Լրահոս
2022-01-06
-
ՄիջազգայինՂազախստանի Ակտոբե օդանավակայանն ազատել են ցուցարարներից«Хабар-24» հեռուստաալիքը, հղում անելով տեղի վարչակազմին, տեղեկացնում է, որ իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են Ղազախստանի Ակտոբե օդանավակայանը: «Ակտոբեի օդանավակայանն ազատվել է հանցագործներից»,- եթերում ասել է հաղորդավարը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, թռիչքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի։Ավելին16:3706.01.22 -
ՄիջազգայինՂազախները փայտերով ծեծում են ոստիկաններին, խլում զենքերը. 12 իրավապահ է սպանվելՎերջին տեղեկություններով՝ ավելի քան 1000 մարդ է տուժել: Մի քանի հարյուր մարդ հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա:Ավելին16:2206.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ձերբակալվել է շուրջ 2000 մարդՂազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել են անկարգություններ իրականացնող շուրջ 2000 մասնակցի։ «Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն առաջ են շարժվել՝ մաքրելու Կարասայ-Բատիր և Մասանչիի փողոցները։ Միջոցներ են ձեռնարկվում օրինախախտներին ձերբակալելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել մոտ 2 հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին16:2206.01.22 -
ՄիջազգայինԱղմկեցիք, բղավեցիք` հերիք է․ Լուկաշենկո«Sputnik Բելառուս»-ի փոխանցմամբ՝ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ Ղազախստանի իշխանությունները պետք է համաձայնության գան ցուցարարների հետ․ «Ես ուզում եմ բելառուսներից դիմել այդ ցուցարարներին (ոմանք նրանց ավազակներ են կոչում, այնտեղ տարբեր մարդիկ են): Ես պարզապես կասեի նրանց՝ աղմկեցիք, բղավեցիք` հերիք է։ Պետք է համաձայնության գալ, քանի դեռ ուշ չէ»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։Ավելին16:1806.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում մարզասրահների ու ռեստորանների վրա հարձակվելու գրեթե 90 դեպք է գրանցվել«Խաբար 24» հեռուսատաալիքի փոխանցմամբ՝ քաղաքի պարետատունը հայտնել է, որ Ալմաթիում բողոքի ակցիաներ իրականացնելիս Գործարարների ազգային կենտրոնը 87 զանգ է ստացել ֆիտնես ակումբների, ռեստորանների, խանութների և գրավատների վրա հարձակվելու մասին: Գործարարներին կոչ են արել լուսանկարել և տեսանկարահանել վանդալիզմի փաստերը։Ավելին16:1406.01.22 -
ՄիջազգայինԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համարԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով։ «Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է համակողմանի աջակցություն և օգնություն ցուցաբերել Ղազախստանի իրավասու մարմիններին ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:Ավելին16:0306.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա․ 10 բուժաշխատող է տուժելՂազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիաթը հայտնել է, որ երկրում ավազակային խմբավորումները հարձակվել են բժիշկների վրա։ «Ավազակախմբերը հարձակվում են բժիշկների վրա, այս պահի դրությամբ հանցագործների գործողություններից տուժել են ավելի քան տասը բուժաշխատողներ»,- հայտարարվել է «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում: Գինիաթը հորդորել է չխանգարել բուժաշխատողներին, որոնք իրենց մասնագիտական պարտքն են կատարում։Ավելին15:5806.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ղազախստանում կատարվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ «Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ` այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»,–ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Ավելին15:4806.01.22 -
ՄիջազգայինԼավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» հարթակի նոր հանդիպումըՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին15:4706.01.22 -
