Լրահոս

2022-01-06
  • Արցախ
    Կորոնապատկերը՝ Արցախում
    Արցախում հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32701 քաղաքացու հետազոտություն, որից 4835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
    12:43
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու եւ Կիզիլորդա շրջաններում
    Ղազախստանում բողոքի ակցիաների պատճառով սրված իրավիճակի կապակցությամբ չեն աշխատում Ալմաթիի, Ակտոբեի և Ակտաուի օդանավակայանները։ Այս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը։ «Ժամանակավորապես փակ են Ակտաուի և Ակտոբեի օդանավակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը, վկայակոչելով SCAT ավիափոխադրողին, հայտնել է, որ այսօրվա չվերթները դեպի այդ քաղաքներ չեղարկվել են: Ղազախստանի մի քանի շրջաններում երկաթուղիների արգելափակման պատճառով չեղարկվել է 25 մարդատար ուղղություն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 10 գնացք վերադարձվել է կազմավորման կետեր։ Այս պահին իրավիճակը բարդ է Ատիրաու, Ակտոբե, Մանգիստաու և Կիզիլորդա շրջաններում։
    12:31
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս զինվորականները մեկնել են Ղազախստան
    Ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել խաղաղապահ զորախմբի կազմում, որը ձևավորվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից: ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են զինվորականները մեկնում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից զորախմբի կազմում կընդգրկվի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումը:
    12:18
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայտնի է` Ղազախստանում քանի մարդ է տուժել անկարգությունների հետևանքով
    Ղազախստանում անկարգությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը։ Նշվում է, որ տուժածներից մոտ 400–ը հոսպիտալացվել են, 62–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
    12:13
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Տաջիկստանը մտադիր է օգնություն ցուցաբերել Ղազախստանին
    Տաջիկստանը մտադիր է Ղազախստանին օգնություն տրամադրել ՀԱՊԿ շրջանակներում՝ ծագած սպառնալիքը վերացնելու համար։ Այս մասին ասված է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հունվարի 6-ի հրապարակված հաղորդագրության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին` մենք մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնության ցուցաբերման հավաքական խաղաղապահ օպերացիային` առաջացած վտանգը վերացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
    12:08
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ ԱԳՆ-ն նշել է Պուտինի և Բայդենի հանդիպման պայմանները
    ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Известия»-ին տված հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը։ Փոխնախարարի խոսքով՝ դեռևս չկա ըմբռնում, թե երբ կկայանա դեմ առ դեմ հանդիպումը, քանի որ մինչ այդ պետք է լուրջ նախապատրաստական ​​աշխատանք տարվի, ինչպես նաև կատարվեն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանձնարարականները: «Հանձն չեմ առնում այս փուլում նշել մոտավոր նախնական ժամկետներ», – ասել է Ռյաբկովը: Դեկտեմբերի վերջին Ռյաբկովն ասել էր, որ Ռուսաստանը դեմ է լարվածության սրմանը, սակայն չի պատրաստվում համակերպվել ՆԱՏՕ-ի կողմից կատարվողի հետ։
    11:54
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: ՀԱՊԿ քարտուղարությունը օգնության դիմում է ստացել Ղազախստանից։ Այս իրավիճակը դիտարկվում է որպես արտերկրից պատրաստված ավազակային կազմավորումների ներխուժում։ «Ղազախական կողմը խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ խորհրդի անդամների հետ և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել Ղազախստանի Հանրապետությանը ռազմական օգնություն ցուցաբերել», - նշեց Զայնետդինովը։ Նա հայտնեց, որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով սահմանափակ ժամկետով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստանի Հանրապետություն։ Հայտնի է, որ Ռուսաստանից մեկնած զորախմբում ներառված են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ։
    11:47
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայաստանից զինվորականներ են ուղարկվել Ղազախստան. ՀԱՊԿ
    Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում, հայտնում է ՀԱՊԿ-ը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», - հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Խաղաղապահ ուժերում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
    11:45
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում կա փակ և դժվարանցանելի ճանապարհ
    ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այս մասին տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա եւ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:44
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղրղզստանի նախագահ Ժապարովը Փաշինյանի, Պուտինի և Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը
    Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հետ բանակցություններում անհանգստություն է արտահայտել Ղազասխատանում ստեղծված իրադրության առնչությամբ։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ Հաղորդվում է, որ անցած գիշեր Ղրղզստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների առաջնորդները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Սադիր Ժապարովն անհանգստություն է հայտնել՝ կապված մարդկային զոհերի, թալանի բազմաթիվ դեպքերի, բռնության այլ փաստերի վերաբերյալ հարևան երկրից եկող տեղեկությունների հետ կապված։ Կողմերը քննարկել են անվտանգության ապահովման ընդհանուր դիրքորոշումը՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։
    11:42
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդի առթիվ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ, փոխանցում է «1tv.ge»-ն։ Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրացի և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։ «Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։
    11:42
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման». Խամոյան
