Լրահոս

2022-01-08
  • Հայաստան
    «Սևան» ՔԿՀ–ի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել
    ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը հայտնում է՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել։ Ըստ հաղորդագրության` 2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմանում, հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է հնարավոր ներնետման մասին: «Ահազանգից անմիջապես հետո ՔԿՀ ծառայողները տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար»,- տեղեկացնում է ծառայությունը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
    10:51
    08.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խորենացու փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 28 քաղաքացի. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
    Հունվարի 7-ին ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում (մոտ 70 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 8-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 00։53-ին։ Այրվել է բնակարանը՝ գույքով և 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները (մոտ 18 քմ)։ Փրկարարները շենքից տարահանել են 28 քաղաքացու. բնակիչներից Ռ. Ս.-ն (ծնված 1946 թ․) հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Տ.-ն (ծնված 2019 թ․)՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
    10:48
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում 163 չվերթ է չեղարկվել
    Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հունվարի 8-ին Ղազախստանում ծրագրված 216 ներքին չվերթներից 163-ը չեղարկվել են։ Նշվում է, որ ծրագրված չվերթներից 9-ն էլ կիրականացվեն հետաձգմամբ։ Հետաձգումների և չեղարկումների հիմնական պատճառը Ակտաու, Տալդիկորգան, Ալմաթի քաղաքների օդանավականների փակ լինելն է և ինտերնետ կապի խնդիրները, որոնք խոչընդոտում են չվերթների նախապատրաստմանը։
    10:46
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ցմահ ազատազրկում՝ բոլոր ձերբակալվածներին․ Ղազախստանում կրքերը չեն հանդարտվում
    «Տելեգրամ»-ի «Vласть о главном» ալիքը, հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են արդեն մոտ 4 հազար ահաբեկչի: Հաղորդվում է, որ Ալմաթիում է ձերբակալությունների մեծ մասը եղել: Բոլոր ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում: ՆԳՆ-ից հայտնել են, որ պետական մարմինների բոլոր շենքերը վերցվել են վերահսկողության ներքո, ոստիկանությունն ապահովում է կարգուկանոնը:
    10:45
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պետական դավաճանության փաստով ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը
    Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մասիմովին՝ պետական դավաճանության կասկածանքով։ Հունվարի 6-ին նախաքննություն է սկսել հանրապետության ՔՕ 175-րդ հոդվածի առաջին մասով, որի շրջանակում էլ ձերբակալվել է Մասիմովն ու մի խումբ անձինք։ Նշենք, որ Ղազախստանում հետաքննություն է սկսվել նաև հեղուկ գազի 180 մանրածախ վաճառողների նկատամբ։ Նրանք կասկածվում են գնային դավադրության մեջ։
    10:38
    08.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում գտնվող ռուսական զորախումբը վերապատվաստվում է
    Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ Ռուսաստանի ռազմական բժիշկները սկսել են երկրորդ դեղաչափով վերապատվաստել Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահ զորակազմի զինծառայողներին։ Առաջին հերթին պատվաստվում են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև մյուս զինծառայողները։ «Բժշկական ջոկատի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին վերապատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Վալիևը:
    10:34
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում
    «Սպուտնիկ Ղազախստան»-ը հաղորդում է, որ Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանն գտնել մարդկանց կասկածելի խմբերի։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։ Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, տուժել՝ 7 ոստիկան։
    10:29
    08.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ցույցերին մասնակցելու համար օտարերկրացիներ են ձերբակալվել
    «Ռիա Նովոստին», հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ը, տեղեկացնում է, որ ցույցերի և անկարգությունների ողջ ընթացքում Ղազախստանում ոստիկանական բաժանմունքներ է տեղափոխվել 4266 մարդ, որոնց թվում կան օտարերկրացիներ։ ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները հարևան պետության քաղաքացիներ են։ Իրավապահները Ժամբիլի մարզի բնակավայրերից մեկում գտել են զենքի պահոցներ, ներառյալ ինքնաձիգներ և ատրճանակներ։ Նշվում է, որ Ալմաթիի տեխնիկական սպասարկման կայաններից մեկում առգրավվել են փամփուշտներ, զինամթերք և գողացված գույք։ Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում։
    10:21
    08.01.22
    Ավելին
2022-01-07
  • Հայաստան
    Հրդեհ՝ բնակարանում
    Հունվարի 7-ին ժամը 23։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։
    23:54
