Լրահոս
2022-01-08
-
ՄիջազգայինՂազախստանում ջուրը, գազը և հոսանքը չեն թանկանաՂազախստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի կոմունալ ծառայությունների սակագները չեն բարձրանա մինչև հուլիսի 1-ը։ «Մասնավորապես՝ ջրի, գազի, հոսանքի մատակարարման ծառայությունների թանկացումը սառեցվում է»,- հայտնել են գերատեսչությունից։Ավելին15:5408.01.22 -
ՀայաստանՓոխհրաձգություն՝ Վերին ՇորժայումՎարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանցի զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։ «Կրակոցների ձայները ես էլ եմ լսել։ Տղաների հետ խոսել եմ, հակահարված են տվել, լռեցրել թշնամու կրակը, չեն թողնում գլուխ բարձրացնեն։ Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով առայժմ լռեցրել են»,- ասել է Երանոսյանը։Ավելին15:4808.01.22 -
Հայաստան«Ախր, որ թուրքը խփեր, մեր վիշտն ուրիշ կլիներ». սպանված զինվորի տանն Ամանորը սգի վերածվեց«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը եղել է դեկտեմբերի 31-ին սպանված զինվորի տանն ու խոսել ընտանիքի անդամների հետ․ Դեկտեմբերի 31-ին, երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին, Սևանում բոթը տարածվեց` 18-ամյա զինծառայող Մովսես Թադևոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։ Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև, մեծ ժապավեն է փակցված, որի վրա գրված է «Մովսես 18»։ Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը։ Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։ Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը. այդ օրն առավոտյան, երբ կանայք նախատոնական եռուզեռի մեջ են լինում, Մասիսում բնակվող Մովսեսի քույրը` Մելանյան, ամուսնու հետ շտապել է Սևան քաղաք։ Մելանյայի ամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։ «Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք... Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին, սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր. մերոնց տուն գալիս մտքումս աղոթում էի` տեր Աստված, խնդրում եմ, միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։ Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,- ասում է Մելանյան։ Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։ Չնայած դրան, Մովսեսենց մեկ սենյականոց բնակարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։ Եղբայրներից ավագը` Սրապիոնը, մեկ ամիս էլ չկա, որ ամուսնացել, առանձնացել և վարձով է ապրում, մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։ Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։ Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։ Սակայն մայրը` տիկին Լիլիկը, չի թողնում նրան մենակ մնալ, դուրս իջնել` մյուսներին էլ զգուշացնելով, թե «աչքներդ Հովսեփից չկտրեք»։ Տիկին Լիլիկը պատմում է, որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։ «Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ, ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,- ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։ Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։ Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասում է Արամայիսը ու հավելում, որ փոքր վիճաբանությունից է սկսել ամեն ինչ։ Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։ Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է, որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով` աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։ Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ-դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն, քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։ «Օր է եղել` երեխաներս միայն ջուր են խմած եղել, բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս, չեն վերցրել` ասելով, թե արդեն կերել են։ Մենք շատ ծանր կյանք ենք տեսել` ես ու ամուսինս փայտ ենք կտրել, ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք: Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։ Հիմա էլ սպասում եմ` որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ, ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը, ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվում են։ Կնոջ մեծ որդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։ Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է, որ Մովսեսն անոթների խնդիր ուներ` ոտքի կոճի մոտ սևացել էին երակները, ասես այրված լիներ։ Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին, որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։ «Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։ Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։ Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,- ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։ Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսի և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։ Նա նշում է, որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց, սակայն երբ մեծացել են, հասկացել են, որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։ Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի... Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա...Ավելին15:4208.01.22 -
ՄիջազգայինԱվարտվել է հայ զինծառայողների տեղափոխումը ՂազախստանՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան: Նշվում է, որ նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով: Հայ զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Ալմաթիի օդանավակայանում: Երեկ՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են նաև 100 հայ զինծառայողներ:Ավելին15:2708.01.22 -
ՄիջազգայինԱկտաուում ավարտվել է հանրահավաքը«Խաբար 24» հեռուստաալիքը հայտնել է, որ այսօր՝ հունվարի 8-ին, Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը՝ վերականգնվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Ղազախստան»-ը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։Ավելին15:0808.01.22 -
ՀայաստանՂազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ․ Նազարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է, որ բազմաթիվ հարցադրումների է հանդիպել՝ որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում․ «Հստակ և պարզ նշում եմ՝ Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44 օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։ Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,- գրել է պատգամավորը։Ավելին14:5208.01.22 -
ՀայաստանԱնընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան«Aravot.am»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ․ -Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել և Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի և հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։ -Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» հկ սեկտորում, խոսում էր Նազարբաևի՝ ծերուկ լինելու մասին, և նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաեւի միապետական ռեժիմից։ Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաև Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։ Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար եւ ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սև լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։ Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։Ավելին14:4608.01.22 -
ՄիջազգայինԿազմակերպիչը Հայաստանն է․ ինչ է ասել ՊեսկովըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: «Դեռ հայտնի չէ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- ասել է Պեսկովը։Ավելին14:4208.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում օտարերկրացի է զոհվելԻսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել: «22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք: Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել:Ավելին14:4008.01.22 -
ՄիջազգայինԵրբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիներըՂազախստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան: Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:Ավելին14:3008.01.22 -
Միջազգային13 տարեկան երեխան իր վարած մեքենայով վթարի է ենթարկվելԱյսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:Ավելին14:2608.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում երկինք կբարձրանա առաջին ինքնաթիռը«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի այսօր՝ հունվարի 8-ի երեկոյան: Ինքնաթիռը Ղազախստանի մայրաքաղաք կհասցնի այն ուղևորներին, որոնք ստիպված էին եղել մնալ Ակտաուի օդանավակայանում: Հետագա թռիչքների չվացուցակը դեռ հայտնի չէ:Ավելին14:2108.01.22 -
ՄիջազգայինԼկտի ոճով կատակ․ ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ինՂազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ամերիկացի դիվանագետը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանը» հանրապետության ղեկավարության՝ անվտանգության ապահովմանն աջակցելու կոչին ուղեկցել է չարամիտ դիտողությամբ. «Մեկ դաս անցյալ պատմությունից. դժվար է ստիպել նրանց հեռանալ»: «Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նա նկատի ունենա հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, կարող է դժվար լինել ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը»,- ասվում է ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում: Գրառման հեղինակների կարծիքով՝ ամերիկյան պետականության բոլոր երեք հարյուր տարիները դա են ցույց տվել։ «Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց տանը»,- ասել են գերատեսչությունում։Ավելին14:0308.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել էՂազախստանի Առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ ներքին միգրացիայի հետ։Ավելին14:0008.01.22 -
Հայաստան44-ամյա տղամարդը դրամապանակ է գողանումՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 101.100 ՌԴ ռուբլի, նաև այլ իրեր։ Կատարվում է քննություն։Ավելին13:5108.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ ԱԽ-ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտին-Տոկաև նոր պայմանավորվածությունԿրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մոտ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։Ավելին13:3408.01.22 -
ՀայաստանԳազը ապրիլից հնարավոր է թանկանաՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ ապրիլից գազը կթանկանա: «Գազպրոմ Արմենիան» փետրվարին հանձնաժողով է ներկայացնելու գազի սակագնի բարձրացման հայտ: Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոխվի։Ավելին13:3208.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում հրազենային վնասվածքից երեխա է զոհվելՂազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: «Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է եղել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենա վարելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:Ավելին13:3108.01.22 -
ՀայաստանՆորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները«Hraparak.am»-ը գրում է, որ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նոր պաշտոն է ստացել․ «Տխրահռչակ քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը վերջերս կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել: Երիտասարդը աշխատանքի է անցել Անվտանգության խորհուդի քարտուղարի գրասենյակում, Արմեն Գրիգորյանի օգնականի պաշտոնում: Թե ինչպես է քաղակտիվիստը այս պաշտոնը ստացել, գաղտնիք է մնում, բայց ինչպես ասացին մեր աղբյուրները նրան սկզբում փորձել են տեղավորել ԵՊՀ ռեկտորի օգնականի պաշտոնում, սակայն նորանշանակ ռեկտորը խիստ դեմ է եղել, արդյունքում կանգնել են ԱԽՔ-ի տարբերակի վրա: Այս նշանակումը ուշագրավ ա նրանով, որ որ օրերս ՀԱՊԿ խորհրդի որոշման դեմ տարածված հայտարարության տակ կա նաև «Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ» ստորագրությունը, ստացվում է, որ նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի վերջին գործողությունները: Փաստորեն ԱԽՔ գրասենյակի աշխատակիցը դեմ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը մեկնեն Ղազախստան: Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտնի է նաև Նարեկ Մալյանի աղբարկղը նետելու փորձով, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարոն Պետրոսյանից, թե՛ իր նշանակման մասին, թե՛ այն հայտարարության մասին, որը ինքը ստորագրել է, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին, իսկ ԱԽՔ գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ, հիմա հանդիպման է: Հետաքրքիր է, ինչ է մտածում Դավիթ Պետրոսյանի անմիջական ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ այդ հայտարարության և Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ»,- գրել է թերթը։Ավելին13:2808.01.22