Լրահոս
2022-01-07
-
ՄիջազգայինՔանի մարդ է ձերբակալվել Ղազախստանում«Խաբար-24» հեռուստաալիքը, վկայակոչելով Ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ շտաբին, տեղեկացնում է՝ Ղազախստանում իրավապահ մարմինները 3706 մարդ են ձերբակալել երկրում ծայր առած անկարգությունների պատճառով:Ավելին15:0307.01.22 -
ՀայաստանՎրաստանի քաղաքացու մեքենան կողաշրջվել է Շիրակի մարզումԵրեկ՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: «SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ժամը 21:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 52-ամյա Գոչա Աբաշիձեն իր վարած DAF մակնիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Սևերսկի տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 20 տոննա համակցված կերով:Ավելին14:5807.01.22 -
ՄիջազգայինԹրամփն արձագանքել է Բայդենի մեղադրանքներինԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանել է նախագահ Ջո Բայդենի կոշտ քննադատությանը` հայտարարելով, որ դեմոկրատ Բայդենը փորձում է ուշադրությունը շեղել իր ծառայողական ցուցակից։ «Բայդենն այսօր օգտագործեց իմ անունը՝ փորձելով էլ ավելի պառակտել Ամերիկան։ Այս ամբողջ քաղաքական թատրոնը պարզապես շեղում է այն փաստից, որ Բայդենը լիովին և ամբողջությամբ ձախողել է»,- ասվում է ԱՄՆ նախկին նախագահի հայտարարության մեջ։ «Մեր երկիրն այլևս չունի սահմաններ, ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կորոնավիրուսի նկատմամբ, այլևս էներգետիկապես անկախ չէ, գնաճն ահագնանում է, մեր զինված ուժերը քաոսի մեջ են, իսկ Աֆղանստանում մեր դուրս գալը կամ կապիտուլյացիան պարզապես ամենաամոթալի օրն էր Միացյալ Նահանգների երկար ու նշանավոր պատմության մեջ»,- ընդգծել է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել էր Դոնալդ Թրամփին և նրա կողմնակիցներին «դաշույնը ժողովրդավարության կոկորդը» խրելու մեջ՝ կապված նախընտրական կեղծիքի հետ, որը սադրեց անցած տարի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը։Ավելին14:5407.01.22 -
ՀայաստանՏղամարդուն դանակահարած 21-ամյա երիտասարդը բերման է ենթարկվելՀունվարի 6-ին ժամը 02.45-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Գայի պողոտայի հարակից այգու մոտ, անհայտ անձի կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Ըստ բժշկի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը ժամը 01.30-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգում» տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։Ավելին14:5007.01.22 -
ՀայաստանԿոնգրեսական Շիֆը հայերեն է շնորհավորելԿոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է հայ համայնքի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Կոնգրեսականը շնորհավորանքը նաև հայերեն է գրել. «Wishing the Armenian community a very Merry Christmas! Shnorhavor Nor Dari yev Sourp Dznount Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ ԾՆունդ»,- գրել է Շիֆը:Ավելին14:4107.01.22 -
ՄիջազգայինԲանկի նախկին ղեկավարը հայտարարել է՝ ինքն է Ղազախստանի ընդդիմության առաջնորդը«Reuters»-ը տեղեկացնում է, որ Ղազախստանի Հանրապետությունում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր միավորման, ինչպես նաև ԲՏԱ բանկի նախկին ղեկավար և ընդդիմադիր Մուխտար Աբլյազովը հայտարարել է, որ ընդդիմության և բողոքի ակցիաների առաջնորդն ինքն է: «Մենք չենք պատրաստվում որևէ բանակցություն սկսել կոռումպացված ռեժիմի հետ, ինչպես նաև հասնելու ենք ամբողջական հրաժարականի։ Պայքարելու ենք, որ Նուրսուլթան Նազարբաևը կալանավորվի, քանի որ ուր էլ գնա, մենք կգտնենք նրան»,- լեհական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Աբլյազովը։Ավելին14:3807.01.