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ինչի՞ց պետք է վախենա Ռուսաստանի նախագահը». միջազգային մամուլը՝ «ղազախական մայդանի» մասին
    Ղազախստանում տեղի ունեցողը կարող է ծանր հետևանքներ ունենալ այդ երկրի համար: Ռուսական պարբերականներն են արձանագրում ու Ղազախստանը համեմատում Հայաստանի հետ: Ամերիկյան պարբերականները նկատում են, որ այսպիսի դեպքեր կարող են լինել հետխորհրդային բոլոր երկրներում, որոնք կփորձեն հավասարակշռություն պահել արևելքի ու արևմուտքի միջև:
    23:03
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր` հունվարի 7-ին, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է՝ ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում, բռնությունն ու սպանությունն անընդունելի է։ «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Դյուժարիկը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։ «Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է նա:
    22:51
    07.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այրվել է մեքենա․ խոշոր հրդեհ՝ Շիրակում
    Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան:
    22:33
    07.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանցիները հայերի անունից սպառնում են ղազախներին. Ղազախստանում հայ համայնքը վտանգված է
    Ղազախստանում լարված իրավիճակից օգտվում են ադրբեջանական ֆեյքերը: Նրանք կեղծ օգտահաշիվներով փորձում են տեղացիներին հայերի դեմ տրամադրել՝ հայտարարելով, թե հայերը պատրաստվում են պատժել ղազախներին: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նկատել է՝ այս արշավը սկսվել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը որպես ՀԱՊԿ նախագահ զորք է ուղարկում Ղազախստան:
    22:32
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ահաբեկչական որջեր» և թուրք «գորշ գայլերի» հետքեր՝ Ղազախստանում
    Ղազախստանում վաղուց են պատրաստվել իսլամիստ ահաբեկիչներ ու այդ մասին իմացել է Ղազախստանի իշխանությունը: Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը այսօր հիշել է Տոկաևի այն հայտարարությունը, թե Ղազախստանում 20 հազար տերորիստ կա: Աբովյանը մի քանի տարի ապրել է Ղազախստանում, գիտի, որ այդ երկրի արևմուտքում ու հարավում գործել են ահաբեկչական որջեր:
    22:28
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՞վ ո՞ւմ կոշիկն է լիզում».100 հայ խաղաղապահ՝ Ղազախստանում, «օրվա կուրսով» իշխանություն՝ Հայաստանում
    Ինչու՞ Հայաստանը առանց երկար-բարակ մտածելու 100 զինվոր ուղարկեց Ղազախստան: Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ մի օր Հայաստանն էլ կստանա օգնություն, եթե նման իրավիճակում հայտնվի: Փորձագետներին չի գոհացնում այս բացատրությունը:
    22:27
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Առաջին անգամ Եռաբլուր է տարվել Ջրօրհնեքի խաչը. «Եռաբլուրը գերեզման չէ»
    Այսօր՝ մեռելոց է: Տաղավար բոլոր տոներից, այդ թվում՝ Սուրբ Ծնունդից հետո՝ ննջեցյալների հիշատակի օր: Մարդիկ խնկարկել, ծաղիկներ են խոնարհել Եռաբլուրում: Այսօր Եռաբլուր են տարել Ջրօրհնեքի խաչը:
    22:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում զինյալներին անմիջապես ոչնչացնելու հրաման կա. 26 ցուցարար սպանվել է
    Ղազախական իշխանությունները վստահեցնում են, որ անկարգությունների կազմակերպիչներին վճարել են, տվել են էներգետիկ ըմպելիքներ և նրանք կորցրել են ինքատիրապետումը: Ըստ Շիմկենդի փոխքաղաքապետի այդ մասին խոստովանել են ձերբակալվածները, որոնց նա սադրիչ է անվանում: 6-օրյա անկարգությունների պատճառով, Ղազախստանին հասցվել է 200 մլն դոլարի վնաս: Առավելապես տուժել է Ալմաթին:
    22:26
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին
    «AFP»-ն հաղորդում է՝ թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»` նշելով, որ վերջին ձյան տեղումներն ու ջրհեղեղները վատթարացրել են ժողովրդի վիճակը։ Այն բանից հետո, երբ օգոստոսի կեսերին թալիբները զավթեցին Աֆղանստանը, երկիրը բախվեց ֆինանսական քաոսի, գնաճի ու գործազրկության կտրուկ աճի։ Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարն ասել է, որ աշխարհը պարտավոր է օգնել: «Տարբեր վայրերում մարդիկ չունեն սնունդ, կացարան, տաք հագուստ կամ փող: Աշխարհը պետք է աջակցի Աֆղանստանի ժողովրդին առանց որեւէ քաղաքական կողմնակալության եւ կատարի իր հումանիտար պարտավորությունները»,- ընդգծել է Բարադարը:
    22:22
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Լուկաշենկոն Նազարբաևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը
    «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Նշվում է, որ նրանք քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
    22:17
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ն կարող է բարձրացնել «Իսկանդերների» թեման
    «NBC»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Արևելյան Եվրոպայում զինվորականների թվի և զորավարժությունների ծավալների երկուստեք կրճատումը: Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում կարող է բարձրացնել Կալինինգրադում «Իսկանդերների» թեման:
    21:51
    07.01.22
    Ավելին