Լրահոս
2022-01-06
-
Հայաստան«Շունը չի ապրի». Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչները չեն ցանկանում տեղափոխվեՎարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչներին կառավարությունը խորհուրդ է տվել աշխատանք գտնել, տուն վարձել, եթե չեն ցանկանում 4-րդ գյուղ՝ թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխվել:Ավելին21:4506.01.22 -
ՀայաստանԱԻՆ-ը՝ Հայաստանի ճանապարհների մասինՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ երկրում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին21:0206.01.22 -
ՄիջազգայինԲոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն. Ղազախստանի ՆԳՆ«Sputnik Ղազախստան»-ը, հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին, հայտնում է՝ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն։ «Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։Ավելին20:3306.01.22 -
Արտաքին քաղաքականություն«Հպարտ ղազախների ըմբոստությունը արյան մեջ խեղդելու համա՞ր» է Փաշինյանը զորք ուղարկել ՂազախստանՓորձագետները նկատում են, որ փողոցով իշխանության եկած Փաշինյանը զորք է ուղարկում մեկ այլ երկիր՝ ժողովրդի ընդվզումը կանխելու համար: Վարչապետի ընդդիմախոսների կարծիքով, դա անսկզբունք մարդու պահվածք է:Ավելին20:0306.01.22 -
ՄիջազգայինԱրևմուտքի մեսիջը Մոսկվային՝ «ղազախական» ձևովՔաղաքագետներին ղազախական բախումները հիշեցրել են գունավոր հեղափոխությունները, որոնք եղել են հետխորհրդային բոլոր երկրներում, որոշ տեղերում ավարտվել իշխանափոխությամբ: Ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, Ղազախստանում հեղաշրջում չի լինի։Ավելին19:5706.01.22 -
ՀայաստանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում«Shamshyan.com»–ը հայտնում է, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա 4 վիրավոր: Նշվում է, որ այսօր` ժամը 16:20-ի սահմաններում, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են ռուսական պետհամարանիշով Mercedes Brabus և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները: 4 վիրավորները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին19:2606.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են ՂազախստանՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։ Հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո և Ուլյանովսկի կազմավորումները։Ավելին18:5106.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Տասնյակ զոհեր, մարտադաշտ հիշեցնող փողոցներ Ղազախստանում | 06.01.2022Հայլուր 18:30 Տասնյակ զոհեր, մարտադաշտ հիշեցնող փողոցներ Ղազախստանում | 06.01.2022Ավելին18:3006.01.22 -
ՄիջազգայինԵղբորը գլխի վրա է տանում. 100 աստիճան՝ 53 վրկ-ումՎիետնամցի եղբայրները Ժիրոնայի տաճարի 100 աստիճանը բարձրացել են 53 վայրկյանում ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:Ավելին18:0406.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի ԱԳՆ-ն հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը«Sputnik Ղազախստան»-ը հայտնում է, որ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր կասեցնելու մասին տեղեկությունը։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ սահմանված արտակարգ դրության հետ կապված:Ավելին17:5806.01.22 -
ՄիջազգայինՄեքսիկական ռիթմեր՝ սթրեսի դեմ հրեշտակների քաղաքումՄեքսիկացիները նորից ցնցել են Լոս Անջելեսում հիմնադրված հին պարասրահի հատակը: Նրանք հին ավանդական պարեր են պարել, ժպտացել, հիշել նախնիներին:Ավելին17:5506.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում էՂազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է չգնալ մարդաշատ վայրեր։ Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00): «Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,- նշվում է հաղորդագրության մեջ:Ավելին17:5006.01.22 -
ՄիջազգայինՂրղզստանը Ղազախստանից տարհանել է իր քաղաքացիներինՂրղզստանի ԱԳՆ հայտարարել է, որ սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին։ «Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում: Ղրղզստանի ԱԳՆ–ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում:Ավելին17:3706.01.22 -
ՄիջազգայինԱլմաթի քաղաքում հրաձգություն է սկսվելՂազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում, հունվարի 6-ին կրակոցներ են հնչել։ «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է, որ ականատեսները պատմում են՝ Ալմաթիի հրապարակի կողմից ուժեղ պայթյուններ են լսվում։Ավելին17:3506.01.22 -
Հայաստան«Արմենիա» ավիաընկերությունը հերքում է, թե Եգիպտոսում մնացած 152 հայերը բաց երկնքի տակ են«Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռն այսօր չի կարողացել Զվարթնոցից ժամանակին Շարմ Էլ Շեյխ տեղափոխել ուղևորների, ըստ պաշտոնական վարկածի՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով: Թռիչքը հետաձգվել է:Ավելին17:2406.01.22 -
ՄիջազգայինԵվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախստանի օգնության կոչը ՀԱՊԿ-ին«ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղազախստանի իշխանությունների որոշումը՝ օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այս փուլում կարող եմ ասել, որ մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաևի որոշումը՝ աջակցություն խնդրել ՀԱՊԿ-ից՝ սահմանափակ ժամկետով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկել` իրավիճակի կայունացմանն օգնելու համար»,- ասել է նա։Ավելին17:1906.01.22 -
ՀայաստանԾնվել է արցախյան պատերազմում զոհված տղայի եղբայրըԱյսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդի օրը, լույս աշխարհ է եկել արցախյան պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը։ Փոքրիկին անվանակոչել են ԷՄԱՆՈՒԵԼ, որը, ըստ աստվածաշնչի, թարգմանաբար նշանակում է «Աստված ձեզ հետ»։Ավելին17:1806.01.22 -
ՀայաստանՓողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ է․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է, որ 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ․ «Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։ ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։ Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես,ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք «հպարտ հեղափոխականներ»»,- գրել է նա։Ավելին17:1306.01.22 -
ՀայաստանՀրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկումԱԻՆ-ը հայտնում է՝ հունվարի 6-ին ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) և ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։Ավելին17:0406.01.22 -
Միջազգային«Արմենիա» ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթը«Արմենիա» ավիաընկերությունը հայտնում է, որ հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ «Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։Ավելին16:4506.01.22