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը Ղազախստանում լուրջ խարդախության մեջ է ընկնում․ Վլադիսլավ Ինոզենցև«Ռուսաստանը Ղազախստանում լուրջ խարդախության մեջ է ընկնում՝ հեռուն գնացող հետեւանքներով»,- «Настоящее время»-ին տված հարցազրույցում ասել է տնտեսագետ Վլադիսլավ Ինոզեմցևը։ «Ղազախստան ՀԱՊԿ զորքեր մտցնելուն վերաբերվում եմ որպես բավական ավելորդ միջոցի ղազախական կառավարության կողմից, որովհետև արտաքին սպառնալիք, ինչի մասին նա խոսում է, իմ կարծիքով՝ չկա։ Այո, մենք շատ անգամ լսեցինք իբր Ղազախստան թափանցած ահաբեկիչների մասին։ Բայց իրականում, իհարկե, ղազախական բողոքի ամբողջ պատճառը զուտ ներքին է»,- ասել է Ինոզեմցևը։ Տնտեսագետը հաստատել է իր այն միտքը, թե Աստանայի իշխանությունները բավականաչափ ուժեր և միջոցներ ունեն, որպեսզի գլուխ հանեն այն անկարգություններից, որոնք այնտեղ սկսվել են․ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այս դեպքում դրանից ոչ մի օգուտ չի լինի։ Ռուսաստանը մտնում է Ղազախստանում լուրջ խարդախության մեջ՝ հեռուն գնացող հետեւանքներով։ Ես կարծում եմ, որ նրա զինվորականների միջամտությունը չափազանց սահմանափակ է լինելու։ Այդ զինվորականները անմիջականորեն չեն մասնակցելու մարտական գործողություններին։ Ինքնին այդ գործողությունը, իհարկե, առաջին հերթին քաղաքական իմաստ ունի։ Բայց այն արդյո՞ք դրական կլինի, թե՞ բացասական՝ ասել չեմ կարող։ Ես կարծում եմ, որ դա այդ գործիքի բավական անիմաստ եւ անարդյունավետ օգտագործում է»,- ասել է Վլադիսլավ Ինոզեմցեւը։ Տնտեսագետը կարշում է, որ Ռուսաստանի համար ղազախստանում կատարվող դեպքերը քաղաքական իմիջի վրա է ազդելու․ «Ռուսաստանը հերթական անգամ իր գործիքների օգնությամբ ներթափանցում է ինչ-որ երկիր։ Իմաստ, անկեղծ ասած, չեմ տեսնում, որովհետեւ եթե Ղազախստանի իշխանությունները պահեն իրավիճակը, իրենք կպահեն։ Եթե հակառակը, իրավիճակը զարգանա Աստանայում իշխանությունը կորցնելու սցենարով, ապա ՀԱՊԿ ոչ մի ուժ այդ գործը չի փրկի»,- ընդգծել է տնտեսագետը։Ավելին14:2507.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար: «Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում` պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար: Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին: Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, որ ամենակարեւորն է, ընկերաբար ու ջերմորեն արձագանքեց իմ դիմումին»,- ասել է Տոկաևը:Ավելին14:2207.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրը քանի խաղաղապահ է ուղարկել ՂազախստանՂազախստան են մեկնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը։ «Սպուտնիկ Արմենիան» ի մի է բերել տվյալները, թե որ երկրից քանի խաղաղապահ է ուղարկվել Ղազախստան։ Նշենք, որ ՀԱՊԿ–ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ուրեմն՝ Ռուսաստանից Ղազախստան է ուղարկվել 3000 մարդ, Բելառուսից՝ 500, Տաջիկստանից՝ 200, Ղրղզստանից՝ 150, Հայաստանից՝ 100։ ՀԱՊԿ ուժերը ռազմական գործողությունների չեն մասնակցի, նրանց առաքելությունը բացառապես պաշտպանական է, մասնավորապես` ռազմավարական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։Ավելին14:1307.01.22 -
ՀայաստանԱդրբեջանում գերությունից վերադարձած, բայց Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվելԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերությունից վերադարձած, բայց Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել: Նրա խոսքով՝ Ռոբերտ Նալբանդյանը 52 օր կալանավորված է եղել, նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Նալբանդյանը վերադառնալու է իր անչափահաս 3 զավակների մոտ ու փորձելու է բուժել Ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքները։ Մելիքյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ թշնամական գերության մեջ տղաների անցած տառապանքը պետք է բացառի կալանքը Հայաստանում:Ավելին14:0307.01.22 -
Հայաստան«Էսօր ծնունդս ա»․ կրակոցներ՝ Կապանում«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 6-ին, ոստիկանության Կապանի բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովհաննիսյանը: Գագիկ Շամշյանը տեղեկցնում է, որ երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում: Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել: Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:Ավելին13:4707.01.22 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՀՀ վարչապետի աշխատակազմից հաղորդում են՝ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը: Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:Ավելին13:3507.01.22 -
