Լրահոս
2022-01-07
-
ՄիջազգայինՀունվարի 11-ին կհայտարարվի Ղազախստանի նոր վարչապետի անունը«Սպուտնիկ Ղազախստանը» հաղորդում է՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին21:2907.01.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս ՍտոլտենբերգՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: «Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և անհանգստացած ենք տեղի ունեցածով: Անհրաժեշտ են զսպվածություն, բռնության դադարեցում, մարդու իրավունքների պահպանում»,- ասել է նա:Ավելին21:1407.01.22 -
ՀասարակականԿյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նիշանյանը` ազատ արձակման մասինՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: «Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը: Հայ լեզվաբանը նշել է, որ դատարանը վճռել է` դադարեցնել իրեն կալանքի տակ պահելը: Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում:Ավելին21:0407.01.22 -
ՄիջազգայինԳերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունիցԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից: «Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք ձգտում ենք ամեն տեղ պաշտպանել իրավական պետականության սկզբունքները: Մենք կոչ ենք անում հրաժարվել բռնությունից: Ինքնին հասկանալի է, որ բռնությունը չի կարելի կիրառել քաղաքացիների նկատմամբ »,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Նա կոչ է արել հասնել երկրում իրավիճակի խաղաղ զարգացմանը:Ավելին20:3207.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ղազախստանում անկարգությունների համար վճարել են. 200 մլն դոլարի վնաս՝ 6 օրումԱվելին20:3007.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ցուցարարները փակել են Ակտաուի օդանավակայան տանող ճանապարհըՂազախստանում փողոցային պայքարը շարունակվում է՝ չնայած իշխանության երկաթյա բռունցքի ցուցադրությանը: Մոտ մեկ ժամ առաջ Ակտաու քաղաքից մեր ստացած կադրերում տեսնում ենք, որ ցուցարարները փակել են քաղաքի միջազգային օդակայան տանող գլխավոր ճանապարհը:Ավելին18:5007.01.22 -
ՀայաստանԳլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներինԳլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրումներին, որոնք պատգամավորը հունվարի 5-ին գրել էր ֆեյսբուքյան իր էջում՝ երեք հարցադրում անելով ՀՀ գլխավոր դատախազին․ Ինչպես Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին աշխատավայր մուտք գործել չթույլատրելու դեպքերի, այնպես էլ Երևանի ավագանու նիստին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և այլոց կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և կից տեսանյութերը վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել: Արդյունքում` Վարդենիսի համայնքապետարանի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ըստ դրա արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Իսկ Երևանի ավագանու հայտնի նիստում արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից նույն օրն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Ընդ որում, այդ մասին ՀՀ դատախազությունը հանրությանը տեղեկացրել է հենց նույն օրը: Հայտարարությունների մի մասով արդեն սկսվել են նյութեր նախապատրաստվել, իսկ մյուս մասով դեռևս ստուգողական գործողությունները շարունակվում են: Այս իմաստով, թերևս հարկ չկա նշելու, որ քրեական հետապնդում հարուցելու հարցին (ինչի մասին հարցադրում է անում պատգամավորը) հնարավոր է անդրադառնալ միայն բավարար հիմքերի առկայությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում: Ինչ վերաբերում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, նմանատիպ այլ գործերով նույն հանցակազմով մեղադրանքների պարագայում անազատության հետ չկապված խափանման միջոցներին նախապատվություն տալու վերաբերյալ հարցադրմանը, ապա այն որևէ կապ չունի կալանավորման պայմանների և հիմքերի վերաբերյալ իրավակարգավորումների հետ։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։ Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։ Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։ Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները։Ավելին18:1907.01.22 -
Հայաստան41-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մարտի 15-ին ժամը 14:17-ի սահմաններում 41-ամյա տղամարդը 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մտել է հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգտատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ: Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին18:0907.01.22 -
ՄիջազգայինԲանկի կառավարիչը, ՊԵԿ աշխատակիցը, գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրաԵրեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա: Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ:Ավելին18:0107.01.22 -
ՀայաստանԱդրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նալբանդյանն ազատ է արձակվելԱդրբեջանական գերությունից վերադարձած, ապա Հայաստանում կալանավորված Ռոբերտ Նալբանդյանն ազատ է արձակվել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Ռոբերտ Նալբանդյանը 52 օր կալանավորված է եղել, նախ՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի զնդաններում։Ավելին17:5907.01.22 -