ՄիջազգայինԻ՞նչ են անելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պահպանել պետական և ռազմական կարևոր օբյեկտները, օգնել Ղազախստանի իրավապահ ուժերին կայունացնելու իրավիճակը, այն վերադարձնել իրավական դաշտ»,- հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:Ավելին15:3306.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ոստիկանի գլխատված մարմին են գտել Ղազախստանում. ՀՀ-ն 70 զինվոր է ուղարկել Նուր-ՍուլթանՀայլուր 15:30 Ոստիկանի գլխատված մարմին են գտել Ղազախստանում. ՀՀ-ն 70 զինվոր է ուղարկել Նուր-Սուլթան | 06.01.2022Ավելին15:3006.01.22 -
ՄիջազգայինՈւշիուշով հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին․ ՌԴ ԱԳՆՌուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշիուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հուով է, որ Ղազախստանում իրավիճակը շուտով կկարգավորվի։ «Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան», - նշվում է հայտարարության մեջ:Ավելին15:2206.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ«ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 1000 մարդ, նրանցից շուրջ 400-ը հոսպիտալացվել է։ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։Ավելին14:5006.01.22 -
ՄիջազգայինՍաակաշվիլին ողջունել է Ղազախստանի բողոքի ցույցերը«Գրուզիա Online»-ը գրում է՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ղազախստանում ծավալվող իրադարձությունները․ «Ես ողջունում եմ ղազախ ժողովրդի պայքարը հանուն ազատության։ Սա վառ օրինակն է, որ ռեժիմը որքան էլ ռեպրեսիաներ անցկացնի, որքան էլ մարդ բռնի, որքան էլ հատուկ ջոկատայիններ դուրս բերի, գլխավոր ուժն ազատասեր ժողովուրդն է։ Մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան, սոցիալական անարդարությունը եւ ոչ ֆորմալ կառավարումը։ Անցյալ տարի՝ սեպտեմբերին, ղազախստանցի ընդդիմադիրների մի մեծ խումբ եկավ ինձ մոտ, եւ արդեն նրանց հետ զրույցից հասկացա, որ քաղաքացիական հասարակությունը պատրաստ է փոփոխությունների»,- գրել է Սաակաշվիլին։ Նախկին նախագահը մատնանշել է Նուրսուլթան Նազարբաևի «ոչ ֆորմալ կառավարումը». «Պետք է ասեմ, որ Նազարբաևը, ի տարբերություն Իվանիշվիլիի, շատ բան է արել Ղազախստանի համար, բայց դա նրան իրավունք չի տալիս տիրել երկրին մասնավոր կարգով և ոչ ֆորմալ կերպով շքեղության ստվերում»,- ասվում է հայտարարության մեջ։Ավելին14:5006.01.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել կեղծ գնդապետի նկատմամբԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մի քաղաքացու նկատմամբ, որը ներկայացել է որպես արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Էհսան Զախիդովին: Ավելի վաղ Թուրքիայի Մարմարիսի մունիցիպալիտետի նախագահ Մեհմեթ Օքթայը սոցիալական ցանցում Ռասիմ Ահմեդլիի հետ լուսանկար էր հրապարակել` նշելով, որ վերջինս Ադրբեջանի ԱԻՆ գնդապետ է, 2021 թվականի օգոստոսին Թուրքիայում տեղի ունեցած հրդեհի ժամանակ Մարմարիսում պայքարել է տարերային աղետի դեմ: Օքթայը նաև լուսանկար էր հրապարակել, որում կեղծ գնդապետին պատվավոր դիպլոմ էին հանձնում խիզախության համար։ «Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ահմեդլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «խարդախություն» հոդվածով։ Իրականում նա Ադրբեջանի ԱԻՆ աշխատակից չէ։ Նա ավելի վաղ ազատազրկման է դատապարտվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Այս պահին արդեն պարզվել է Ահմեդլիի գտնվելու վայրը, իրականացվում են նրան ձերբակալելու միջոցառումներ», - նշել է Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը: Թուրքական ԶԼՄ-ներն էլ հետաքննություն էին անցկացրել և պարզել, որ ոչ մի աղբյուրում տեղեկություն չկա Ռասիմ Ահմեդլի անունով գնդապետի մասին:Ավելին14:4406.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքըԱլմաթիի օդանավակայանը այսօր՝ հունվարի 6-ին, դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել Ղազախստանի օդային նավահանգստի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ «Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, այսօր օդանավակայանը չի աշխատում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա խոստացել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել, երբ այն հասանելի դառնա:Ավելին14:4006.01.22 -
