Լրահոս

2022-01-11
  • Հայաստան
    Վ. Հարությունյանի նշանակման փաստը ՀՀ ԱԳՆ-ում ծաղրուծանակի առարկա է դարձել
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիա զոր դեսպան։ «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. մեր տեղեկություններով՝ այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»:
    07:55
    11.01.22
    Ավելին
2022-01-10
  • Հայաստան
    Բուժքույրը բնական «շուբա» չի՞ կարող հագնել. բուժաշխատողների բողոքը և «լավ վերջացած» քննարկումը
    Նորքի ինֆեկցիոնում աշխատակիցների այսօրվա բունտը ավարտվել է նրանց համար մի լուծում գտնելու՝ տնօրինության խոստումով: Քովիդի ամենածանր օրերին ամենամեծ բեռը ուսերին վերցրած հիվանդանոցի՝ շուրջ 80 աշխատակցի՝ ներքին կարգով հրահանգել էին աշխատանքից ազատվելու դիմում գրել:
    23:23
    10.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մուտքը միայն պատվաստման կամ թեստավորման սերտիֆիկատով՝ հունվարի 22-ից
    Հունվարի 22-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների, մշակութային հաստատությունների այցելուները պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ Ըստ Առողջապահության նախարարության, սրանով փորձում են կանխարգելել տարածումը: Հատկապես, որ Հայաստանում օմիկրոն շտամի երկու դեպք է գրանցվել:
    23:22
    10.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Փաշինյանն արել է այն, ինչը մերժել է». Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
    Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունը նորից հետաձգվել է: Երկրորդ նախագահի պաշտպանը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել:
    23:21
    10.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ընտանիքը թունավորվել է պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից
    Այսօր՝ հունվարի 10-ին, թունավորման դեպք է գրանցվել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «անհայտ էթոլոգիայի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ 63-ամյա Նավասարդ Պ-ն, 63-ամյա Ռոզա Դ-ն, 36-ամյա Շուշանիկ Գ-ն, 15-ամյա Մարիամ Պ-ն և 12-ամյա Վահե Պ-ն հիվանդանոց են տեղափոխվել Վերին Կարմիրաղբյուր գյուղից։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հունվարի 9-ին տանը վերջիններս ընթրիքի ժամանակ օգտվել են պահածոյացված խավիարից և կարմիր բիբարից, ինչն էլ պատճառ է դարձել թունավորման։
    22:33
    10.01.22
    Ավելին
  • Արցախ
    Կրակոցներ՝ Նախիջևանիկի ուղղությամբ
    Այսօր թշնամին Նախիջևանիկի ուղղությամբ կրակել է այն պահին երբ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել:
    22:19
    10.01.22
    Ավելին
  • Արցախ
    «Մեզ թվաց՝ արդեն ռմբակոծում են». Արցախում 3-4 տարեկան երեխաներին տարհանել են մանկապարտեզից
    Ժամը 14-ն անց 30-ին Կարմիր Շուկայի ու Թաղավարտի բնակավայրերն են եղել ադրբեջանական զինուժի թիրախում: Այրվել է Թաղավարդի մանկապարտեզի մոտ կայանած մեքենան: Մանկապարտեզի երեխաներին տարհանել են՝ ասելով, թե տիկնիկային ներկայացման են գնում, բայց կրակոցներն այնքան բաձր են եղել, որ երեխաներն ամեն ինչ հասկացել են:
    22:19
    10.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը «լավատես է», արևմուտքը «բեկում չի սպասում». Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններ
    Մոսկվան ու Վաշինգտոնը Ժնևում փակ քննարկում են անցկացնում անվտանգային թեմաներով: Թե երբ են սկսել բանակցությունները, պաշտոնական տեղեկություն չկա, բայց արդեն մի քանի ժամ է ԱՄՆ և Ռուսաստանը փորձում են մեղմել լարված հարաբերությունները: Ռուսաստանի արտգործնախարրաության պաշտոնական ներկայացուցիչի խոսքով՝ սեղանին ռուսական 2 փաստաթուղթ է դրված:
    21:56
    10.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը կարող էր զորախումբ չուղարկել Ղազախստան. Փաշինյանի «անձնական շահը»
    Իշխանության ընդդիմախոսները վստահ են, որ հնարավոր էր հայկական ստորաբաժանում չուղարկել Ղազախստան, միևնույն ժամանակ չխոչընդոտել ՀԱՊԿ գործունեությունը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը դրա հնարավորությունը տալիս է:
    21:55
    10.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մենք տեսնում էինք՝ ինչպես են այրում, շատ վախենալու էր». ղազախական արյունահեղության վկաները
    Ղազախստանում այսօր սգո օր է: Արյունալի բախումներից հետո երկիրը փորձում է ուշքի գալ: Անկարգություններից տուժած շրջաններից մինչև այսօր նոր դիեր են հայտնաբերվում: Երկու բարձրաստիճան պաշտոնյայի՝ սպանված լինելու մասին հայտնելուց բացի, Ղազախստանի առողջապահության նախարարությունը երեկ 164 զոհի մասին էր գրել: Հետո այդ հայտարարությունը ջնջվեց:
    21:54
    10.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը
