Լրահոս
2022-01-11
-
ՀայաստանՓաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետՆիկոլ Փաշինյանը չի ուզում հանդիպել գերիների հարազատների հետ: Գերիների հարազատները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հստակ ժամկետներ նշի, թե երբ հայրենիք կվերադառնան տղաները:Ավելին21:1511.01.22 -
ՀայաստանԱրամ Վարդևանյանը հիշեցնում է ՀԱՊԿ կանոնադրությունը«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: «Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄԻ դեպքում՝ ԱՆՀԱՊԱՂ տրամադրում է անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ։ Հիշեցման կարգով Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ իրենք առաջին անգամ «աշխատեցրեցին ՀԱՊԿ մեխանիզմները» Ադրբեջանին շնորհավորող, ամեն ինչով օժանդակող Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով ԴԻՄՈՒՄԻ պայմանում»,- գրել է Վարդևանյանը։Ավելին21:1111.01.22 -
ՀայաստանՆորաբակում ու Վերին Շորժայում այս պահին էլ շարունակվում են կրակոցները, օգտագործվում են տարբեր զինատեսակներ. Հակոբ Ավետյան«Կրակոցներն այս պահին էլ շարունակվում են ու չգիտեմ, թե երբ են ավարտվելու: Շատ անհանգիստ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: ՊՆ հաղորդագրության համաձայն ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի երեք վիրավոր: «Այսօր կեսօրվա ժամերից սկսել են կրակել Վերին Շորժայի հատվածում, իսկ ավելի ուշ՝ նաև Նորաբակի հատվածում: Այս պահին էլ երկու ուղղությամբ շարունակվում են կրակոցները: Կիրառում են նաև հրետանի, իսկ ԱԹՍ-ների մասին իմացել եմ ՊՆ-ի հաղորդագրությունից, վստահ չեմ կարող ասել, օգտագործվում են տարբեր զինատեսակներ»,- ասում է Հակոբ Ավետյանը: Ավետյանը նաև հստակ տեղեկություն չունի հայկական կողմից վիրավորների թվաքանակի մասին, սակայն նշեց, որ վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ են շրջանառվում: «Վիրավորների ու զոհերի մասին խոսակցություններ կան, բայց չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև հնարավոր է, որ ճիշտ չլինի ու, տա Աստված, որ ճիշտ չլինի»,- եզրափակել է Ավետյանը: Ավետյանի խոսքով՝ թշնամին կրակում է միայն սահմանում, գյուղերն այս պահին թիրախում չեն:Ավելին20:5911.01.22 -
ՀայաստանՈվքեր են այսօր զոհված զինծառայողները«Armday.am»-ը գրում է, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։Ավելին20:5511.01.22 -
ՀայաստանԱդրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ ադրբեջանագետԱդրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր․ «Ադրբեջանական հերթական ագրեսիան ավելի քան կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Ալիևի՝ վերջին շրջանի սպառնալից ելույթները, որդեգրած գործելաոճը և, իհարկե, տարածաշրջանային վերջին զարգացումները: Ուժ ու զորություն մեր զինվորներին ադրբեջանական սադրանքը կանխելու հարցում, շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողներին»,- գրել է Հայրապետյանը։Ավելին20:5111.01.22 -
ՄիջազգայինՀայլուր 20:30 3 վիրավոր Գեղարքունիքում. թշնամին կիրառում է ԱԹՍ-ներ | 11.01.2022Ավելին20:3011.01.22 -
Հայաստան«Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն». Ռազմիկ ԴավոյանՄահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:Ավելին20:0711.01.22 -
ՄիջազգայինԱշխարհում առաջին մարդը՝ խոզի սրտով. բացառիկ վիրահատությունՄերիլենդի համալսարանում վիրաբույժները առաջին անգամ խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Վիրահատությունից առաջ կենդանու սրտի 10 գեն մուտացիայի են ենթարկել, որպեսզի խոզի գենային հատկությունները չխանգարեն մարդու օրգանիզմում հարմարվելուն:Ավելին20:0211.01.22 -
Հայաստան«Մեկ էլ տեսա ոտս տրաքեց». Ռանչպար գյուղում «ոնց որ պատերազմ լինի»Արարատի մարզի Ռանչպար գյուղում բադ որսացողը կրակել է 88-ամյա կնոջ ոտքին: Որսորդների գնդակի բաժին դառնալու ահից՝ գյուղացիները վախենում են տնից դուրս գալ:Ավելին19:3611.01.22 -
