Լրահոս
2022-01-05
-
ՄիջազգայինԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Սերբիայի նախկին առաջնորդի նկատմամբԱյսօր՝ հունվարի 5-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Սերբիայի նախկին առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու մասին՝ նրան մեղադրելով «կոռուպցիոն գործունեության մեջ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը և խաթարել խաղաղության համաձայնագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ավելի քան 25 տարի առաջ»։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է՝ Դոդիկը օգտագործել է իր ղեկավար դիրքը կաշառակերության միջոցով հարստություն դիզելու համար: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նաև Alternativna Televizija d.o.o. Banja Luka լրատվամիջոցի նկատմամբ, որը, ըստ ԱՄՆ-ի, պատկանում է Դոդիկի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությանը: Բայդենի վարչակազմի պատժամիջոցների գործնական ազդեցությունն այն է, որ ԱՄՆ-ում Դոդիկին պատկանող ցանկացած գույք կամ շահ կարգելափակվի։ Երկար տարիներ Դոդիկը հանդես էր գալիս Բոսնիայից բոսնիացի սերբերի մինի-պետության անջատման և հարևան Սերբիայի կազմի մեջ մտնելու օգտին: «Սա կխախտեր 1995 թվականի ԱՄՆ-ի կողմից հաստատված Դեյթոնի համաձայնագիրը, որը վերջ դրեց արյունալի քաղաքացիական պատերազմին Բոսնիայում, որը խլեց ավելի քան 100 000 մարդու կյանք և միլիոնավոր մարդկանց անօթեւան թողեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենասարսափելի կոտորածի ժամանակ»,-նշում է գործակալությունը:Ավելին22:5905.01.22 -
ՀայաստանՀրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկումՀունվարի 5-ին ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:Ավելին22:5405.01.22 -
ՀայաստանԱրաբկիրի ոստիկանները բացահայտեցին Տիգրանյան փողոցում կատարված կողոպուտըԱնցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։ Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող ու փաստաթղթեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ կողոպուտի հատկանիշներով։ Հանցագործության բացահայտման միջոցառումները ձեռնարկեցին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։ Նրանց համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ կնոջը կողոպտած անձը նրան հետևել է սուպերմարկետում, ապա տուժողի հետևից քայլել Տիգրանյան փողոց, որտեղ էլ հարմար պահի հափշտակել դրամապանակը։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին. անհրաժեշտ էր պարզել նաև կասկածվողի ինքնությունն ու բնակության վայրը։ Այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։ Հունվարի 4-ին Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին Քանաքեռում բնակվող 59-ամյա տղամարդուն ու բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ Միջոցառումները շարունակվում են գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին22:0005.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ին է -հաղորդել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Ղազախստանում մի քանի օր շարունակ մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Վերջին տեղեկություններով՝ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:Ավելին21:5405.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը. ՏԱՍՍԱլմաթիում ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ականատեսներին: «Մի քանի տասնյակ մարդ ներխուժել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի շենք եւ ամբողջությամբ գրավել այն»,-ասել է ականատեսը: Նրա խոսքով՝ Կոմիտեի դեպարտամենտի շենքը գրոհել են զանգվածային անկարգությունների ավելի քան 100 մասնակիցներ, որոնք զինված են եղել մետաղական ձողերով ու քարերը: Գրոհի ժամանակ շենքին զգալի նյութական վնաս է հասցվել:Ավելին21:4805.01.22 -
