Լրահոս
2022-01-07
-
ՄիջազգայինՍտանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևիՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը․ «Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը: Զասը հայտնել է, որ զորքերի տեղաբաշխումն արդեն սկսել է և ակնկալում է, որ խաղաղապահ զորքերի առաքելությունը կարճ կտևի․ «Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կլինի կարճ: Թե կոնկրետ ինչ ժամանակահատված կլինի՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կձևավորվի Ղազախստանում, և, իհարկե, դա կախված կլինի նաև Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե իշխանությունը համարի, որ իրավիճակը կայունացել է և այն վերահսկում է սեփական ուժերով, առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- հավելել է Զասը: Զասի խոսքով` աշխատանքային կարգով ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել իրենց ստորաբաժանումներով մասնակցել և սկսվել է դրանց տեղափոխումը: «Խաղաղապահ զորախմբի ռուսական մասի առաջատար խումբն արդեն գտնվում է Ղազախստանում և ձեռնամուխ է եղել առաջադրված խնդիրների կատարմանը: Երկու-երեք ժամ անց այնտեղ կլինի բելառուսական խմբավորման առաջին էշելոնը։ Աստիճանաբար, կարծում եմ, այսօրվա ընթացքում, մենք կավարտենք մեր մյուս բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը: Հավաքական խաղաղապահ ուժերի խմբավորման ընդհանուր թվաքանակը կարող է տարբեր լինել։ Այժմ այն որոշումներին համապատասխան, որոնք ընդունվել են, շուրջ 2500 մարդու մասին է խոսքը: Ըստ իրավիճակի որոշում կկայացնենք: Մենք ունենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի, միավորումների ամբողջ կազմը՝ շուրջ 3600 մարդ: Եթե անհրաժեշտ լինի, կուժեղացնենք խմբավորումը Ղազախստանում»,- ընդգծել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորախմբում տարբեր ստորաբաժանումներ են ընդգրկվել`օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր, հատուկ ստորաբաժանումներ: «ՀԱՊԿ-ում անդամ պետությունների զինված ուժերից խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են հենց այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ: Նրանք պատրաստ են կատարել խնդիրը առանց ինչ-որ նախապատրաստման»,- հավելել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է` խնդիրը քանակի մեջ չէ, թե քանի հոգու է ուղարկել այս կամ այն պետությունը: «Դա մի ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն հայտնել աջակցել Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Դա մեզ համար կարևոր է»,- նշել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե Ղազախստանի որ մասերում տեղակայված կլինեն զորքերը՝ նշելով, որ դա արդեն կախված կլինի այն որոշումներից, որոնք տեղում կընդունվեն այդ խաղաղապահ զորակազմի հրամանատարների կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությամբ: «Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը պետական, ռազմավարական կարեւորագույն օբյեկտների պահպանությունն է: Երկրորդ խնդիրն է աջակցել իրավակարգի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան»,- ասել է Զասը: Նա զրպարտություն է համարում այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները ցույց են ցրելու և այլն: «Ոչ, դա չի լինելու: ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները այլ խնդիրներ ունեն կատարելու»,- ընդգծել է Զասը: Հարցին` եթե զինված ավազակախմբերը հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող ինչ-որ օբյեկտի վրա, ուժերը ի պատասխան զենք կիրառելու լիազորություններ ունե՞ն, Զասը պատասխանել է՝ «այո, այդ դեպքում զենք կկիրառվի»: Նա հստակեցրել է, որ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները նման իրավունքներ ունեն: Զասը դեռ չի շտապում հայտնել, թե ով է լինելու խաղաղապահ ուժերի հրամանատարը․ «ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում կընդունի խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակելու մասին: Արդեն կա թեկնածու, բայց դեռ հաստատված չէ, դրա համար էլ չեմ ուզում բարձրաձայնել: Կլինի որոշումը, հետո այն կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա: «Իրավիճակը բարդ է, բայց արդեն կարելի է զգուշավոր հետևություն անել այն իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել գիշերը և այսօր ցերեկը. արդեն որոշակի բեկում է նկատվում դեպի լավը: Եվ, ի վերջո, մենք հույս ունենք, որ այս միտումը կամրապնդվի, կցանկանայի մտածել, որ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով, բայց հիմա այնտեղ ղազախական ուժերը կարողանում են գլուխ հանել: Դժվար է նրանց համար, իհարկե, այդ պատճառով նրանց պետք է օգնել»,- եզրափակել է Զասը:Ավելին11:2507.01.22 -
