Լրահոս
2022-01-07
-
ՄիջազգայինԶասը ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասինՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքը, և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ուժերի և միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին: Ստանիսլավ Զասը համապատասխան նամակներ է ուղարկել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:Ավելին12:4707.01.22 -
ՀայաստանՓարաքարի մշակույթի տանը ռումբ կա․ ԱԻՆ-ը ահազանգ է ստացելԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ին` ժամը 09:21-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ «Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- հայտնում է ԱԻՆ-ը։Ավելին12:4507.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունըՀրաձգությունը չի դադարում Ալմաթի քաղաքի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է «ՏԱՍՍ»-ը, կան զոհեր: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երևում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ: Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: «ՏԱՍՍ»-ը տեղեկացնում Է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթևեկում են առանց համարանիշիերի մեքենաներով:Ավելին12:3807.01.22 -
ՄիջազգայինՊետդումայում աջակցել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների մշտական տեղակայման գաղափարին«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն աջակցել է Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահների մշտական տեղակայման գաղափարին։ Կալաշնիկովն ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ ուժերի ներկայության վերաբերյալ նման որոշում կայացվի, ինքը միայն կողջունի։ «Մեր երկրների անվտանգությունը մշտապես սպառնալիքի տակ է, ամբողջ ժամանակ մեր ամրությունն են փորձում»,- ասել է պատգամավորը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր Ղազախստանում խաղաղապահների ներկայության ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարճատև կլինի, «մի քանի օր, կամ մի քանի շաբաթ»։Ավելին12:3607.01.22 -
ՄիջազգայինՂազախական վեց գազային ընկերություններ կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջՀեղուկ գազ վաճառող ղազախական վեց ընկերությունների նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը «Khabar 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ նրանք կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ։ Հրապարակումների համաձայն՝ կասկածի տակ են հայտնվել «Կազմունայգազը», «Ակտոբեմունայգազը», «Կազգերմունայգազը» և «Ղազախօյլ»-ը։ Եվս երկու ընկերության անուններ չեն նշվում։ «Նրանց գործողություններում առկա են գնային հանցավոր համաձայնության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման փաստեր»,- ասել է Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ թանկացումը եղել է 2021թ․: Եթե սկզբում մեկ տոննա գազի արժեքը կազմում էր մոտ 67 հազար տենգե, ապա տարեվերջին այն գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հաղորդում է «Khabar 24»-ը։ Հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 20 օրվա ընթացքում և կներկայացվեն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։Ավելին12:3507.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ցուցարարներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկումՂազախստանի «ORDA» պորտալը տեղեկացնում է, որ Ղազախստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել զանգվածային ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ՝ «անկարգություններ» և «ահաբեկչական գործողություններ» հոդվածներով։ Նաև երկրում ստեղծվել է միջգերատեսչական քննչական խումբ՝ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ քրեական գործեր վարելու համար։ Ղազախստանում ցուցարարներին սպառնում է ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նրանք կարող են զրկվել նաև Ղազախստանի քաղաքացիությունից։Ավելին12:3307.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀայլուր 12:30 «Ահաբեկիչները շարունակում են կրակել». Տոկաևը հանձնարարել է ոչնչացնել զինյալներինԱվելին12:3007.01.22 -
Միջազգային150 խաղաղապահ, 19 միավոր զինտեխնիկա. Ղրղզստանը միանում է Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմին«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այսօր` հունվարի 7-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ ՀԱՊԿ քարտուղարությունից ստացված տեղեկությունները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել միանալու Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը։ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը խորհրդարանի նիստում ասել է, որ Ղրղզստանը Ղազախստան կուղարկի 150 խաղաղապահ և 19 միավոր զինտեխնիկա։Ավելին12:2707.01.22 -
ՄիջազգայինԽաղաղապահները հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանըԽաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,- նշել է Կոնաշենկովը:Ավելին12:0707.01.22 -
ՄիջազգայինՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է Ղազախստանում անկարգություններին աֆղան զինյալների մասնակցության մասինՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, «NTV»-ով հայտնել է, որ Ղազախստանի անկարգություններին մասնակցում են մի քանի երկրներում պատրաստված զինյալներ։ «Ցուցարարների շարքերում հայտնվել են լավ կազմակերպված զինյալներ ինչպես հարևան երկրներից, այնպես էլ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Աֆղանստանից»,- ասել է նա: Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ երկրում ծայր առած անկարգությունների պատճառով: Կազմակերպության գլխավոր քարտուղարը խոստացել է, որ խաղաղապահները չեն մասնակցի Ղազախստանում ցույցերը ցրելուն։ Նրանք իրավունք ունեն զենք գործածել միայն զինված խմբավորումների կողմից իրենց վրա հարձակման դեպքում։Ավելին12:0607.01.22 -
