Լրահոս
2022-01-12
-
Հայաստան«Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է, որ «Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ «Նա ունի «իզմ»։ Դա աթոռիզմն է։ Հանուն աթոռի նա պատրաստ է ամեն ինչի, քանզի վախկոտ է ու ագահ։ Նիկոլի ներքին լսարանը նվազման միտում ունի։ Նրա կողքին են միայն ավարտված ու քաղաքականապես թոփալ «զոմբիները» և նրանք, ովքեր անձնական, նյութական շահ ունեն։ Դա է պատճառը, որ աթոռամետը հենարան է փնտրում դրսում։ Հանուն աթոռի պահպանման Նիկոլը մի օր ամերիկամետ է, մի օր՝ ռուսամետ, հիմնականում՝ թուրքամետ և միշտ՝ աթոռամետ։ Եթե աթոռի պահպանմանը նպաստի, ասենք, թուրքական զորախմբի կազմում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու մեջ ներգրավվելը, ապա Նիկոլը դա կանի։ Կրեմլին քծնելու շանս է տեսել ղազախական ուղղությամբ, դարձել է ՀԱՊԿ–ի «Նապոլեոն» կամ ինչպես ինքն էր այդ կառույցի մասին արտահայտվում՝ «Բրյուս Լի»։ Հայաստանի միակ ու վերջին շանսը նիկոլական իշխանությունը փոխելն է։ Պարտության, նվաստացման, պատերազմի, գլխակերության խորհրդանիշից ազատվելը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Հ․Գ․։ Վարդենիսում տեղի ունեցած բախումներն ունեն ղազախական հետք։ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել մեզ մոտ, քանզի թույլ օղակը մենք ենք։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է տեղը դնել ՀԱՊԿ–ի «Բրյուս Լի»–ի դերի մեջ մտած պոռոտախոս Նիկոլին։ Եվ ամենակարևորը՝ փորձում է հարվածել Ղազախստանում հատուկ օպերացիա իրականացրած ՀԱՊԿ–ին, ավելի կոնկրետ՝ ՌԴ–ին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս, հայտնի հանգամանքներից ելնելով, չի կարող նույն կերպ օպերատիվ ու գործուն արձագանքել հայ–ադրբեջանական սահմանային բախմանը։ Համ էլ՝ հայ–թուրքական շփումներից առաջ Թուրքիան ուժ է ցուցադրում, որպեսզի բանակցություններն ընթանան ատրճանակի փողի տակ` թուրքական նախապայմանների լիակատար բավարարմամբ»,- գրել է պատգամավորը։Ավելին14:2512.01.22 -
ՀայաստանԻշխանությունը հակադրվում է բազմազավակությանը․ Թադևոս Ավետիսյանի նախագիծը մերժվել է՝ «եթե որոշել են բերել՝ թող պահեն» պատճառաբանությամբ4 և ավելի երեխա ունեցող՝ «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, մերժվել է գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ։ Օրինագծի հեղինակին հատկապես ապշեցրել է իշխանական որոշ պատգամավորների պատճառաբանությունը, թե պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխայի դեպքում, իսկ դրանից ավելի եթե բերում են, թող ոնց ուզում են՝ պահեն։ Բացի այդ նրանք ասել են՝ եթե 4 և ավելի երեխայի դեպքում աջակցություն սահմանվի՝ ընտանիքները երեխա կբերեն այդ աջակցության համար, ոչ թե գիտակցված ընտրությամբ։ «Նույնիսկ տեսակետ հայտնեցին, որ սկզբունքորեն դեմ են բազմազավակ ընտանիքների աջակցությանը․ սա բոլորովի նոր, անհասկանալի և վտանգավոր թեզ է, որ իշխող խմբակցությունն առաջ է տանում։ Այսինքն, իրենք փաստորեն մերժում են բազմազավակ ընտանիքի մոդելը, ասում են՝ պետությունը պետք է աջակցի առաջին և երկրորդ երեխային, եթե 4-րդ և 5-րդ երեխան են ունենում՝ իրենց որոշումն է՝ թող ինքնուրույն պահեն իրեց երեխային։ Սա բացարձակ հայ տեսակի, հայ մարդու և հայ ընտանիքի պատկերացումների և մոդելի մեջ չի մտնում, իշխանությունը հակադրվում է բազմազավակությանը և մինչև անգամ այս գաղափարը դատապարտում են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը, որը տարակուսում է՝ չէ՞ որ երրորդ երեխան է բնական աճը ապահովում։ Նախագծի մերժման պաշտոնական վարկածը, որը կառավարությունն է ներկայացրել, այն է, որ նմանօրինակ նախագիծ արդեն կա շրջանառության մեջ, պետք է դա կատարելագործել և ընդունել։ Թադևոս Ավետիսյանը չի հավատում, ասում է՝ հերթական ցրողական պատասխանն է, քանի որ այն մյուս նախագիծն էլ ինքն է մշակել դեռ 2017-ին՝ նախարարության աշխատանքային խմբում, բայց իշխանափոխությունից հետո դա դուրս է եկել