ՄիջազգայինԲայդենը մեղադրել է Թրամփին նախընտրական կեղծիքի մեջ«Associated Press»-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին մեղադրել է Դոնալդ Թրամփին ու նրա կողմնակիցներին, որ նրանք «դանակը դրել են դեմոկրատիայի կոկորդին» նախընտրական կեղծիքով և սադրել անցած տարվա մահասփյուռ հարձակումը Կապիտոլիումի վրա։ «Առաջին անգամ մեր պատմության մեջ նախագահը ոչ թե պարզապես պարտվեց ընտրություններում, այլ փորձեց կանխել իշխանության խաղաղ փոխանցումը, երբ կատաղած ամբոխը ներխուժեց Կապիտոլիում։ Չի կարելի երկիրը սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես»,- ասել է Ջո Բայդենը Կապիտոլիումի իրադարձությունների տարելիցի իր ելույթում։ ԱՄՆ նախագահը կոչ է արել ամերիկացիներին հիշել այն, ինչ տեսել են հունվարի 6-ին իրենց աչքերով՝ ոստիկանության վրա հարձակվող և ցուցափեղկեր կոտրող ամբոխ, Համադաշնության դրոշ Կապիտոլիումում, կախաղաններ՝ տեղադրված դրսում՝ փոխնախագահին կախելու կոչերով, «և այս ամենը՝ այն ժամանակ, երբ Թրամփը նստած էր Սպիտակ տանը և հեռուստացույցով էր նայում»։Ավելին11:2007.01.22 -
ՀայաստանՇիրակում մառախուղ էՇիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյ աց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:1607.01.22 -
ԱռողջապահականՄեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդՀՀ առողջապահության նախարարությունը հաըտնում է՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով և դարձել 345518: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3422 մարդ, կատարվել է 2 594 856 (+3899) թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 588–ը (+130): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7997 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը հասել է 1511–ի։Ավելին11:1207.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնել է սահմանադրական կարգը. ՏոկաևՂազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը: Այսօր՝ հունվարի 7-ին, պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները, հայտարարել է՝ սկսվել Է հակատեռոր գործողությունը․ «Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում: Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաևը: Նիստում նաև զեկույցներով են հանդես եկել ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժային կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար: Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության և պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից:Ավելին10:5907.01.22 -
ՀայաստանՂազախստանում ստեղծված վիճակն ավելի ծանր հետևանքների սպառնալիք է պարունակում. Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, թե մինչև հիմա ամբողջովին պարզ չէ՝ ինչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյոք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։ Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքե՞ր են դրա մոդերատորները, որովհետև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ազդակները իրական շահագրգիռ կողմերին դեռ չեն բացահայտում»,- նշում է նա։ Աբրահամյանի խոսքով` չնայած որոշակի պարբերականությամբ տարբեր կայքեր, տելեգրամյան ալիքներ Ղազախստանում ընթացող իրադարձությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են փոխանցում, սակայն զարգացումները խորքային իմաստով դեռ ամբողջական պատկեր չեն տալիս։ Պատգամավորն ընդգծում է՝ ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը բավականին օպերատիվ էր, ինչը ցույց է տալիս, որ Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը՝ անկախ դրա դրդապատճառներից, եվրասիական տարածաշրջանում շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում։ Նա շեշտում է` մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն, մեծ առումով հաշվարկված չէ նաև դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում։ Սակայն, ըստ Աբրահամյանի, ակնհայտ է, որ խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի։Ավելին10:4907.01.22 -
