Լրահոս

2022-01-08
  • Միջազգային
    «Մենք ենք կարմիր գիծը». Իսրայելից՝ Իսպանիա հակապատվաստումային բողոքի ցույցեր են
    Պատվաստումների պարտադրանքը տարվա սկզբին փողոց է հանել տասնյակ երկրների բնակիչների: Հակապատվաստումային բողոքի ցույցեր են եղել՝ Իսրայելից Իսպանիա:
    21:41
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմի վախերը՝ երեխաների սրտում. Հադրութում մեծ տուն թողած ընտանիքը՝ խոնավ կացարանում
    6 ամսով է Էջմիածնի խոնավ կացարանում հաստատվել Հադրութից Հայաստան տեղափոխված Աբրահամյանների 6 հոգանոց ընտանիքը: Ընտանիքը պետությունից՝ մեկ օգնություն ստանում է, մեկ՝ մոռանում են իրենց մասին:
    21:30
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Սողացող պանթյուրքիզմ»՝ Ղազախստանում. Անկարան «հեշտությամբ չի հանձնվելու»
    Փորձագետները վստահ են՝ Ղազախստանում իրադրությունը հանդարտեցնելու, իր վերահսկողության տակ առնելու համար է Ռուսաստանը զորք ուղարկել այդ երկիր՝ ՀԱՊԿ դրոշի տակ:
    20:15
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին անկանոն կրակել են
    ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը․ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
    20:12
    08.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Սատանայի որջը քանդելու օրը». Իրանն ուժ է ցուցադրում
    Երկու տարի առաջ այս օրը Իրանը հրթիռակոծեց Իրաքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան: Հենց այնտեղից էին 2020թ.-ին հրթիռակոծել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի ավտոմեքենան:
    19:30
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տուժո՞ղ, թե՞ մեղադրյալ. գերությունից հետո 7 հայ զինվորական կալանավորված է
    Քրեակատարողական հիմնարկը «Հայլուրին» հայտնել է, որ Հայաստանում ադրբեջանական գերությունից վերադարձած 7 հայ զինվորական է այս պահին կալանավորված: Նրանց թվում է Բաքվում վիրահատված ենթասպա Արեն Արամյանը: Փաստաբաններն ահազանգում են՝ հնարավոր է նա հաշմանդամ դառնա:
    19:15
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Նոկաուտից 11 օր անց՝ մահ
    Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին կոմայի մեջ էր ընկել։ Նա մարդի ժամանակ նոկաուտի էր ենթարկվել։ Բժիշկները մարզիկի մոտ ախտորոշել էին գլխուղեղի այտուց։ Մարզիկն ընդամենը 27 տարեկան էր։ Նրան կհուղարկավորեն Երևանում։
    17:43
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստան մեկնած հայ զորախմբի կազմում կանայք կան
    «RT»-ի ավագ թղթակից Մուրադ Հաջիևը հրապարակել է Ղազախստան մեկնած հայկական զորախմբի լուսանկարները: «Ալմաթի է ժամանել ՀԱՊԿ-ի հայկական զորախումբը։ Բոլորը գեղեցիկ են, կոկիկ հագնված։ Հետաքրքիր է, որ նրանց շարքում կանայք կան, ինչը սովորական բան չէ։ Շատ հաճելի է»,- գրել է նա։
    17:42
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիի հիվանդանոցում զինյալները կրակ են բացել
    «Սպուտնի Ղազախստանը» հաղորդում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, զինյալները ներխուժել են Ալմաթիի Կալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։ Կրակոցներ են հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները բուժհաստատությունից դուրս են բերել վիրավոր զինյալներին։ Հիվանդանոցին այս պահին փակ է։
    17:40
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը ենթարկվի զինված հարձակման, անդամ պետությունները դա կհամարեն ագրեսիա
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ 2021 թվականի դեկտեմեբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք»։ Վարդևանյանի խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ․ «Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները» առաջացել է փաստացի նոր հանգամանք: Հետևաբար հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ»,- գրել է պատգամավորը։
    17:23
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրավիճակը կայունանում է․ Տոկաև
    Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է՝ երկրում իրավիճակը կայունանում է։ «Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ իրավիճակը երկրում կայունանում է: Միևնույն ժամանակ, ահաբեկչական հարձակումների օջախները մնում են: Ուստի ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի ամենայն վճռականությամբ»,- ասվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ղազախստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ սահմանադրական կարգի և օրինականության վերականգնմանը աջակցելու համար ՀԱՊԿ-ի խաղաղապահ միացյալ կոնտինգենտի գործուղման հարցում աջակցության համար։
    17:00
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Տոկաևը պաշտոնանկ է արել Անվտանգության խորհրդի փոխքարտուղարին
    «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ազամատ Աբդիմոմունովին:
    16:51
    08.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի ոստիկանությունը ստուգում է Աղավնոյի անցակետում տեղի ունեցածի հանգամանքները
    Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Արցախի ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավել ենթադրյալ ռազմամթերքը։ Ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։ Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։ ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։
    16:49
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրանի քաղաքացու բեռնատարը կողաշրջվել է Կապան-Տաթև ճանապարհին
    ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 11:16-ին ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ՝ ասելով, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:
    16:31
    08.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում երբ են մեկնարկելու դասերը
    ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում, ուսումնական գործընթացը շարունակվելու է բնականոն հունով՝ ըստ նախապես ամրագրված հրամանի։ Հանրապետության մանկապարտեզները կգործեն հունվարի 10-ից։ Այդ օրը դպրոց կհաճախեն նաև հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները։ Ցածր 1-2-րդ դասարանների դպրոցականների դասերը կսկսվեն հունվարի 17-ից։ ԿԳՄՍ-ն կոչ է անում ծնողներին՝ երեխաների մոտ սուր շնչառական հիվանդությունների և ջերմության առկայության դեպքում մանկապարտեզ և դպրոց չուղարկել։
    16:30
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ փրկվել է հրդեհից
    «РБК»-ն գրում է, որ չինական Հանչժոու օդանավակայանում հրդեհվել է ռուսական Aviastar-TU ավիաընկերության Տու-204 ինքնաթիռը։ Ինչպես նշում է թերթը, ինքնաթիռը Նովոսիբիրսկից ժամանել է նախօրեին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խցիկում, այդ պահին ինքնաթիռում եղել է մոտ 20 տոննա բեռ և 26 տոննա վառելիք։ Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են անձնակազմի ութ անդամներին։
    16:23
    08.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
    Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ: Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:
    16:17
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները սպառնալիքներ են ստացել. ՏԱՍՍ
    Անհայտ անձինք սպառնացել են պայթեցնել Ռուսաստանում Հայաստանի և Բելառուսի դեսպանատները, պահանջել են դուրս բերել ՀԱՊԿ զորախմբերը Ղազախստանից: «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ «նախօրեին Դաշնությունում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին նամակներ են ուղարկվել՝ սպառնալիքով, որ կպայթեցնեն դեսպանատները»։
    16:15
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Լրագրողները՝ անկարգությունների մասնակիցների թիրախում
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փաստել է, որ Ղազախստանում լրագրողները հայտնվել են անկարգությունների մասնակիցների թիրախում, սակայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով և իրական օգնություն չի ցուցաբերել։ Նա նշել է մի քանի օրինակ, այդ թվում՝ հարձակումը Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, որի ժամանակ, ըստ Զախարովայի, մոտ 500 հանցագործ, ովքեր զինված են եղել, «ջարդել են ամեն ինչ իրենց ճանապարհին»։ «Եվ ահա ամենահետաքրքիրը. Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ոչ ոք անգամ չի հարցրել «Միր»-ի և այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրի մասին, առավել ևս որևէ իրական օգնություն: Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։
    16:00
    08.01.22
    Ավելին