Սպորտ«Չելսիի» երիտասարդ երկրպագուն վազել է խաղադաշտ«Armsport.am»-ը հայտնում է, որ «Չելսիի» երիտասարդ երկրպագուն Լիգայի գավաթի՝ «Տոտենհեմի» դեմ 2-0 խաղից հետո վազել է խաղադաշտ։ Երկրպագուն եղել է դարպասապահի ձեռնոցներով և վազել է դեպի Կեպե Արիսաբալագան։ Իսպանացի դարպասապահը երկրպագուին է նվիրել իր ձեռնոցները։Ավելին14:3406.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում բախումները շարունակվում են. Հայաստանը զիվորականներ է ուղարկելՀԱՊԿ-ը խաղաղապահներ է ուղարկել Ղազախստան: Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ խորհուրդը Ղազախստան խաղաղապահներ է ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որը կիրառվում է, երբ ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկը մեկ այլ պետության կողմից ենթարկվում է ագրեսիայի:Ավելին14:3106.01.22 -
ՀայաստանՄատուցվել է Ճրագալույցի պատարագ. Սուրբ ծնունդ էԵկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի պատարագ: Աստվածային լույսը մարդիկ տուն են տարել փոքրիկ կանթեղներով՝ ավետել Քրիստոսի ծնունդը:Ավելին14:2906.01.22 -
ՄիջազգայինԻնքնակամ շինությունների հաշվառման դեպքում մեծ գումարներ կմտնեն բյուջե. փորձագետԻնքնակամ շինություններին առնչվող օրինականացման գործընթաց սկսելուց առաջ նախ պետք է դրանք հաշվառվեն, քանի որ այս պահին ապօրինի շինարարություն իրականացնողները համայնքի բյուջե աղբահանության վճար և գույքահարկ չեն վճարում։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է փորձագետ Մանուել Մարգարյանը։ «Եթե այդ հաշվառումներն իրականացվեն, ապա մեծ գումարներ կմուտքագրվեն համայնքային բյուջե։ Ընդ որում` պետք չէ հույս դնել միայն օդալուսանկարահանումների վրա, քանի որ կան շինություններ, որոնք թաքնված են ծառերի, բուսականության քողի տակ և հաստատ դրանք չեն երևալու, հետևաբար նման դեպքերում շինությունների վաղեմությունը պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ»,– նշել է ճարտարագետը։ Մարգարյանը վկայակոչել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքը, ըստ որի` ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների։ Արդեն իսկ գոյություն ունեցող կարգավորմամբ` համայնքի ղեկավարը պարտավոր է ինքնակամ շինություններին առնչվող տվյալները թարմացնել ու ներկայացնել կադաստրի բազա, որպեսզի դրանց համար գույքահարկ վճարվի։ «Եթե ինքնակամ շինությունները չեն խախտում քաղաքաշինական նորմերը, չպետք է քանդվեն, այլ անպայման օրինականացվեն։ Ապօրինի շինարարություն միշտ էլ եղել է, տեմպերը չեն նվազել, հսկողության մեխանիզմները շատ թույլ են։ Վերջին շրջանում ապամոնտաժման աշխատանքներ իրականացվում էին և պետք է համայնքապետերը կամքի ուժ ունենան այդ գործընթացը շարունակելու համար»,– ասել է ճարտարագետը։ Մարգարյանի կարծիքով` հսկողությունն ուժեղացնելու պարագայում հնարավոր կլինի կանխել նոր ինքնակամ շինությունների կառուցապատման աշխատանքները, իսկ արդեն եղածներն անպայման պետք է համայնքապետարանների կողմից հաշվառվեն ու ներկայացվեն կադաստրի կոմիտե, մինչդեռ մեզանում, ըստ փորձագետի, վերջին հաշվառումն իրականացվել է 2000–ական թվականներին։ Ապօրինի շինությունների օրինականացման համար վերջնաժամկետը 2025թ–ի հունվարի 1-ն է։ Ինքնակամ շինությունների հաշվառման կարգին վերաբերող որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 5-ի նիստում։ Դրանով սահմանվեց հստակ ժամանակացույց, թե որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։ Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ շինությունները կկարողանան օրինականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցվածները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:Ավելին14:1506.01.22