ՄիջազգայինԻնտերնետը մասամբ վերականգնվել է Ղազախստանում«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը հայտնում է՝ ինտերնետը Ղազախստանում վերականգնվել է․ Ինչպես տեղեկացնում է «NEWS.am»-ը, դեռ անհասանելի են որոշ տեղեկատվական գործակալություններ, մասնավորապես՝ «Tengrinews.kz»-ի և «Sputnik Казахстан»-ի կայքերը։ Ընդ որում՝ Tengrinews.kz-ի Telegram-ալիքը նորմալ աշխատում է։Ավելին10:4107.01.22 -
ՄիջազգայինՍպանվել է Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը«Sputnik Ղազախստան»-ը, վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին, հայտնում է, որ Ղազախստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ ծառայության ակադեմիայի պետը սպանվել է ակադեմիայի շենքի վրա գրոհի ժամանակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրավել շենքը, ուսումնական հաստատության կուրսանտները նրանց հետ մարտ են վարել։ Մարտերը ղեկավարել է հենց ակադեմիայի պետը։ Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։Ավելին10:3407.01.22 -
ՀայաստանԱյսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն էԱյսօր՝ հունվարի 7-ին, Վախթանգ (առավել հայտնի՝ Վիկ) Դարչինյանի 46-ամյակն է լրանում։ Դարչինյանը ծնվել է 1976 թվականի Վանաձորում։ Նրա հայրը՝ Ռուբեն Դարչինյանը, եղել է Հայաստանի օլիմպիական ըմբշամարտի մարզիչ։ Վիկը երազում էր դառնալ բռնցքամարտիկ հինգ տարեկանից։ Դարչինյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին Վիկը եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։Ավելին10:3007.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ինտերնետն անջատել են«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը փոխանցում է, որ Ղազախստանում կրկին անջատել են ինտերնետը։ Ինտերնետը երկրում անջատել էին նաև հունվարի 5-ին։ Պատչառը երկրում տիրող լարված իրավիչակն էր։ Բացի այդ, չէին աշխատում Ղազախստանի մի շարք տեղեկատվական գործակալությունների կայքերը։ Որոշ տեղեկատվական գործակալությունների կայքերի հասանելության հարցում դժվարություն կա նաև հիմա։ Այն ժամանակ կապը վերականգնվել էր միայն ուշ երեկոյան։Ավելին10:3007.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում հայտարարել են, որ ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցումՂազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին․ նրանք պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար․ «Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը:Ավելին10:2007.01.22 -
ՄիջազգայինՆախագահի աշխատակազմից պատմել են` ինչ են անում ՀԱՊԿ խաղաղապահները ՂազախստանումՂազախստանի նախագահի աշխատակազմը «Sputnik Ղազախստան»-ին պատմել է երկրում ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների մասին․ «ՀԱՊԿ զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցում,- ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը,- խաղաղապահները կիրականացնեն պաշտպանության ու անվտանգության գործառույթներ»։ Նրա խոսքով՝ հունվարի 6-ին ՀԱՊԿ զորախումբն Ալմաթիում պաշտպանության նախարարության ու «Արիստան», «Առլան», «Բերկուտ» ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են փողոցների մաքրման ու ազատման աշխատանքներ։ Ղազախստանի ՆԳՆ հրապարակած վերջին տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։Ավելին10:1907.01.22 -
ՄիջազգայինԱհաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ Է սահմանվել ամբողջ ՂազախստանումԱյսօր՝ հունվարի 7-ին, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: «Հունվարի 6-ին Նուր Սուլթան քաղաքում Ազգայն անվտանգության կոմիտեի նախագահ գեներալ-մայոր Երմեկ Սագիմբաեւն անցկացրել Է Հանրապետական օպերատիվ շտաբի (ՀՕՇ) նիստ՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին: ԱԱԿ-ի նախագահի հրամանով Հանրապետության օպերատիվ շտաբի ղեկավարը նախագահի հետ համաձայնեցմամբ Ղազախստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանել Է ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակ: Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել Է հակահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում Է գերատեսչությանը Կազինֆորմ գործակալությունը: «Տասս»-ը հաղորդում է, որ պետական մարմինների առաջին ղեկավարները ձեռնարկել են միջոցներ՝ նպատակամիտված երկրի իրադրության կայունացմանը և անձի ու պետության դեմ ահաբեկչական սպառնալիքի վերացմանը:Ավելին10:1107.01.22 -