շրջանառությունից և այլև չի քննարկվել։ Ինքն էլ որոշել է արդեն «Հայաստան» խմբակցությամբ առաջադրել բազմազավակ ընտանիքներին աջակցելու նախագիծը, որն իշխանությունը, փաստորեն, մերժեց դեռ ԱԺ լիագումար նիստ չմտցրած։ 4 և ավելի երեխա ունեցող 13-14 հազար ընտանիք կա այսօր Հայաստանում։ Թադևոս Ավետիսյանի օրինագիծը նախատեսում է կոնկրետ պետական աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հինականում, օրինակ, առողջապահության պետական ապահովագրություն, բազմազավակ ընտանիքի աշխատող ծնողների համար եկամտահարկի, գույքի հարկի, հողի հարկի արտոնություններ, և պայման, որ բազմազավակ անապահով ընտանիքներում, ովքեր ստանում են անապահովության նպաստ, մեկ շնչի հաշվով նպաստի չափը չպետք է պակաս լինի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Եվ նաև աջակցություն նրանց ինքնազբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ամենակարևորներից, որ բազմազավակ ընտանիքի երեխաների նաև կրթության համար աջակցությունը՝ ուսման վարձի առնվազն 70 տոկոսը, փոխհատուցվի։ «Օրենքի այս առաջարկը ոչ թե ընդհանուր, սովորական, հերթական նախագիծ է, այլ բխում է հենց Սահմանադրության պահանջներից․ դա է կարևորը, որ 2018 թ-ի ապրիլին արդեն ուժի մեջ մտած Սահմանդրության փոփոխությունները նախատեսում են, որ օրենքով պետք է սահմանվի բազմազավակ ընտանիքների աջակցությունը։ Սահմանադրության պահանջ է, որ մինչև օրս չի կատարվել։ Եվ երկրորդը՝ օբյեկտիվ իրավիճակը․ օրինակ, բազմազավակ ընտանիքների կեսը աղքատ ընտանիքներ են, ցավոք սրտի, այստեղ ավելի բարձր է գործազրկության մակարդակը։ Բազմազավակ ընտանիքում սոցիալական խնդիրները բերում են նաև երեխաների կրթության ավելի ցածր արձանագրության, առողջապահական խնդիրների լուծման հետ կապված և այլն։ Այս նախագիծը համակարգված կերպով առաջարկում էր ծրագրային աջակցություն»,-ասաց պատգամավորը։ Նրան նաև զարմացրել է, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ կառավարությունը դեմ չէր արտահայտվում առաջարկվող աջակցության ձևերին, բայց հասկանալի դարձրեց, որ այդ աջակցությունը պետական բյուջեից փող է պահանջելու, իսկ իրենք պատրաստ չեն ադ գումարը տրամադրելու։ Այնինչ այս ծրագիրը ողջ ծավալով գործադրվելու դեպքում, նախագծի հեղինաների հաշվարկով, գնահատվել է ընդամենը 34 միլիարդ դրամ տարեկան։Ավելին14:1412.01.22 -
ՀայաստանՊոմպակայան և հացի գործարան. ի՞նչ են պահպանում հայ խաղաղապահները ՂազախստանումՂազախստան մեկնած հայ խաղաղապահների մի մասը պահպանում է Ալմաթիի «Բարեկամություն» ջրանցքի պոմպակայանը:Ավելին14:0112.01.22 -
ՀայաստանՌազմական ոստիկանությունը թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին ՇորժաՌազմական ոստիկանությունը զորք է տեղակայել Վարդենիսից Այրք տանող ճանապարհահատվածի վրա և թույլ չի տալիս լրագրողներին գնալ Վերին Շորժա, Այրք: Գեղարքունիքի մարզում գտնվող «Հայլուրի» թղթակիցները՝ Գայանե Բալայանն ու Նորայր Շարբաթյանը, հայտնվել են տեղեկատվական բլոկադայի մեջ: Մեր թղթակիցը վստահ է, որ ամեն ինչ անում են՝ այդ գյուղերից տեղեկություն ստանալու հնարավորությունը սահմանափակելու համար: Այլապես, ճանապարհը փակ չէր լինի բացառապես լրագրողների առաջ: Ըստ Գայանե Բալայանի՝ այդ գյուղերի բնակիչների տեղաշարժը սահմանափակված չէ: Վերին Շորժայում և Նորաբակում նախորդ գիշերվա կրակոցների ձայները պարզ լսվել են:Ավելին13:4312.01.22 -
Հայաստան3 հայ զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու սադրանքի հետևանքովՄեր երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրանքների հետևանքով:Ավելին13:3112.01.22 -
ՀայաստանԳեղարքունիքում 3 զոհ ունենք. 2 վիրավոր զինծառայողների վիճակը կայուն էԳիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել: Վերին Շորժայի ու Նորաբակի ուղղությամբ ադրբեջանցիները դադարել են կրակել: Թշնամու սադրանքից հետո Պաշտպանության նախարարությունը հայտնել է 3-րդ զոհի մասին:Ավելին13:2912.01.22 -
