Լրահոս

2022-01-13
  • Տարածաշրջան
    Ալիևի պոռթկումը. Բաքուն սպառնում է նոր պատերազմով ու «փակում է» Մինսկի խումբը
    Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ Ղարաբաղի խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:
    23:24
    13.01.22
    Ավելին
  • Միջազգային
    «Կրակել են ուղիղ սրտին». ձիերի մասսայական կոտորած՝ Ալթայի շրջանում
    Ռուս ֆերմերն իր 53 ձին սպանված է գտել արոտավայրում: Պնդում է՝ պլանավորված հրաձգություն է եղել, անհայտ անձինք կրակել են սովորել իր ձիերի վրա:
    23:23
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դադարեցնել զինվորների սպանդը». պահանջում են նորակոչիկ չտանել առաջնագիծ
    Քաղաքացիները Փաշինյանից պահանջում են դադարեցնել, իրենց ձևակերպմամբ, հայ զինվորների սպանդը։ Ցուցարարները ուզում են, որ երկրի իշխանությունը պահպանի մարդկանց կյանքի իրավունքն ու ոչ մի նորակոչիկ չլինի սահմանին։
    23:23
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ո՞ւմ համար է ղողանջում զանգը. պատերազմից հետո անասուն պահելը դժվարացել է
    Պետությունը չի փոխհատուցելու հայ գյուղացու վնասը, եթե անասունները թշնամու տարածք մտնեն: Ըստ Կարմրաքար գյուղի բնակչի, Սյունիք այցելած իշխանավորներն են իրենց ասել՝ ուշադիր լինեն, անասունը սահմանը չանցնի:
    23:22
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ադրբեջանը վերադարձրել է Տեղ գյուղի բնակչին ռուս խաղաղապահներին
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերադարձրել է ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Տեղ գյուղի բնակչին։ «Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը հատել է Ադրբեջանի սահմանը։ Ավելի ուշ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել էր ահազանգ այն մասին, որ ադրբեջանցի 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։
    20:54
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեքենան այրվել է Արտաշիսյան փողոցում, ուղևորը՝ մոխրացել
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ունվարի 13-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
    20:38
    13.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՌԴ սահմանապահները աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ․ Թաթոյան
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները: Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքներն ականատեսի տվյալներ են: Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ: Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին: ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ: Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի: Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում: Նույնը պետք է անի Կառավարությունը. այս փաստը պետք է օգտագործվի մարդկանց իրավունքները հիմնարար պաշտպանելու նպատակի համար:
    19:59
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամին առևանգել է Տեղ համայնքի հովվին ու նրա ոչխարները
    Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի 53-ամյա հովվին և նրա ոչխարները։ Տեղի ՔՊ-ական համայնքապետը մեր թղթակցի հարցին, թե կարող է հերքել կամ հաստատել Սյունիքում տարածված լուրը, խիստ գրգռված է արձագանքել: Ասել, որ ամեն ինչ պետք չէ դրոշակ դարձնել: Փոխարենը Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը մանրամասնել է, որ հնարավոր է հովվի հետ մոտ 500 ոչխար է եղել: Նրա խոսքով չի բացառվում, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ կսկսվեն Տեղի բնակչին վերադարձնելու համար:
    18:17
    13.01.22
    Ավելին
  • Զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։
    18:04
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին․ Հարց. Որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ Պատասխան․ Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ Հարց. Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Պատասխան․ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Հարց. Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
    17:12
    13.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Փաշինյանն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրս բերման գործընթացը
    Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ զորամիավորումների դուրս բերման գործընթացը: ՀԱՊԿ զորախմբերը այսօրվանից կսկսեն լքել Ղազախստանը:
    17:10
    13.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանում «օմիկրոն» շտամով վարակման 1000-ից ավել դեպք է գրանցվել
    Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1009 է։ Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է COVID-19-ի 5326 նոր դեպք, մահացել է 48 մարդ:
    17:02
    13.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Իրավիճակը կայունացել է․ Ստանիսլավ Զաս
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղազախստանում իրավիճակը կայունացել է։ Ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբի գործողությունը։ Ստանիսլավ Զասը զրուցել է գործողության մասնակիցների հետ և հայտարարել առաքելության փուլային ավարտի մասին, որն իրականացվել է Ղազախստանի իշխանությունների խնդրանքով։  «Այսօր ՀԱՊԿ խաղաղապահների, Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի և իրավապահ մարմինների կոլեկտիվ համակարգված գործողությունների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
    16:53
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայտնի է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 6 անձի գործով առաջին դատական նիստի օրը
    Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին։ «Factor.am»-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Քրեական գործը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Նշենք՝ նախկին պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր հունվարի 10-ին։ Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Մինչ այս ԱԱԾ-ն չէր հաստատում, որ բարձրաստիճան զինվորականը մեղադրյալ է այս գործով՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ միայն գործը դատարան ուղարկելու մասին դատախազության հաղորդագրությունից։ Պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։ Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ մեղադրյանքներն անհիմն են։
    16:48
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Դատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանը
    Դատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանը. «Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան: Նախ՝ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին: Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, 2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն: Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն՝ որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում: Այսինքն Դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը: Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ: Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ: Այսինքն որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար: Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են: Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուցպիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է: Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից»:
    16:45
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ
    Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծել է նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ: -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
    16:38
    13.01.22
    Ավելին