    Ադրբեջանի կողմից հունվարի 10-ին՝ ժամը 14:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ արձակված կրակահերթերի և դրանց հետևանքների վերաբերյալ փաստերի հավաքագրման նպատակով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել են վերոնշյալ համայնքներ։ Հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։ Հունվարի 10-ի կրակահերթի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել բնակելի տան բակում, իսկ տանն այդ պահին ներկա են եղել երեք քաղաքացիական անձինք։ Նշված բնակելի տունը համայնքի մանկապարտեզից գտնվում է մոտ 50 մետր հեռավորության վրա։ Կրակահերթի և մեքենայի հրդեհման հետևանքով մանկապարտեզ հաճախող երեխաների և անձնակազմի շրջանում առաջացած վախի հետևանքով խաթարվել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, իսկ մանկահասակ երեխաները շտապ տարահանվել են։ Իրավապահների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Հրաձգային զինատեսակների գնդակների մնացորդներ են հայտաբերվել նաև համայնքի բնակելի հատվածի կենտրոնական մասում գտնվող մեկ այլ տան բակում։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով նույն օրը Թաղավարդ համայնքին պատկանող արոտավայրերից մեկում տուժել է նաև բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը, իսկ անասնապահը կարողացել է պատսպարվել և անվնաս հասնել տուն։ Հունվարի 10-ին ադրբեջանական կողմը շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակահերթեր է արձակել նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, որի հետևանքով մարդկային կորոստներ չեն արձանագրվել, սակայն վնասվել է գյուղացիներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկան։ Քաղաքացիական անձինք ավելի քան մեկ ժամ տևողությամբ գտնվել են կրակի տակ և այդ գոտուց դուրս են բերվել միայն ռուս խաղաղապահների միջամտությամբ: Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։ Այսօրվա միջադեպերը և նախորդ տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ նմանօրինակ դեպքերը հստակ ցույց են տալիս, որ կեղծ խաղաղասիրության շղարշի ներքո ադրբեջանական կողմը շարունակում է առաջ մղել Արցախի հայաթափման ծրագիրը՝ մշտական վախի մեջ պահելով Արցախի ամբողջ տարածքում և մասնավորապես սահմանային դարձած բնակավայրերում խաղաղ բնակչությանը։ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը։
    21:45
    10.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Որսորդը կրակել է 88-ամյա Անիչկա տատին
    Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա Մ.-ն է: Նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ վնասվածքը ստացել է անհայտ որսորդի անզգուշաբար կրակոցից: Ժամանելով դեպքի վայր՝ Մասիսի ոստիկանները հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ: Նրանք փորձում են որս կատարած անձին հայտնաբերել և պարզել ինքնությունը:
    21:44
    10.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 5 անձի գործը դատարան է ուղարկվել
    Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.277.323.840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 7-ին, ըստ էության քննելու համար, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
    21:35
    10.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Սրտի նոպայով հոսպիտալացվել է Վիտալի Բալասանյանը
    Երեկ սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նրան Արցախից Երևան են տեղափոխել։ Բալասանյանն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
    21:26
    10.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
    Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
    21:00
    10.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ կիրականացվեն
    Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնելեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
    20:33
    10.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Շնորհակալություն ՀԱՊԿ-ին, «որ կա». Փաշինյանն էլ չի համեմատում ՀԱՊԿ-ը՝ Բրյուս Լիի հետ
    Ղազախստանի փողոցներում վերջին երեք օրերին հանդարտ է: Բոլոր քաղաքներում իրավիճակը վերահսկում են Ղազախստանի իրավապահներն ու ՀԱՊԿ խաղաղապահները: Այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են անդամ երկրների ղեկավարները:
    20:28
    10.01.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում
    Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։ Այսօր Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։
    20:25
    10.01.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում «Հայլուրի» թղթակից Ծովինար Բարխուդարյանը հաղորդում է դեպքի վայրից
    Ադրբեջանցի զինծառայողները Կարմիր Շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանված ավտոմեքենան: Գնդակներ են ընկել են նաև թաղավարդցիների բակերում:
    19:30
    10.01.22
    Ավելին