ՀայաստանՍյունիքի ոստիկանները մեքենաներից գողություններ կատարող խումբ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել էՈստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող խումբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Հունվարի լույս 2-ի գիշերը, տարբեր ժամերի, Կապանում մի քանի գողություն էր կատարվել։ Թիրախում ավտոմեքենաներ էին։ Վաղ առավոտյան տուժողներից 2-ը, որոնք նույն շենքի բնակիչներ են, ահազանգեցին բաժին. նրանց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից տարբեր մասեր էին գողացել, այդ թվում՝ լուսարձակներ։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ միջոցառումների շնորհիվ Կապանի բաժնում փաստական տվյալներ ստացվեցին գողությունները կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով հայտնի դարձավ նաև, որ նրանք «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով են ու գտնվում են Ագարակ քաղաքում։ Մեքենայում էլ իրեղեն ապացույցներ կան։ Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կասկածվողներին հայտնաբերեցին Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մեղրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաներից գողացված լուսարձակներ, հայելիներ, այլ մասեր, ինչպես և գործիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գողությունների ժամանակ օգտագործվել են։ Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին նաև այլ մեքենաներից գողացված տարբեր մասեր, որոնք լցված էին մեծ պայուսակների մեջ։ Կապանի և Մեղրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին՝ պարզելով, որ Երևանի բնակիչներ 28, 39 և 40-ամյա բնակիչները, որոնցից ավագը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր, տարբեր մակնիշի մեքենաներից էլի են գողություններ արել ոչ միայն Կապանում, այլև Գորիսում և Ագարակում։ Միջոցառումները շարունակվում են տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:4605.01.22 -
ՀայաստանՇիրակն ունի նոր մարզպետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մանուկյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: Այդ մասին նշված է վարչապետի 2022 թ. հունվարի 5-ի 16 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:Ավելին21:4505.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրությունՂազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվել: Այդ մասին հաղորդում է «Միր 24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Սպուտնիկ Ղազախստան»-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում են ականատեսները, Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի տեղական վարչության շենքը: Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նաև նախագահի նախկին նստավայրը, Ալմաթի քաղաքի վարչակազմի շենքը և հրդեհել «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-19-ը երկշաբաթյա արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում և պարետային ժամ՝ ամեն օր 23:00-ից մինչև 07:00-ն:Ավելին21:4205.01.22 -
ԱրցախԱդրբեջանիցները Շուշիում մզկիթ են կառուցելուԱդրբեջանի իշխանությունները Շուշիում ապամոնտաժելու են 6 հինգհարկանի շենք, ու դրանց տեղում մզկիթ են կառուցելու: Ադրբեջանի նախագահ Ալիևը այս մասին հրամանագիր է ստորագրել:Ավելին21:3705.01.22 -
ՀայաստանԵրեխաներին կոչ եմ անում տներում արգելել ծնողներին օգտագործել ծխախոտ. ՓաշինյանԱյս տարի Ամանորին ու Սուրբ Ծնունդին ընդամենը երեք օր էր ոչ աշխատանքային: Վարչապետն արդարացված է համարում ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը: Ասում է՝ աշխատող քաղաքացիները 20-օրյա արձակուրդ ունեն, տարվա ընթացքում էլ 12 ոչ աշխատանքային օր կա:Ավելին21:3605.01.22 -
ՀայաստանՏԻՄ ընտրություններում պարտված Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդիի ղեկավարի պաշտոնակատարՓաշինյանի որոշմամբ Վեդիի ՏԻՄ ընտրություններում պարտված Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդիի ղեկավարի պաշտոնակատար: Արարատի նախկին մարզպետը նոր պաշտոնից առաջ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի աթոռն էր զբաղեցնում:Ավելին21:3105.01.22 -
ՀայաստանԳերությունից վերադարձած ու կալանավորված զինծառայողը կարող է հաշմանդամ դառնալ. ահազանգում է փաստաբանըԱդրբեջանական գերությունից վերադարձած Արեն Արամյանի փաստաբանը պնդում է, որ առնվազն երկու շաբաթ է՝ ահազանգում է 28-ամյա նախկին ռազմագերու հիվանդության մասին, որը կալանավայրում անհնար է բուժել: Ըստ փաստաբանի, նա հրազենային վնասվածքի պատճառով, ոտքը չի կարողանում գետնին դնել և ամբողջ կյանքում կարող է հաշմանդամ մնալ:Ավելին21:1705.01.22 -
ՔաղաքականՎաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանՊաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է հրամանագիրը:Ավելին21:1505.01.22 -
ՄիջազգայինՑուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղըՑուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:Ավելին20:4705.01.22 -
ՄիջազգայինՆազարբաևի արձանը տապալել ենՂազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները հանել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արձանը Թալդիկորգան քաղաքում, Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում, որի արձանը կոտրվել է կիսով չափ և ընկել պատվանդանից։ Այս մասին հաղորդում է տեղական KazTAG պորտալը: Քանդված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram-ալիքում:Ավելին20:3105.01.22 -
ՔաղաքականՁախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են․ Արմեն Աշոտյան«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական սպառնալիքը ո‘չ Թուրքիան է, ո’չ Ադրբեջանը, ո‘չ գեոպոլիտիկ տեկտոնիկ լարվածությունը, մեր հիմնական սպառնալիքը այն է, որ մեզ այս փոթորկալից, շատ վտանգավոր ժամանակներում շարունակում է ներկայացնել այն անձնավորությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գործեց բոլոր հնարավոր սխալները և հայկական երկու պետություններից թողեց այս հաշմված տարածքը։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն մնացել է այն մարդը, ում արտաքին ձախողված քաղաքականությունը բերեց 44-օրյա արյունալի պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն է թիվ մեկ սպառնալիքը արտաքին քաղաքականության բնագավառում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի հիմնական ձախողումներին և սպառնալիքներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մինչև 2018թ -ի ապրիլը արտաքին քաղաքականությունը ծառայել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրի ամրապնդմանը, 2018թ-ի մայիսի 8-ից, երբ իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, արտաքին քաղաքականությունը փոխեց իր վեկտորը և փոխանակ ամրապնդեր մեր անվտանգային միջավայրը, սկսեց արագ նպաստել այդ միջավայրի քայքայմանը։ Այդ դրսևորումները մենք տեսանք ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, տեսանք, թե ինչպես եղավ Արցախյան բանակցությունների դիտավորյալ տապալումը և պատերազմի համար Ալիևին հիմնավորումներ տալը, Հայոց ցեղասպանության խնդրի ուրացումը միջազգային հարթակներում, որը սկսվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը»,- ասել է Աշոտյանը։ Վերջինիս կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր այցեքարտը դարձրել էր ժողովրդավարությունը, ինչպես հայտարարել էր 2019թ-ի դեսպանահավաքի ժամանակ։ «Նախ մի կողմ դնենք այն, որ 2018թ-ից հետո Հայաստանում չի եղել ժողովրդավարություն, ոչ մի խելամիտ մարդ չի կարող մտածել, որ անգամ ժողովրդավարության դեպքում հնարավոր էր ապահովել մեր երկու պետությունների շուրջ անվտանգային միջավայրը։ Նիկոլի դիտավորյալ ձախողված արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ դրսևորումներ, որոնցից մեկը ԱԳՆ-ում կադրային փոփոխություններն են։ Նախարարությունում եղան մարդիկ, ովքեր չուզենալով կիսել այդ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, դուրս եկան։ Իհարկե նրանցից սպասելիքները ավելի շատ էին բացահայտելու համար, թե ինչպիսի կեղտոտ խաղեր է խաղացել Նիկոլը ԱԳՆ-ի միջոցով մինչև 44-օրյա պատերազմը, իսկ այդ կեղտոտ խաղերը շատ տեսանելի են եղել թե‘ Զոհրաբ Մնացականյանի ժամանակ, թե‘ Արա Այվազյանի ժամանակ։ Այսօրվա ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ելուստն է, նրա օրգանական շարունակությունը։ Նախարարի փոփոխությունը, հայ-թուրքական բանակցություններում բանագնացի ընտրությունը երկրորդական բաներ են։ Ինչ կապ ունի ով է բանագնացը կամ արտգործնախարարը, եթե մինչև հիմա ամբողջ կեղտոտ խաղը Նիկոլ Փաշինյանի մտքում և ձեռքերում է»։ Առանձնացնելով արտաքին քաղաքական հիմնական ձախողումները և անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո ինչ հիմնական առաջնահերթություններ կային, որ պետք է արվեր արտաքին բնագավառում, բայց չի արվել՝ Աշոտյանը թվարկել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կատարվել է ամեն ինչ, բացի 8-րդ կետից` ռազմագերիների փոխանակումը։ Նույն