ՀայաստանՄի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին․ ՏերյանԱյսօր՝ հունվարի 7-ին, Վահան Տերյանի մահվան տարելիցն է։ Հայ նշանավոր բանաստեղծը մահացել է 1920թ․։ Տերյանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները երևան են գալիս դեռ երիտասարդ տարիքից։ Հայ բանաստեղծը հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ՝ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 35 տարեկան հասակում։ 1914 թ. գրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում նա գրում է. «Արդեն թվում է, որ եթե այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով: Մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառը մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետև, երբ ցավ ես զգուն, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չես մտածում»: Տերյանը բարձրաձայն երգում է հայ ժողովրդի ոգու հպարտությունը, խոսում է իր հայրենիքի վերածնության, արքայական խոսքի ու սրբության հավերժական ճանապարհի մասին․ «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,- Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս- Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա' Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք. Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք: Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման: Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն, Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»։Ավելին10:0007.01.22 -
ՄիջազգայինԾայրահեղականները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում. կան զոհերՂազախական «Հաբար 24»-ը հաղորդում է, որ Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում․ «Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով ՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են»,- հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը: «Sputnik Ղազախստանն» էլ իր հայտնում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։Ավելին09:3107.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի նախագահն այսօր կդիմի ժողովրդինՂազախական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն այսօր` հունվարի 7–ին, հանդես կգա երկրի իրավիճակի վերաբերյալ ուղերձով։ Տեղեկությունը հայտնել են․ «Այսօր ընթրիքի ժամին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես կգա Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձով։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Բերիկ Ուալին»,- ասել է հաղորդավարուհին «Հաբար 24» հեռուստաալիքի եթերում: Նշվում է, որ ուղերձը կհեռարձակվի Հանրապետական հեռուստաալիքներով։Ավելին09:1107.01.22
2022-01-06
-
ՄիջազգայինԳլխատումներ, կրակոցներ, դիակապտություն. Ղազախստանը՝ քաոսի մեջՂազախստանում բողոքի ալիքը չի հանդարտվում: Մարդիկ կրկին հավաքվում են Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում: Հավաքվածների մեջ նաև տարեցներ են, կանայք՝ երեխաների հետ:Ավելին22:2206.01.22 -
Տարածաշրջան«Հացի փողի կարոտ ենք մնալու». Ադրբեջանում թանկացրել են ալյուրն ու հացըԱդրբեջանում աննախադեպ թանկացել է հացը: Ցորենի համաշխարհային գների բարձրացման ֆոնին ալյուրի դեֆիցիտ է առաջացել: Պատերազմից հետո առանց այդ էլ աղքատացած Ադրբեջանում շուկաներ են փակվում:Ավելին22:1506.01.22 -
Հայաստան«Կարասները լիքը գինի լինի, տաշտի մեջ հաց լինի». Այգազարդի Սուրբ ծնունդըԱրարատի մարզի Այգեզարդ գյուղում Սուրբ ծնունդն ավանդական տարբերակով են նշել՝ լույսը տնից տուն տարել, հարիսա բաժանել, ընկույզի օգնությամբ չարը քշել, տան փոքրի մեջքին գաթա կտրել:Ավելին22:0606.01.22 -
ՀայաստանՀույժ կարևոր՝ «պոլիէթիլենային բարեփոխումներ»Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունների ժամանակն է: Փաշինյանի առաջարկած փոփոխությունները քաղաքացիների սրտով չեն: Հետպատերազմյան Հայաստանում ամեն ինչ թանկանում է, իսկ թոշակն ու աշխատավարձը գրեթե նույնն է մնացել, մարդիկ իշխանությունից այլ սպասումներ ունեն:Ավելին21:4606.01.22