Միջազգային«Անհետացման երգեր». Ավստրալիայի անտառների ձայնըՊատմությունը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում ապրող Ստյուարտի մասին է: Որպես թռչնամարդ հայտնի Ստյուարտը արդեն 30 տարի է ձայնագրում է թռչունների դայլայլը: Նա հույս ունի՝ այսպես փրկե՛լ անհետացման եզրին հայտնված տասնյակ թռչնատեսակներ:Ավելին17:5807.01.22 -
ՄիջազգայինՇոյգուն կապի փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ. ՌԴ ՊՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղազախստան խաղաղապահ զորակազմի տեղափոխման հարցերով կապի փակ ուղիներով փոխգործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գործընկերների հետ: Ինչպես այսօր՝ հունվարի 7-ին, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են խաղաղապահների տեղափոխմանը և Ղազախստանում խաղաղապահ գործողություններին, համաձայնություն է ձեռք բերվում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: «Կապի փակ ուղիներով Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը փոխգործակցում է ՀԱՊԿ-ի երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ խաղաղապահ զորակազմի տեղափոխման և Ղազախստանում ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի խաղաղապահ գործողության անցկացման հարցերով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:5207.01.22 -
ՄիջազգայինԹուրքիայում հրատապ հանդիպում կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ«Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարները հունվարի 11-ին արտահերթ նիստ կանցկացնեն՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է արտահերթ նիստի անցկացման հարցը։ Ավելի վաղ կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ կառույցը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։Ավելին17:4607.01.22 -
ՄիջազգայինԱլմա Աթայում ձերբակալվել է «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը«Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ կազմակերպված հանցավոր խմբի 6 անդամներ, այդ թվում «քրեական հեղինակություն» Դիկի Արմանը ձերբակալվել են հատուկ օպերացիայի ժամանակ։ «Հանցագործներից առգրավվել է տարբեր տեսակի և տրամաչափի 4 կիսաավտոմատ հրացան, զրահահամալիր, սառը զենք և զրահապատ մեքենա»,- հայտնում են ԶԼՄ-ները։ Ղազախստանի ՆԳՆը տեղեկացրել էր, որ երկրի ողջ տարածքում ձերբակալվել է 3811 մարդ, 26-ը՝ լիկվիդացվել, 26 մարդ վիրավոր է։ Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։Ավելին17:3907.01.22 -
ՄիջազգայինՆուր–Սուլթանում ձևավորվում են ժողովրդական ուժեր, որ կօգնեն ոստիկանությանը«Խաբար 24» հեռուստաալիքը հաղորդել է, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում շուրջ 500 քաղաքացի պատրաստվում է ժողովրդական ուժ ձևավորել, որպեսզի ոստիկանության հետ միասին պաշտպանի պետական օբյեկտները և խաղաղ բնակիչներին։ «Սրտացավ ղազախստանցիները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ցանկություն են հայտնել խաղաղ քաղաքացիներին պաշտպանել անօրինականության և կողոպուտի ցանկացած դրսևորումներից»,- հայտնում է տելեգրամյան ալիքներից մեկը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ուժերը կպաշտպանեն կարևոր պետական օբյեկտները, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը: «Նրանց թվում են մարզիկներ, բժիշկներ, գործարարներ, մանկավարժներ և կամավորներ։ Ընդամենը հինգ հարյուր մարդ է հավաքվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:1507.01.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Փաշինյանը Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թվի ավելացման մասին չեն խոսել. ՊեսկովՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: «Ոչ»,- ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:Ավելին17:0907.01.22 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունըԲելառուսի նախագահի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Նշվում է, որ հունվարի 7-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բելառուսի նախագահի կայքէջը նշում է, որ Փաշինյանի և Պուտինի հետ Լուկաշենկոյի հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: «Զրույցի ընթացքում երկրների առաջնորդները շեշտել են, որ գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի տարածք դրսից հանցավոր խմբավորումների ներթափանցումը թույլ չտալն է, որպեսզի իրենք՝ ղազախստանցիները, այս երկրի ժողովուրդը, ինքնուրույն կարողանան լուծել ներքին խնդիրները«,- հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական էջը:Ավելին17:0907.01.22 -
ՀայաստանՀայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած և Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին17:0607.01.22 -
ՄիջազգայինՊուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գործընկերների հետՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդում է, որ Ռնախագահ Վլադիմիր Պուտինը երեկ և այսօր՝ հունվարի 7-ին, մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: «Երեկ և այսօր նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Այսօր տեղի են ունեցել բանակցություններ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև Հայաստանի վարչապետի հետ»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:Ավելին16:5707.01.22