ՄիջազգայինՄոնղոլիայում հայտնաբերվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը Ստամբուլից եկած ուղևորների մոտՄոնղոլիայի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ցոլմոն Բիլեգտսայհանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին 12 դեպքերը հայտնաբերվել են Մոնղոլիայում։ «Մոնղոլիայի տասը խաղաղապահի և երկու քաղաքացու մոտ, որոնք եկել են Ստամբուլ-Ուլան Բատոր և Բանգկոկ-Ուլան Բատոր չվերթներով, հաստատվել է օմիկրոն շտամով վարակումը»,- ասել է տնօրենը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտահերթ նիստի արդյունքների հիման վրա ընդունել էր որոշում կորոնավիրուսի նոր տարբերակը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, որակել որպես անհանգստություն ատաջացնող։ Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն նշել է հունական «օմիկրոն» տառով։ Առայժմ բավականաչափ տվյալներ չկան, որպեսզի հայտարարվի, որ օմիկրոնն ավելի վտանգավոր է դելտայից, գոյություն ունեցող պատվաստանյութերը շարունակում են մնալ արդյունավետ, ասվում է ԱՀԿ հայտարարությունում։Ավելին13:3007.01.22 -
ՀասարակականՀայաստանը 100 խաղաղապահ է ուղարկել ՂազախստանՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։ «Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)»,– ասված է ՊՆ հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև հաղորդում է, որ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:Ավելին13:2907.01.22 -
ՄիջազգայինԹուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքիցԹուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ «Ermenihaber»-ը հայտնում է՝ պատճառը «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում Սալթաբաշի հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինիս ֆենոմեն են դարձրել։ Թուրքիայի դատավորների և դատախազների խորհուրդը Սալթաբաշի դեմ հետաքննություն է սկսել՝ պատճառաբանելով, որ նա «նսեմացրել է մասնագիտական պատիվը, հեղինակությունն ու հարգանքը»։Ավելին13:2607.01.22 -
ՄիջազգայինԽոշոր պայթյուն՝ ՉինաստանումԱյսօր՝ հունվարի 7-ին, պայթյուն Է տեղի ունեցել Չինաստանի հարավ արևմուտքի Չունցինի մունիցիպալիտետի ճաշարանի շենքում: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդում է՝ շուրջ 20 մարդ մնացել Է փլվածքների տակ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է հեռուստաալիքը, միջադեպը տեղի Է ունեցել Ուլանի քաղաքային շրջանում: Տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին (Երևանի ժամանակով 08:10-ին) ճաշարանի շենքը փլվել Է: Հեռուստատեսության տվյալներով, ենթադրաբար, միջադեպի պատճառ կարող Էր դառնալ գազի արտահոսքը: Տեղում աշխատում են փրկարարները և հրշեջները: Պայթյունի ստույգ պատճառը և փլվածքների տակ մնացած մարդկանց քանակը պարզվում են։Ավելին13:2107.01.22 -
ՀասարակականՍևան Նիշանյանն ազատ կարձակվի. դատարանը պարտավորեցրել է կամավոր հեռանալ ՀունաստանիցՍիրոսի վարչական դատարանը որոշում է կայացրել Սևան Նիշանյանին ազատ արձակել հունվարի 7-ին։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ «Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,- ասվում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունան մեջ։ Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:Ավելին13:1607.01.22 -
ՄիջազգայինԱհաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացել․ ՏոկաևՂազախստանի նախագահը բնակիչներին ուղղված իր ուղերձում ընդծել է, որ հրաման է տվել ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։Ավելին13:1207.01.22 -
ՀայաստանՔաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա․ ԹաթոյանՀայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են անգլերենով արտահերթ զեկույց ադրբեջանական կեղծ խաղաղասիրության փաստերի վերաբերյալ՝ որպես մարդու իրավունքների երկարաժամկետ սպառնալիք․ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է, որ զեկույցն այն մասին է, որ հակամարտություններում մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության համար անհրաժեշտ է ազնիվ և վստահության վրա հիմնված երկխոսություն: Այդ երկխոսությունն առաջնահերթ անհրաժեշտ է հասարակությունների միջև՝ որպես խաղաղության երկարաժամկետ գրավական և կարևոր է, որպեսզի դրան պետությունները քաղաքական ուղղորդումներ կամ արհեստական միջամտություններ չանեն: «Իրական խաղաղասիրության ճանապարհը ենթադրում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա: Գլխավոր գործոնն էլ հենց այն է, որ պետության չճանաչված լինելը կամ որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այդտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Թաթոյանը։ Այս զեկույցը, ներկայացնելով Արցախին վերաբերող 1990-ական թվականներից սկսած տարբեր խաղաղաշինական նախաձեռնություններ, անդրադարձել է 2016-2017 թվականների Բաքու-Թբիլիսի պլատֆորմներին, որոնք ադրբեջանական կողմը նախաձեռնել է ադրբեջանական վայրագություններով ուղեկցվող ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: «Այս նախաձեռնությունները հայտարարվել էին՝ որպես անկախ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ, մինչդեռ դրանք կազմակերպվել և ուղղորդվում էին ադրբեջանական կառավարության ու մասնավորապես, հատուկ ծառայությունների կողմից: Բացի այն, որ այդ պլատֆորմներն անտեսում էին ազգային ինքնորոշման բնական իրավունքը, դրանք ամբողջությամբ արտահայտում էին միայն ադրբեջանական պետական քաղաքական գիծը: Ավելին, այդ նախաձեռնությունները Հայաստանի կամ Արցախի քաղաքացիական հասարակությունների հետ կապ չունեին, իսկ նրանցում մի շարք հայերի ընդգրկել էր ադրբեջանական կողմը, որոնք էլ աչքի էին ընկնում իրենց հայատյաց ելույթներով: Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական կառավարությունը շարունակում էր հայատյացության հովանավորչության պետական քաղաքականությունը»,- ընդգծել է ՄԻՊ-ը։ Թաթոյանը տեղեկացնում է, որ այդ նախաձեռնություններն իրական խաղաղություն կառուցելու նպատակներ չունեին, չէին ներառում իրապես անկախ ՀԿ-ներ կամ գործիչներ և ուղղորդվում էին ադրբեջանական իշխանությունների կողմից, հաստատվում է այդ նախաձեռնության նախկին մի շարք հայ գործիչների հրապարակային հարցազրույցներով այն մասին, որ իրենց անունից արվել է կեղծ հայտարարություններ, ադրբեջանանպաստ հայտարարությունների համար ադրբեջանական կառավարությունը խոստացել է կաշառք (օրինակ՝ աշխատանք Գերմանիայում և այլն): Այս բոլոր դեպքերն արտահայտված են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում: «Զեկույցում տեղ են գտել նաև ադրբեջանական պետական գործիչների ելույթներն ու հարցազրույցները, որոնք բացահայտում են նշված պլատֆորմներում ընդգրկված ՀԿ-ների ու գործիչների ուղղորդումն ու կախվածությունը ադրբեջանական իշխանություններից: 2016-2017թթ. Բաքու-Թբիլիսի պլատֆորմներն ամբողջությամբ անտեսում էին «Որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում և որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային հանրահայտ սկզբունքը։ Այդ նախաձեռնությունները, ըստ էության, սատարում էին ադրբեջանական տարիների պետական քաղաքականությունը, որը մշտապես ուղղված է եղել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելուն, մարդու իրավունքների միջազգային կառույցների, միջազգային փորձագետների ու լրատվամիջոցների մուտքը Արցախ ամեն գնելով խոչընդոտելուն»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։ Զեկույցը կազմել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և այդ ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, որը ավարտել են միայն վերջերս։ Զեկույցի անհրաժեշտությունն ու բովանդակությունը քննարկել են Արտակ Բեգլարյանի հետ: Թաթոյանն ընդծել է՝ այն ամփոփել են արդեն Արցախի մարդու իրավունքների գործող պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:Ավելին12:5707.01.22