ՀայաստանՌուդիկը երազում էր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալու մասին«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։ Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։ Դե իսկ Հայաստանն իրենն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։ «Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։Ավելին13:0412.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։Ավելին13:0412.01.22 -
ՀայաստանԴավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը։ Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի ցավակցական ուղերձում։Ավելին13:0212.01.22 -
ՀայաստանՔերոբյանը պնդում է՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ ենԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ուշագրավ արձանագրում է արել: Հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանել է. «Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»: Լրագրողների զարմանքին՝ փաստորեն, խցանումները տնտեսական ակտիվության ցուցի՞չ են՝ Քերոբյանը պատասխանել է. «Հա, իհարկե»: Է՛լ ավելի զարմանքին՝ ո՞նց՝ նախարարը պատասխանել է. «Շատ հանգիստ»: «Aravot.am»-ի դիտարկմանը, թե երկրում ամեն օր ժամը 18-ից մինչև 20-ը խցանումներ են, կարո՞ղ ենք ասել, որ տնտեսական ակտիվությունն այդ ժամերին բարձր է՝ նախարարը պատասխանել է. «Ես օրինակ բերեցի, դուք մանիպուլացնում եք: Օրինակ բերեցի, որը կես կատակ, կես լուրջ էր, բայց նաև ցույց էր տալիս մի բան, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Այդ օրինակով կարող ենք ցույց տալ, որ կա որոշակի տարբերություն նախորդ տարիների համեմատ: Հիմա, երբ դուք բերում եք ժամը 6-8-ի օրինակը, ամեն օր եթե ժամը 6-8-ը խցանում կա ու դա եղել է նախորդ տարի ու դրանից մի քանի տարի առաջ, դա աննախադեպ չի»:Ավելին12:5912.01.22 -
ԱռողջապահականՎրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք«stopcov.ge» կայքը գրում է, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 596 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 973 909 դեպք: Ապաքինվել է ևս 2 946 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 919 367: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 311։ Երկրում ընդհանուր կատարվել է 2 577 637 պատվաստում, օրական՝ 10 688:Ավելին12:5512.01.22 -
ԱռողջապահականԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվելԱրցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 3 մահ:Ավելին12:5112.01.22 -
ՀայաստանՀակառակորդի կրակոցից ժամկետային 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը(ծնված` 2002թ.): Կատարվում է նախաքննություն:Ավելին12:4512.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Պատերազմը չի ավարտվել». զոհված զինծառայողի գրառումները | 12.01.2022Ավելին12:3012.01.22 -
Հայաստան«Կյանքիս գնով հողս կպահեմ»․ Վահանը զոհվեց կեսգիշերին«News.am»-ը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։ «Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- ասել է Վահանի եղբայրը՝ Վոլոդյա Բաբայանը։ Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։Ավելին12:2112.01.22 -
ՀայաստանՈւժ չկիրառել և բովանդակային երկխոսել․ ԵԱՀԿ կոչը Հայաստանին և ԱդրբեջանինԵԱՀԿ-ն կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից ու բովանդակային երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրները: ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ Բարտոշ Կեմպինսկին ասել է, որ ուշադրությամբ հետևում են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին ու մտադիր են աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և կայուն զարգացման համար։Ավելին12:1312.01.22 -
ՀայաստանԱյս պահին սահմանային վիճակը հանգիստ է․ Վերին Շորժայի վարչական ղեկավար«Մեր երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ադրբեջանական սադրանքների հետևանքով»: Այս մասին «Հայլուր»-ի թղթակցին հայտնել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը: Նա հաստատել է, որ այս պահին սահմանային վիճակը հանգիստ է, վերջին կրակոցը երեկոյան է հնչել:Ավելին12:1012.01.22 -