    «Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։ Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»,- գրել է նա։
    11:36
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Անհանգստությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին». ՀՀ ԱԳՆ
    Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունը` համոզված լինելով, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,– նշում է գերատեսչությունը։
    11:32
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ականատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասին
    Ականատեսները հայտնում են Ալմաթիում մարտերի սկսվելու մասին։ Այս մասին հայտնում է Sputnik Բլիժնեե Զարուբեժյեն։ Ավելի վաղ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել։ Տեսանյութում լսվում են ենթադրյալ ավտոմատ կրակահերթեր։ Սոցցանցերում նաեւ տեսանյութ են հրապարակել, որում անկարգությունների մասնակիցներին հրազենային զենք են բաժանում։
    11:27
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին»:
    11:24
    06.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով
    Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 345389: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ (-24), կատարվել է 2 590 957 (+4220) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 458-ը (+154): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7993 է։
    11:16
    06.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին. Razm.info
    2021թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին: Դրանցից առնվազն 13-ը մահացել կամ սպանվել է մարտական պայմաններում։ Մասնագիտացված կայքին հայտնի դարձած կորուստներից 58-ի վերաբերյալ տարածված են ոչ մարտական պայմաններում մահանալու վարկածները, ևս 7-ի մահվան հստակ պատճառներն անհայտ են։ Կորուստներից 3-ը կոչումով փոխգնդապետ էին, իսկ առնվազն 24-ը՝ ժամկետային զինծառայող։ Նշված 78 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 53–ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, ինչպես նաեւ սոցիալական ցանցերից։ Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետեւողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։ Անցնող տարի ուշագրավ էր նոյեմբերի 30-ին Ադրբեջանում վարժանքների ներգրավված ուղղաթիռի վթարը, որի արդյունքում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության 13 գործող և 1 պահեստազորի սպա։ Համեմատության համար հավելվում է, որ 2020 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 55 կորստի մասին՝ չհաշված 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի կորուստները։
    11:13
    06.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը
    Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Տոնի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ նախօրեին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը), ապա այդ ջուրը բաժանվում է հավատացյալներին
    10:58
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան
    Խաղաղապահ ուժերի կազմը, կառուցվածքը և թվաքանակը որոշում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպության միացյալ շտաբի հայտարարությունը՝ կապված Ղազախստան խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշման հետ։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ ՀԱՊԿ օգնության համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն արտաքին ագրեսիա է համարում, քանի որ երկրում անկարգություններ կազմակերպած ահաբեկչական խմբավորումները նախապատրաստվել են արտերկրում: Դրանից հետո հունվարի 6-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ բարձրագույն մարմին) նախագահ, հայտնել է, որ մասնակից երկրների առաջնորդները որոշում են կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Ինչպես նշվում է Փաշինյանի հայտարարության մեջ, ՀԱՊԿ ուժերը Ղազախստան են մտցվում հավաքական պաշտպանության մասին հոդվածի (Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդված) շրջանակում, սահմանափակ ժամանակով և երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով: Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում կարող են ընդգրկվել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից հատկացված հատուկ ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմերը, ուժերն ու միջոցները: Զորախմբի կազմում կարող է ձևավորվել միացյալ հրամանատարություն, ինչպես նաև մարտական զորամասեր, ռազմական դիտորդների խումբ, ոստիկանության ստորաբաժանումներ, այլ մարմիններ ու ստորաբաժանումներ: Ինչպես գործակալությանը հայտնել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, ՀԱՊԿ ուժերը մասնակցում են ոչ թե կարգուկանոն հաստատելու, այլ ռազմական ենթակառուցվածքների և այլ օբյեկտների պաշտպանությանը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելու համար ռուսական խորհրդարանի թույլտվությունը պետք չէ, դրա համար կա կազմակերպության կանոնադրություն, ուժերը գտնվում են մշտական պատրաստականության վիճակում։
    10:43
    06.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախական բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը
    Ղազախստանի բոլոր ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են գործունեությունը հակաահաբեկչական օպերացիայից և համացանցի աշխատանքում խափանումներից հետո։ Այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն՝ հղում անելով Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովին։ Ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Ազգային բանկը, հաշվի առնելով ստեղծված իարդրությունը, ժամանակավորապես դադարեցնում են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Մարդիկ զանգվածաբար գումար են կանխիկացնում։ Հերթեր են գոյացել այս պահին աշխատող միակ բանկի՝ Халык-ի մասնաճյուղերի մոտ։ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են Ամանորի առաջին օրերին՝ հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչների բողոքի ալիքից։ Հունվարի 4-ին իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների գլխավոր պահանջը՝ իջեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ ցույցեր են սկսվել այլ քաղաքներում։
    10:42
    06.01.22
    Ավելին