Հայաստան3 վիրավոր կա․ հակառակորդը օգտագործում է նաև հրետանային միջոցներ, ԱԹՍՀունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։Ավելին19:3211.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀայլուր 18:30 Վիրավորվել է հայ զինծառայող. թշնամին կրակել է Գեղարքունիքի ուղղությամբ | 11.01.2022Ավելին18:3011.01.22 -
ՀայաստանՏնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել. դատարանը բավարարել է Ավետիսյանի հայցըՀՀ Վճռաբեկ դատարանը հունվարի 10-ին բավարարել է ՀՊՏՀ-ի նախկին աշխատակից Խաչատուր Ավետիսյանի հայցն ընդդեմ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի։ Ավետիսյանը 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում էր ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ավետիսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել Գալոյանին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 02.03.2020 թվականի հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ բռնագանձել։ «Ցավոք, ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետեւ այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն: Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի»,- նշել է Խաչատուր Ավետիսյանը։Ավելին17:5511.01.22 -
ՀայաստանՄեկ զինծառայող վիրավոր է․ կրակոցներ՝ Վերին Շորժայի հատվածումՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱվելին17:3311.01.22 -
Հայաստան23 հատ սիգ վաճառող տղամարդը բերման են ենթարկվել ոստիկանությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով Անդրանիկի փողոցից բաժին բերման են ենթարկել 32-ամյա տղամարդու։ Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ տղամարդը փողոցում վաճառելիս է եղել վաճառքն արգելված սիգ տեսակի 23 ձուկ: Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է քննություն։Ավելին17:2311.01.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի ՊՆ-ն զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմին: «Երեքշաբթի՝ հունվարի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը ճնշվել է։ Ստեղծված նոր լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են իրենց պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատասխան հաղորդագրություն չի տարածել։Ավելին17:1811.01.22 -
ՀայաստանՏաքսի են «փախցրել»․ Մասիսից՝ ԵրևանՀունվարի 7-ին ժամը 18-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։ Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին գողացված մեքենան և, վարորդով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։ Պարզվել է՝ բերման ենթարկված 40-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։Ավելին17:1211.01.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանին՝ որպես հումանիտար օգնությունՍպիտակ տան մամուլի կայքում նշվում է, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար և կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: «Միացյալ Նահանգները հայտարարում Է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը։ Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված Է մամուլի հաղորդագրության մեջ։Ավելին16:5811.01.22 -
ՀայաստանՎարչապետը ցավակցել է Ռազմիկ Դավոյանի հարազատներին ու գործընկերներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին: Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:Ավելին16:4611.01.22 -
ՀայաստանՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌուսաստանՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով հունվարի 11-ին մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արթուր Դավթյանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաև՝ մասնակցություն այլ միջոցառումների:Ավելին16:3811.01.22 -
ՀայաստանՍով կամ ցուրտ. մոր և որդու մարմինները հնարավոր է մի քանի օր մնացել են իրենց բնակարանումՆախնական վարկածն այն է, որ 72-ամյա կինն ու նրա 47-ամյա որդին, մահացել են ցրտահարությունից: Թեև փրկարարները կիրակի են գտել նրանց դիերը Արտաշիսյան փողոցի իրենց բնակարանում, բայց տարածքի հացի խանութի աշխատակիցը պատմել է, որ մոտ 3 շաբաթ կլիներ՝ մայրն ու որդին խանութ չէին գնում:Ավելին16:1511.01.22