Լրահոս
2022-01-08
-
ՀայաստանԵրևանում բնակարանի հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր էԵրևանում գիշերը բռնկված հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այրվել է Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանը: Փրկարարները շենքից 28 քաղաքացու են տարհանել:Ավելին13:2008.01.22 -
ՀայաստանՀայտնի է՝ ով էր Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակըՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:Ավելին13:1708.01.22 -
ՄիջազգայինՀակաահաբեկչական գործողություն Ղազախստանում. 6 ահաբեկիչ ոչնչացվել է, 4404 մարդ՝ ձերբակալվելՂազախստանում լուսադեմին իրավապահները 6 զինյալի են ոչնչացրել: Պաշտոնապես ձերբակալված է 4404 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավոր է մոտ 1000 մարդ: Թեև անկարգությունները դեռ շարունակվում են՝ իշխանությունները հայտարարել են, որ Ակտոբե քաղաքում իրավիճակը լիովին վերահսկում են իրավապահները: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է՝ ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:Ավելին13:1408.01.22 -
ՀայաստանՊետք է սկսել սխալները ներսում փնտրելուց. Սարգսյան«The Spectator World» պարբերականը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է հրապարակել։ Հայաստանի վերջին զարգացումների մասին ծավալուն հոդվածում մասնավորապես գրված է․ «Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց: Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է Սարգսյանը»։Ավելին13:1108.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարելՂազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: «Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- գրել է նա։Ավելին13:0508.01.22 -
ՀայաստանԱմուսինները մահացել են․ ավտովթար՝ ԱրագածոտնումԳիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: «shamshyan.com»-ը հաղորդում է՝ ժամը 02:30–ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու, շուրջ 50 մետր գլորվելով, հայտնվել կամրջի տակ։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` 44-ամյա Միլենա Ասատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ մահացածները ամուսիններ էին, ամուսինը` Արա Սահարյանը Բաղրամյան համայնքի նախկին գյուղապետն էր։Ավելին13:0008.01.22 -
ՄիջազգայինՀայլուր 12:30 «Ղազախստանի ազատագրական ճակատը» պայքարելու է ՀԱՊԿ ուժերի դեմ | 08.01.202Ավելին12:3008.01.22 -
ԱրցախԱրցախում՝ կորոնավիրուսի վերջին տվյալներըԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 7-ին, կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32789 քաղաքացու հետազոտություն, որից 4844-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Ավելին12:2108.01.22 -
ՄիջազգայինՈստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի«ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:Ավելին12:1308.01.22 -
ՄիջազգայինՂազախստանը կարող էր անկարգությունները հարթել առանց ՀԱՊԿ ներգրավման. ԲլինկենԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարծում է՝ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ մենք հարցեր ունենք՝ կապված [Ղազախստանի] խնդրանքի հետ, թե ինչու է նման խնդրանք բարձրացվել, այս հարցում մենք փորձում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունեն ներուժ՝ զբաղվելու ստեղծված իրադրությամբ, պաշտպանելու ցուցարարների իրավունքներն ու միաժամանակ պահպանելու կարգն ու կանոնը: Այդ պատճառով, հասկանալի չէ՝ ինչու են նրանք արտաքին աջակցության կարիք զգացել»,- ասել է Բլինկենը: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀԱՊԿ խաղաղապահներին և Ղազախստանի անվտանգության ուժերին հարգել ցուցարարների իրավունքները: Նա նաև նշել, որ Ղազախստանում ներկայիս անկարգությունների հիմքում քաղաքական ու տնտեսական բնույթի պատճառներ կան:Ավելին12:0508.01.22 -
ՄիջազգայինԼուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետԲելառուսի նախագահի լրատվական ծառայությանը մոտ կանգնած «Տելեգրամ»-ի ալիքը գրում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցից մանրամասներ շատ քիչ են հաղորդվում: «Պետությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին12:0208.01.22 -
ՄիջազգայինԿրակե՛լ․ Սպիտակ տունը անհանգստացած է Տոկաևի հրամանիցԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում մեկնաբանել են Ղազախստանում ցույցերը ճնշելը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սպիտակ տանն անհանգստացած են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ առանց նախազգուշացման ահաբեկիչների վրա կրակ բացելու հրամանի պատճառով։ «Այդ հրամանն անհանգստություն է առաջացնում, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտումներին։ ԱՄՆ-ը կոչ է անում կառավարական ուժերին կայունության վերականգնման գործում զսպվածություն դրսևորել»,- ասել է Ժան-Պիեռը։ Իր հերթին իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը դատապարտել է այդ որոշումն ու անվանել ոչ լեգիտիմ։ Իրավապաշտպանների խոսքով՝ իշխանությունները պետք է անհապաղ չեղարկեն այդ հրամանը, քանի որ այն խախտում է Ղազախստանի միջազգային-իրավական պարտավորությունները, հատկապես կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու պահանջը։ «Ոստիկանությունն ու զինված ուժերը պետք է անեն հնարավոր ամեն բան՝ մարդկային կյանքերի պաշտպանության համար և մահաբեր ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։Ավելին11:5408.