Լրահոս
2022-01-11
-
ԱրցախՀայկական մի շարք տեղանուններ Google-ում արդեն փոխարինվել են ադրբեջանականով. Ասադով«Ռիա Նովոստին», հղում անելով ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովին, հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։ Օրեր առաջ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով: «Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցությունները շարունակում է Ղարաբաղում բնակավայրերի անվանումները ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն ցուցադրելու համար։ Այդ համագործակցության արդյունքում մի շարք անուններ արդեն փոխվել են»,- ասել է Ասադովը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի Ղարաբաղում հայկական աշխարհագրական անվանումները:Ավելին16:0311.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Կորան ու կորան». մոր և որդու մահը, բացառիկ մանրամասներ | 11.01.2022Ավելին15:3011.01.22 -
ՀայաստանՍյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է․ սկանդալ«Yerevan.Today»-ը գրում է, թե «տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոնյաների համար խիստ արդիական է դառնում․ «Արդեն գրել ենք Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար: Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։ «Yerevan.Today»-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանաված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։ Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը:Ավելին15:2611.01.22 -
ՀայաստանՆախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։ Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ է դեպի մարդն ու մարդկայինը՝ ի սկզբանե համահունչ լինելով ժամանակին և իրականությանը։ Ավելի քան վեց տասնամյակ նրա յուրահատուկ ու բազմաշերտ ստեղծագործությունը որպես պոեզիա ու արձակ, որպես երգի վերածված բանաստեղծություն ու հրապարակախոսություն, որպես մարդկային զգացմունք և քաղաքացիական մտահոգություն ուղեկցում է մեզ։ Այն շարունակելու է այդպիսին մնալ նաև հետագա ժամանակներում, քանզի Ռազմիկ Դավոյանը ստեղծագործ անհատ էր ու հայրենիքի ճակատագրով ապրող քաղաքացի։ Ցավակցության և մխիթարանքի խոսքերս եմ հղում Ռազմիկ Դավոյանի ընտանիքին և հարազատներին, նրա գրչակից ընկերներին և նրա գրականությունը գնահատողներին»։Ավելին15:1111.01.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպանը վթարից մահացել էԹուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Կոնյասպոր» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ահմեթ Չալըքը 27-ամյա մարզիկի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել Անկարա-Նիղդե ճանապարհահատվածում։Ավելին14:4411.01.22 -
ՀայաստանԱդրբեջանական զինծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համարՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, որ ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան․ «2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային: Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս»,- նշել է Թաթոյանը։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան: Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը»,- ընդծել է ՀՀ ՄԻՊ-ը։ Թաթոյանը հավելում է՝ միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի: Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են: «Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբր են գրանցվում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը եզրափակել է՝ այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ:Ավելին14:2111.01.22 -
ՀայաստանԶինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրաԱյսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը. «Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշել է Արման Սարգսյանը:Ավելին14:1311.01.22 -
ՄիջազգայինՌուսաստանն ԱՄՆ-ից չի ստացել անվտանգության երաշխիքներՌուսաստանը չի կարողացել ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ իր սահմանների անվտանգության համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոստովանել է՝ Մոսկվան կոշտ դիրքորոշում է ընդունել բանակցությունների ժամանակ, բայց վերջնագրեր չի ներկայացրել ԱՄՆ-ին:Ավելին14:0811.01.22 -
ՀայաստանՂազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման ՍարգսյանՊաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով: «Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Ղազախստան մեկնած մեր զինվորների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքանակի առումով»,- նշել է Սարգսյանը:Ավելին14:0311.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ զորքերը 2 օրից կսկսեն դուրս բերվել Ղազախստանից. «առաքելությունը կատարված է»ՀԱՊԿ զորքերը 2 օրից կսկսեն դուրս բերվել Ղազախստանից: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վստահեցրել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրենց առաքելությունը բարեհաջող ավարտել են:Ավելին14:0311.01.22 -
ՀայաստանԳորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, ով կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Գագիկ Շամշյանը փոխանցում է՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:Ավելին13:5411.01.22 -
Արտաքին քաղաքականությունԹուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համարԹուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: Ինչպես փոխանցում է «Ermenihaber»-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete): Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:Ավելին13:5211.01.22 -
ՀայաստանՄահացել է Ռազմիկ ԴավոյանըՄահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:Ավելին13:2711.01.22 -
Հայաստան5 տարվա ազատազրկում՝ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու համարԵղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։Ավելին13:2011.01.22 -
ՀայաստանՄայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակըՄայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։Ավելին13:1811.01.22 -
ՀայաստանՊՆ ղեկավարին ԱԺ են կանչում՝ հարցերին պատասխանելուՆախորդ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է գնա խորհրդարան և պատասխանի պատգամավորների հարցերին:Ավելին13:0811.01.22 -
Հայաստան«Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվելԽոսրովի անտառի տեսախցիկ-թակարդում արջ է հայտնվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` այն վերնագրելով «Քորվող արջը»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը գետնին թավալ գալիս` քորելով իրեն։ Խոշոր արջը ծառերից մեկի արմատների մոտ պառկում է գետնին և մի լավ քորում իրեն։Ավելին13:0011.01.22 -
ՀայաստանՎիտալի Բալասանյանին վիրահատելու անհրաժեշտություն չկա. «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրենԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։ Երեկ՝ հունվարի 10-ին, հայտնի դարձավ, որ Բալասանյանը սրտի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է։ «Պարոն Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է, նա վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չունի»,- ասաել է Մանուկյանը։Ավելին12:5611.01.22 -
ԱրցախԼեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն. «Սպուտնիկ-Արմենիա»Արցախում ռուս խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի: Գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի տեղակալն էր: Նրա նշանակման լուրը «Սպուտնիկ-Արմենիային» հայտնել են Ստեփանակերտի աղբյուրները։Ավելին12:5211.01.22 -
ՀայաստանՊապիկյանի հերթական մտերիմը` ՊՆ-ում«168.am»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը․ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը: Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար: Մյուս կողմից, ռազմական գործից հեռու նախարարի առկայության դեպքում սա, ըստ էության, բնական է և ամենևին էլ զարմանալի չէ: 168.am-ը գրել էր, որ Պաշտպանության նախարարը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրել է Համլետ Բատիկյանին՝ ազատելով փորձառու Արթուր Սարգսյանին: Բատիկյանը ևս համարվում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նա աշխատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գերատեսչության գլխավոր քարտուղար: Ավելի ուշ ՊՆ-ից արձագանքեցին, թե ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Հավելենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում»: Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Այս նշանակումները, և ոչ միայն, փաստում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն խառնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի «գործառույթներից», ըստ էության, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի էլ «հրաժարվել»՝ մասնակցություն և ազդեցություն ունենալով ՏԻՄ ընտրություններում: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ օգնական Մանե Մարկոսյանը եղել է Սուրեն Պապիկյանի աշակերտուհին: Նշենք, որ Պապիկյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել «Քվանտ» վարժարանում»,- գրել է կայքը։Ավելին12:4411.01.22