Լրահոս
2022-01-13
-
ՀայաստանՌուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իմ ազգային արժանապատիվ կեցվածքը․ ռեկտորը պատրաստվում է հրաժարական տալՌուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը․ «Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե' Ռուսաստանի և թե' հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և' իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե' նախկին և թե' ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել "ոչ բավարար ռուսականության" մեջ։ Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։ «Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։ Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե' երկրում, թե' տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։ Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ»,- գրել է Դարբինյանը։Ավելին12:4013.01.22 -
ՄիջազգայինՀայլուր 12:30 Շարունակում ենք զոհեր ունենալ, բայց «խաղաղության դարաշրջան» ենք բացում. ՓաշինյանԱվելին12:3013.01.22 -
ՀայաստանՓաշինյանը չի հրաժարվում «խաղաղության» դարաշրջանիցՀՀ վարչապետը գործադիրի նիստին ասել է, որ չի հրաժարվել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացելու մտադրությունից: Գեղարքունիքում երեքշաբթի 3 հայ զինվորի կյանք խլած փոխհրաձգության մասին Փաշինյանը խոսել է կառավարության նիստի վերջում միայն: Նկատել է՝ շարունակում ենք զոհեր տալ, բայց կառավարության ծրագրի քաղաքականությունը անվտանգությունից զատ խաղաղության դարաշրջան բացելու մասին է:Ավելին12:2213.01.22 -
ՀայաստանOpel-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելՀունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը:Ավելին12:2113.01.22 -
ՀայաստանՀայաստանի շրջանների մեծ մասում ձյան տեղումներ են, կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներՍարավան-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։Ավելին12:0413.01.22 -
Հայաստան1 օրվա մեջ բացահայտվել է հանցագործութան 73 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցների մաքսանենգության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և որսագողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, ծեծի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:5913.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթըԶազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 13-ին, առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով: «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,- ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաև պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները:Ավելին11:4913.01.22 -
Հայաստան«Սևան» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր և թմրամիջոց իրացնելՍևանի Քրեակատարողական խառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն: Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Ավելին11:4213.01.22 -
ՀայաստանՇուրջ 8 ամիս է՝ զինվորը չկա, նրա մասին որևէ տեղեկություն հրամանատարությունը չունի. փաստաբանՓաստաբան Լուսինե Վիրաբյանը լուսանկար է հրապարակել և գրել, որ նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես»․ «Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», - նշել է նա։Ավելին11:3213.01.22 -
ՀայաստանՄատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՀունվարի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են մատուցողուհուն հրազենային վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, որը դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7․62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և գնդակ:Ավելին11:2313.01.22 -
ՀայաստանՀունվարից ապրիլ կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այսօր՝ հունվարի 13-ին, պաշտպանության նախարարության այս առաջարկը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Հավաքների նպատակը, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։ Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:Ավելին11:1213.01.22 -
ԱռողջապահականՄահացել է 4 մարդ․ կորոնապատկերը՝ ՀայաստանումԱռողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում։Ավելին11:0213.01.22 -
ՀայաստանՀ1-ը շարունակում է չլուսաբանել ադրբեջանական անօրինականությունները․ ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը ստեղծում է Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հիմնավոր ենթադրություն. ուղարկվել են գրություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ «Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքերից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։Ավելին10:3513.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի գրեթե բոլոր շրջաններում հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները հայտնել են հակաահաբեկչական գործողության ավարտի մասին երկրի 17 շրջաններից 14-ում։ Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի 14 շրջաններում իրավիճակը կարգավորվել է, չեղարկվել է ահաբեկչական վտանգի ծայրահեղ՝ կարմիր մակարդակը։ Մամուլի ծառայությունը հստակեցրել է նաև, որ Ալմաթի քաղաքում, Ալմաթիի և Ժամբիլսկի շրջաններում շարունակվում է ահաբեկիչների և այլ հանցավոր գործունեությանը մասնակից անձանց հայտնաբերումը և ձերբակալությունը։Ավելին10:3213.01.22 -
ՀայաստանՀայաստանում ձյուն է գալիս․ ճանապարհներին մերկասառույց էՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:2813.01.22 -
ԱրցախՄատաղիսից հայտնաբերվել է 1 զինծառայողի մասունքԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:Ավելին10:2413.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ շրջաններում է ձյուն տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 13-ի առավոտյան Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1913.01.22 -
ՀայաստանՀայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում թեպետ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր բլոկներին, Արցախի հիմնախնդրին, սակայն ակնհայտ է, որ նրա՝ լրատվամիջոցների հետ հրատապ ռեժիմով հանդիպում անցկացնելու պատճառը, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն էին․ «Իր խոսքում Ալիևը բավականին երկար, բոլոր մանրամասներով անդրադարձավ Ադրբեջանում իրականացվող փոփոխություններին, կադրային վերափոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Բավականին մանրամասն Ալիևը խոսեց երկրում նկատվող թանկացումներին, փորձեց հիմնավորել գնաճը, ինչպես նաև՝ խոստացավ, որ սոցիալական ծրագրեր է իրականացնելու։ Ալիևն իսկզբանե փորձում է կանխել Ադրբեջանում հնարավոր քաղաքական ճգնաժամը, որի հիմքերը տարբեր գծերով համեմատելի է Ղազախստանում առկա իրավիճակին։ Հենց միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ մասնակցել են տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և նրանցից շատերն այս պահին Ադրբեջանում են կամ այն, որ բազմիցս խոսվել է տարբեր ծայրահեղական խմբերի ակտիվ կամ պասիվ բջիջների առկայությանն այդ երկրում, արդեն բավական է ցանկացած պահին պայթյուն առաջացնելու համար։ Սրան եթե գումարենք մի քանի կլանի ձեռքում կուտակված երկրի հարստությունը, հասարակության ծայրահեղ բևեռացում, երկրի ոչ համաչափ զարգացումը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ալիևն իսկապես մռածելու և խորը մտահոգությունների մեջ ընկնելու պատճառ ունի։ Միակ հարցը, որով նա հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է, որը նրան թույլ է տալիս ոչ միայն կոնֆորտ լինել, այլ ցանկացած իրավիճակում՝ քաղաքական կամ քարոզչական նպատակներից ելնելով վիրավորել, նվաստացնել ու դա մարսել։ Հայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի մեր տարածաշրջանում և ցանկանում է «պոկել» առավելագույնը»,- գրել է պատգամավորը։Ավելին10:1413.01.22 -
ՀայաստանԹուրքիան թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելՀայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: «ՏԱՍՍ» գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը: ««Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,- նշել է Անանյանը:Ավելին10:0313.01.22