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը բացառել է ահաբեկիչների հետ բանակցություններըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գրել է՝ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել: «Նրանք ծեծի են ենթարկել ու սպանել են ոստիկանների և երիտասարդ զինվորների, այրել են վարչական շենքեր, կողոպտել են մասնավոր տներ ու խանութներ, սպանել քաղաքացիական անձանց, բռնաբարել երիտասարդ կանանց: Իմ վստահ համոզմունքն է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել, մենք պետք է նրանց ոչնչացնենք»,- ընդծել է նա: Նախագահը հիշեցրել է, որ իրավապահ մարմիններին հրամայել է ձևավորել հետաքննական մարմին՝ բացահայտելու պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: Տոկաևը նշել է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված գործողության հետ, որը լավ կազմակերպված էր և կոորդինացվում էր արտերկրում վարժեցված հանցագործների ու ահաբեկչական խմբերի կողմից»: Այս համատեքստում նա հրահանգել է իրականացնել հակաահաբեկչական գործողություն՝ «չեզոքացնելու ազգային անվտանգության սպառնալիքն ու պաշտպանելու Ղազախստանի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը»:Ավելին11:5208.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահների ժամանումը թույլ է տվել ուժերի մի մասը տեղափոխել Ալմաթի. ՏոկաևՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նուր–Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների կողմից անվտանգության գործառույթների կատարումը թույլ է տվել Ալմաթի տեղափոխել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը: «Նուր–Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից պահնորդական գործառույթների կատարումը թույլ է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը տեղակայել Ալմաթիում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տոկաևը հստակ հանձնարարականներ է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համակարգված և օպերատիվ աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։Ավելին11:5008.01.22 -
Միջազգային7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց«Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին, հայտնում է, որ երկրում 7 հրշեջ մեքենա է առևանգվել և օգտագործվել որպես պատ փլուզող միջոց՝ պետական մարմինների շենքերի վրա հարձակման ժամանակ։ Նշվում է, որ չնայած վրեժխնդրության սպառնալիքներին՝ ԱԻՆ հակահրդեհային ծառայությունը մարել է 81 հրդեհ։ Վտանգավոր գոտիներից փրկվել և տարհանվել է 143 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում անկարգությունների հետևանքով տուժել է ԱԻՆ-ի առնվազն 10 աշխատակից։Ավելին11:3308.01.22 -
ՄիջազգայինՆազարբաևը կոչ է արել միավորվել գործող նախագահ Տոկաևի շուրջըՂազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը գրել է, որ Նազարբաևը քաղաքացիներին կոչ է արել միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։ «Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Նա խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։ Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։Ավելին11:2908.01.22 -
ՀայաստանՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել տներից մեկի պարսպինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 06:00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել 12-րդ փողոցի տներից մեկի պարսպին և շրջվել. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:Ավելին11:1908.01.22 -
Միջազգային20 000 ահաբեկիչներն Ալմաթիում իրականացրել են հարձակումների առնվանզ 6 ալիք․ Տոկաև«Տասս»-ը փոխանցել է, որ ահաբեկիչներն Ալմաթիում հարձակումներ են իրականացրել 6 ալիքով, նրանց ընդհանուր թիվը 20 000 է։ Ղազախստանի նախագահ Տոկաևի խոսքով՝ ավազակներն ու ահաբեկիչները լավ պատրաստված ու կազմակերպված են եղել, ղեկավարվել են հատուկ կենտրոնից։ Նրանց մի մասը ղազախերեն չի խոսել։ Նախագահն ընդգծել է, որ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանը բախվել է ագրեսիայի զինված ակտի, որը լավ պատրաստվել և համակարգվում է արտերկրում մարզված ահաբեկչական խմբերի կողմից։ Տոկաևը պարզաբանել է, որ հակաահաբեկչական օպերացիաների անցկացման հրաման է տվել՝ ազգային անվտանգության սպառնալիքը վերացնելու և քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։ Ղազախստանի իշխանությունները կշարունակեն ապահովել դիվանագիտական ներկայացուցչությունների և օտարերկրյա ընկերությունների անվտանգությունն անկարգությունների ֆոնին, ասել է Տոկաևը։Ավելին11:1008.01.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսից մահացել է 2 մարդՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 345713: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3449 մարդ, կատարվել է 2 599 841թեստավորում, առողջացել են վարակվածներից 332 753–ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7999 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 1-ով և դարձել 1512։Ավելին11:0908.01.22 -
ՏարածաշրջանԻնչ իրավիճակ է Լարսի անցակետումՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5508.01.22