հայտարարության 9-րդ կետը կապված ապաշրջափակման գործընթացների հետ, նույնպես ձախողում է, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների փաթաթումը մեր վզին ևս ձախողումների շարքից է, իսկ Արցախյան բանակցություններում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ հիմնարար սկզբունքների մասին խոսել են 2021թ-ի ապրիլին»։ Աշոտյանն ընդգծել է, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը համեմատաբար ավելի լավ վիճակում էր, քան այսօր։ «Այն ժամանակ Եվրոպական միությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է հիմքում լինեն հիմնարար սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդպիսի հայտարարություն արեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այսօր ո՞վ է գերտերություններից, միջազգային խոշոր ինստիտուտներից և դերակատարներից խոսում դրա մասին, ոչ ոք։ Նիկոլի վերջին խաղը Արցախը ամբողջությամբ ռուսների և Ադրբեջանի հույսին թողնելն էր և դրա ապացույցը այն է, որ նա մանիպուլյացիաներով վարկաբեկում է նախկին բանակցային գործընթացը և պրոադրբեջանական հայտարարություններ անում։ Ձախողումների հաջորդ կետը հետևյալն է ` հաջողվե՞լ է վերականգնել արժանապատիվ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իհարկե չի հաջողվել, մեզ չի հաջողվել նաև Արևմուտքի կան Եվրոպական կառույցների հետ ձևավորել օրակարգ, որով կարելի էր հավասարակշռել տարբեր աշխարհագրական շահեր։ Հայկական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն է եղել։ Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ անդամ դարձնելու գործընթացի մեկնարկին Հայաստանը որևէ կերպ պատրաստվո՞ւմ է սակարկել սեփական դիրքերը ի օգուտ մեր ազգային շահի, ակնհայտ է, որ ոչ։ Ժողովրդավարության ֆորումին գնալ մասնակցել և Ադրբեջանին ու Թուրքիային որևէ մեղադրանք չուղղելը ևս ձախողում է։ Հայաստանը չի օգտագործել իր միջազգային գործիքակազմը պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու և Ադրբեջանին պատժելու համար։ Ռազմագերիների իրավունքները պաշտպանելու փոխարեն ԱԺ-ում ծաղրել են օմբուդսմենի զեկույցը և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա հերթական կեղտաջուրն է լցրել։ Հայաստանի այս մեկ տարվա արտաքին քաղաքականության ձախումների վերաբերյալ կարելի է դոկտորական պաշտպանել»։ Արմեն Աշոտյանը ընդգծել է` այս ձախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են։ «Նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի լավ դիրքեր ունեինք, և եթե ժողովրդի անվան տակ չընտրվեր ժողովրդի գլուխը կերած վարչապետը, ապա մենք ավելի մեծ հեռանկարներ կունենայինք։ Ամեն պահի, երբ ստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հնարավորություն կլինի ավելի լավ արտաքին անվտանգ միջավայր ունենալու»։Ավելին20:2805.01.22 -
ՄիջազգայինՉեղարկվել է Ղազախական Ակտաուից Երևան նախատեսված թռիչքըՀունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։ Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։ Միջազգային ավիաընկերությունները նույնպես չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։Ավելին20:2005.01.22 -
ՀայաստանՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը հայտնի էՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: 2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում:Ավելին20:2005.01.22 -
ՏարածաշրջանԹուրքմենական գազն Ադրբեջան կմատակարարվի Իրանի տարածքովԱդրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան Իրանի տարածքով: «Համաձայնագրի շրջանակում սկսվել է իրանա-ադրբեջանական սահմանով գազի մատակարարումը, որն իրականացվելու է երկու ուղղությամբ․ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ մատակարարումն արդեն սկսվել է և Աստարա, որն Իրանի սահմանի մոտ է»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Գազի ընդհանուր ծավալը երկու ուղղությամբ օրական 4 միլիարդ խորանարդ մետրից ավելի կլինի։Ավելին19:3205.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված էԻնտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները: Մոնիթորինգային ընկերությունը Թվիթերում հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում: Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:Ավելին19:2505.01.22