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերինՀյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը չի կարողանա մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին․ «Մենք չենք կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին թշնամական ուժերի գործողությունների և գլոբալ համավարակի պատճառով, բայց մենք լիովին կաջակցենք մեր չինացի ընկերներին հոյակապ Օլիմպիական փառատոն անցկացնելու աշխատանքում»,- Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին» ։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։Ավելին12:0507.01.22 -
ՄիջազգայինԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունըԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականութոյւնը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Ղազախստան օտարերկրյա զորքերի մուտքին։ «Բռնությունը պետք է դադարեցվի: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Բորելը։Ավելին12:0507.01.22 -
ՀայաստանԱրագածոտնում վթարի է ենթարկվել 5 հնդիկ«Shamshyan.com»-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 7-ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հնդիկի են տեղափոխել հիվանդանոց։ Ժամը 06:15-ի սահմանում Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանն իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Բրավին Կալուրադը (տարիքը ճշտվում է), 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը (բոլորը` Հնդկաստանի քաղաքացիներ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:Ավելին11:5507.01.22 -
ՄիջազգայինՀայտնի է՝ ով է ղեկավարելու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողություններըՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:Ավելին11:5407.01.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի ապահովագրումը արժեցել է 1.602.000 դրամ«Armdaily.am»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերած մեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Այն արժեցել է 1.602.000 դրամ։ Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երևում է, որ ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։ ՀՀ վարչապետն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։Ավելին11:5007.01.22 -
ՀասարակականՀՀ կառավարությունը չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆՀայաստանի ԱԳՆ-ը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: «Արմենպրես»-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ կառավարությունը այս պահի դրությամբ չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին։ Հունանյանն ընդգծել է, որ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։Ավելին11:4807.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային«Սպուտնիկ Ղազախստան»-ը, հղում անելով Ղազախստանի ոստիկանությանը, հայտնում է, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային, որոնք հարձակվել են ադմինիսրատիվ շենքերի վրա։ Ձերբակալվել է նաև 30 կողոպտիչ: «Ալմաթիում ձերբակալվել է ադմինիստրատիվ շենքերի վրա հարձակված ավելի քան 70 գրոհային, ինչպես նաև 30 կողոպտիչ»,- նշված է «Սպուտնիկ Ղազախստան»-ի «Տելեգրամ»-ի ալիքի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին11:4207.01.22 -
Արցախ100 տարում առաջին անգամ Սուրբ ծնունդը Արցախում նշել են ռուս խաղաղապահների ետ100 տարում առաջին անգամ Արցախում տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնակատարությունը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների և ուխտագնացների մասնակցությամբ, որոնք գնացել էին Ռուսաստանից և Հայաստանից․ «2021թ. ապրիլի 12-ին կատարվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի Հիսուսի ծննդյան տաճարի հիմնարկեքի, իսկ նոյեմբերի 4-ին՝ օծման արարողությունը։ Զորակազմի հրամանատարության և անձնակազմի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչների ջանքերով կարճ ժամկետում կառուցվեց այս զինվորական տաճարը։ Այսօր մենք տոնում ենք մեր տաճարի առաջին տոնը։ Սա առիթ է նորից մեծարելու Ռուսաստանի հավատարիմ զավակներին, որոնք իրենց ավանդն են ներդնում խաղաղության և համաձայնության վերականգնման գործում Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողում»,- ասել է Հիսուսի ծննդի տաճարի վանահայր Վադիմ Վալինկինը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների տեղակայման տարածքում նոր կառուցված Հիսուսի ծննդյան տաճարում կայացել է Սուրբծննդյան ժամերգություն, որն ավարտվել է խաչակիր երթով։ Դրան մասնակցել է ավելի քան 200 զինծառայող և 100 ուխտագնաց։ «Ամեն տարի այս լուսավոր տոնը դիմավորում եմ ընտանիքիս, հարազատներիս և մերձավորներիս հետ։ Բայց այս տարի ես գործուղման մեջ էի, և տոնը դիմավորելու եմ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ։ Ուրախալի է, որ այս տարի կառուցվեց ուղղափառ եկեղեցի, և մենք բոլորս հնարավորություն ունենք այցելելու տոնական պատարագին։ Բոլորին շնորհավորում եմ Հիսուսի ծննդյան լուսավոր տոնի առիթով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իգոր Ռազումովսկին։ Հիսուսի ծննդյան ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում կառուցվել է մոտ մեկ տարում հավատացյալ ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ։ Տաճարի համար հայ վարպետները և նկարիչները պատրաստել են 24 սրբապատկեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հովանավոր սրբերի պատկերներով։ Առաջին աղթոքը նոր կառուցված տաճարում տեղի է ունեցել 2021թ. օգոստոսի 8-ին։ Բացման պահից մինչ օրս ժամերգություններին կանոնավորապես այցելում են խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ու Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ներկայացուցիչները։Ավելին11:3707.01.22 -
ՀայաստանՀունվարի 7-ը Մեռելոց էՀունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին: Կառավարության որոշմամբ, հունվարի 7-ը սահմանվել է աշխատանքային օր:Ավելին11:3307.01.22 -
ԱրցախԿորոնապատկերը՝ ԱրցախումԱրցախում հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ախտանիշներով հիվանդները բուժվում են ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Ավելին11:2907.01.22