ՀայաստանՊատերազմը չի ավարտվելՊաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Ռուդիկը, ով Ալավերդիից էր, 2020թ․ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմը չի ավարտվել... Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք: Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ: ❗Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ: Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում: Հիշեք․ Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա: Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ: Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու։ Պատերազմը չի ավարտվել...»,- գրել էր տղան։Ավելին11:5512.01.22 -
Հայաստան18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն․ ԱբրահամյանՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն առաջարկում է համախմբվել ու պահանջել օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին․ «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ` ՊՆ այսօրվա հաղորդագրության) բոլորը 18, 19 տարեկան երեխեք, որ չէին հասցրել կյանք տեսնել, գուցե չէին հասցրել անգամ սիրահարվել... ու մենք մեր ցավը կարտահայտենք այս հարթակում, կզայրանանք, անզորությունից կգոռանք ու վերջ, կանցնենք մեր առօրյա խնդիրներին, մինչդեռ պետք է իրապես գործել, այլևս անթույլատրելի է»,- գրել է նա։ Աբրահամյանն ընդգծել է՝ պետք է համախմբվենլ ու պահանջել, որ մոբիլիզացնեն հնարավոր ողջ ներուժը, անցնել խիստ խնայողական ռեժիմի, բացառել այս պահին ոչ խիստ անհրաժեշտ ծախսերը, բացառել որևէ պարգևավճար, հաստատել բացառապես խիստ անհրաժեշտ գործուղումները և բյուջեի հիմնական ռեսուրսը ծախսել պայմանագրային զինծառայողների ներգրավման և այդ կարողության մեծացման վրա օր առաջ դուրս բերել առաջնագծից ժամկետային զինծառայողներին։ «18, 19 տարեկան երեխեքը չպետք է առաջնագծում լինեն, մի ողջ սերունդ այսպես կորցնելու իրավունք չունենք»,- նշել է նա։ Աբրահամյանը կոչ է արել հրատապ դիմել միջազգային դերակատարներին սահմանի ողջ երկայնքով անվտանգության գոտիներ ստեղծելու ու ԵՄ կամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբեր ձեւավորելու համար, ինչպես արվում էր Վրաստանում` սահմանային հիմնական լարված հատվածներում։ «Վստահ չեմ, թե ԱԳՆ և ԱԺ պաշտոնյաները այս ուղղությամբ բավարար քայլեր ձեռնարկել են (երեկ ԱԳՆ-ն, հերթական անգամ, գրել է հայելային հետքաշման մասին, որն այս ամիսների ընթացքում հստակ ցույց տվեց, որ ոչ միայն անօգուտ է, այլև` կրկնապատկում է Ալիևի սանձարձակությունը), այս պատճառով կարծում եմ պետք է ոչ թե այս հարթակում զայրույթ գեներացնենք ու լացուկոծ դնենք, այլ հանրային պահանջ ձևավորենք, ցույցեր ու հավաքներ կազմակերպենք, նամակներ և հանրագրեր ուղարկենք` պահանջելով անվտանգության գոտու ստեղծումը և մոնիթորինգային խմբերի հրատապ ներգրավումը։ Այլևս չենք կարող այսպես ամեն օր կարդալ լուրեր զոհերի մասին, գործել է պետք։ Գիտեմ, որ կասեք պահանջները կարող են շատ ավելին լինել, ես այս երկուսն առանձնացրել եմ որպես այս պահին լիովին իրականանալի և արագ իրագործելի լուծումներ, բայց կարող եք նաև ավելացնել»,- եզրափակել է նախկին պատգամավորը։Ավելին11:5012.01.22 -
ՀայաստանԱլիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն․ ամերիկագետԱմերիկագետ Սուրեն Սարգսյանը գրում է, որ Ալիևը պարտքեր ունի, որոնք պետք է վերադարձնի․ «Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական: Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ: Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր): Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի: Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն»։Ավելին11:4512.01.22