմից։ Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. օգոստոսին կայացրել է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և գնորդի միջև 2012թ. օգոստոսին կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 10402 քմ մակերեսով հողատարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր։ Գործարքն ավարտելուց հետո համայնքի ղեկավարը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով գնորդներից մեկի հետ՝ հողամասերի 1 քմ 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր 63 558 820,5 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է մոտ 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 29.764. 592 ՀՀ դրամ, իսկ մյուս գնորդի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով հողամասերի 1քմ 4524-4900 ՀՀ դրամ վաճառելու վերաբերյալ, պահանջել և համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) միջոցով ստացել է 3 900 000 ՀՀ դրամ, մինչդեռ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2 289 144 ՀՀ դրամ։ Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է՝ ընդհանուր 35.405.084,5 ՀՀ դրամի էական վնաս: Ավելին, համայնքի ղեկավարը, պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ։ Մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. Քասախ համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչի։ Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետել է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված հիշյալ 17քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը տվել է բանավոր համաձայնություն: Մինչդեռ համայնքի ղեկավարը, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնելով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և դրանց հետևանքները վերացնելու պարտադիր լիազորություն, դիտավորությամբ չի կատարել իր պարտականություննեը, չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, որի արդյունքում էլ բնակիչը 2015թ. վերջնական ավարտին է հասցրել ապօրինի շինարարությունը։ Իսկ 2020թ., երբ տեղեկացել է, որ վերը նշված փաստով քննվում է քրեական գործ, համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել նախկինում իր կատարած անօրինականությունը և կայացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, որը կրել է ձևական բնույթ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ևս մեկին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը, վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա, դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին12:2805.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիի կենտրոնում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջևԱլմաթիի կենտրոնում բախումներ են սկսել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, ով տեղեկացնում է, որ ցուցարարները բռնել ու ծեծի են ենթարկել անվտանգության մի քանի աշխատակցի։ Ոստիկանությունը քաղաքի կենտրոնի ծայրամասում կանգնեցրել է մահակներով զինված մի քանի հարյուր ցուցարարի։ Նրանց դեմ կիրառվում են հատուկ միջոցներ, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ «Քաղաքացիների անվտանգությանը լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, օրինականությունն ու կարգը վերականգնելու, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ալմաթիի մարզի սահմաններում արտակարգ դրություն սահմանել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 12:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00:00-ն»,- ասված է փաստաթղթում։ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։ Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։Ավելին12:2405.01.22 -
ՄիջազգայինՄակրոնը ցանկանում Է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում Է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել։ Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ: Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, և ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք Է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»,-ասել Է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին: Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են ավելի քան երեք տասնյակ թեկնածուներ, որոնց թվում են՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսը, լրագրող և գրող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել Է «Հետնվաճում» (ReconquՍte) կուսակցության ստեղծման մասին, «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության անդամ Յաննիկ Ժադոն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցիալիստներ), ինչպես նաև կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:Ավելին12:1505.01.22 -
ՀասարակականԿառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստիԿառավարությունը հունվարի 5-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում հանդես եկող Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին և Ղազար Արմենի Դերմեջյանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրով այս երեք անձանց 2019-ին քաղաքացիություն է շնորհվել: Կառավարության որոշմամբ՝ նրանց տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:Ավելին12:0605.01.22 -
Հայաստան«Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացուՃգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 4-ին ժամը 23:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղից Խորենացու փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետև բախվել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենային։ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացիներ Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ.), Գ․ Թ․-ն (ծնված 1996 թ.), Կ․ Խ․-ն (ծնված 1986 թ.), Դ․ Ա․-ն (ծնված 1997 թ.) և Մ․ Ղ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Կ. Խ․-ի և Մ. Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:Ավելին11:5805.01.22 -
ԱռողջապահականԿորոնապատկերը՝ ՀայաստանումՀայաստանում հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 255 դեպք, որոնցից 332304-ը`առողջացած, 7989-ը` մահվան ելքով: Քովիդ 19-ով այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 բուժառու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 5164 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 586 հազար 737-ի:Ավելին11:5405.01.22 -
ՀայաստանՋրատարի վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանի 3 վարչական շրջաններում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված` ս.թ. հունվարի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. - Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, - Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, - Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից- 15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, - Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:5805.01.22