Լրահոս
2022-01-13
-
ՀայաստանՍահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների խախտումներ․ ԹաթոյանԴատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ Մարդու իավունքների պաշտպանը հրապարակել է իր՝ արտահերթ հրապարակային զեկույց։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կարծում է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրական խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների: «Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվել են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Այս թեմայով դիմում եմ հասցեագրել նաև Սահմանադրական դատարան, որտեղ հատուկ անդրադարձել կա նաև պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներին։ Այդ հիմնավորումներն այնպես են գրված, որ ստացվում է դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերի գումարներն ավելացնելով ու դրանցից ստացվող միջոցների հաշվին։ Այդպես լինի՝ նշանակում է որքան շատ բարձրացնենք տուրքերի գումարները, այնքան արագ ու հեշտ կլուծվեն դատական համակարգի խնդիրները: Իրականում, այս խնդիրները լուծելու ճանապարհը ոչ թե պետական տուրքերի գումարներն ավելացնելն է, այլ տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար ՀՀ դատական դեպարտամենտին գումարների հատկացումը, ինչն էլ յուրաքանչյուր տարի արվում է հենց այդ նպատակով։ Այսինքն՝ արդարադատության շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Այս ճանապարհը պարզապես հանգեցնելու է դատարանի մատչելիության սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքի սահմանափակման։ Դատարանների նյութատեխնիկական ապահովվածության բարելավման, դատավորների և նրանց կցված ծառայողների թվաքանակի ավելացման, նրանց սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ վարձատրության բարելավման և դատական համակարգ նոր կադրերի ներգրավման խթանման խնդիրները չպետք է հիմք դառնան մարդու ու այն էլ սահմանադրական իրավունքները սահմանափակող կառուցակարգեր ստեղծելու համար. իրավունքներ, որոնց պաշտպանությունը երաշխավորելը և դրանց ոտնահարումը նախականխելը պետք է լինի հենց պետության առաջնային գերակայություններից մեկը: Ընդունելի չէ նաև որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ այն կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար: Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և առավել ևս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման: Պետական համակարգում առկա խնդիրները տուրքերի չափերի ավելացումով ու մարդու իրավունքների սահմանափակման միջոցով լուծելը բացարձակ անընդունելի մոտեցում է»,- եզրափակում է Թաթոյանը։Ավելին16:3413.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվելՔիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ «Hraparak.am»-ը փորձել է ճշտել փաստաբաններից, թե արդյոք ազատ է արձակվել նախկին պաշտպանության նախարարը, սակայն փաստաբանն ասել է, որ Տոնոյանն ազատ չի արձակվել: Միայն առաջին դատական նիստի օրն է նշանակվել՝ հունվարի 19-ին: Հետևաբար կալանքը վերացնելու մասին միջնորդությւոնը նրանք կարող են ներկայացրել դատական նիստի օրը: Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են:Ավելին15:4213.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Բայրաքթարի «անշնորհք» ձայնի պատճառով Սյունիքում պատուհանները կտորով փակում ենԱվելին15:3013.01.22 -
ՀայաստանԱնհետ կորած զինվորին մեղադրանք է առաջադրվելԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տեղեկացնում է, որ անհետ կորած զինծառայող Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ:Ավելին15:2413.01.22 -
Հայաստան7 մեքենա իրար է բախվել․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հավաքված վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին15:2113.01.22 -
ՀայաստանԱռուշ Առուշանյանի գործով նիստը չի կայանա․ փաստաբան«Հարգելի ընկերներ, լրագրողներ, Առուշ Առուշանյանի գործով 2022 թվականի հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, քանզի դատավոր Գ.Գասպարյանը պետք է մասնակցի նույն օրը նշանակված՝ Դատավորների ընդհանուր ժողովին»։ Տեղեկացնում է Առուշանյանի փաստաբանը։Ավելին15:1813.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: «Արմենպրես»-ին վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:Ավելին14:5313.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահներն այսօրվանից դուրս են գալիս ՂազախստանիցՀԱՊԿ խաղաղապահներն այսօրվանից կսկսեն լքել Ղազախստանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են Ղազախստանում պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին:Ավելին14:3313.01.22 -
ՏարածաշրջանՄոսկվան պնդում է՝ ՆԱՏՕ-ի դուռը պետք է փակել նոր երկրների առաջՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վատ է անդրադառնում Եվրոպայում անվտանգության պահպանման վրա:Ավելին14:3213.01.22 -
ՏարածաշրջանԱլիևը «փակում է» Մինսկի խումբը. «նրանք թոշակի անցնելու շեմին են»Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ Ղարաբաղի խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:Ավելին14:3113.01.22 -
ՀայաստանԱլիևն իր խոսքում արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը․ ԱբրահամյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Ադրբեջանի նախագահը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին․ «Չնայած այն հանգամանքին, որ զրույցի ողջ ընթացքում փորձում է ցույց տալ, թե 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպես ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասություն փոշիացրել է «տղա խաղալու» արհեստական ներկայացումը։ Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մեջ դեռ երկար կպահպանվեն։ Մասնավորապես Ալիևը նշել է՝ Конечно, это такие люди, которые готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар. Ինչ ասեմ, Ալիևը մտորելու տեղ իսկապես ունի, որովհետև հայ ժողովուրդն այսօրվա նվաստացումները երկար չի հանդուրժելու մտադրություն չունի։ Պարտվածների խմբակը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատվության համար պայքարել գիտեն և Ալիևի քմահաճույքներով և հավակնություններով չեն շարժվելու»։Ավելին14:2113.01.22 -
ԱրցախԹաղավարդի ուղղությամբ արձակված կրակոցների և առանձնատներ վնասելու դեպքերի առթիվ քրգործերը վարույթ են ընդունվելԹաղավարդի ուղղությամբ արձակված կրակոցների և առանձնատներ վնասելու դեպքերի առթիվ քրգործերը վարույթ են ընդունվել: Արցախի քննչական կոմիտեից հայտնում են , որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:1813.01.22 -
ՀայաստանԴադարեցնել հայ զինվորների սպանդը. պահանջում են նորակոչիկներին առաջնագիծ չտանելՔաղաքացիները Փաշինյանից պահանջում են դադարեցնել, իրենց ձևակերպմամբ, հայ զինվորների սպանդը։ Ցուցարարները ուզում են, որ երկրի իշխանությունը պահպանի մարդկանց կյանքի իրավունքն ու ոչ մի նորակոչիկ չլինի սահմանին։Ավելին14:1713.01.22 -
ՀայաստանՀորից որդի փոխանցվող պաշտոն․ Արարատը նոր մարզպետ ունիԱյսօր` հունվարի 13-ին, կառավարության նիստի ժամանակ Արագածոտնի ու Արարատի մարզպետներ են նշանակվել: Արագածոտնի մարզպետ է դարձել Սերգեյ Մովիսիսյանը, իսկ Արարատի մարզպետի պաշտոնում հորը փոխարինել է որդին․ Ռազմիկ Թևոնյանի փոխարեն մարզպետ է նշանակվել Սեդրակ Թևոնյանը:Ավելին14:0613.01.22 -
ՀայաստանԳյումրին վերջին հրաժեշտն է տալիս 20 տարեկան ԱրթուրինԱյսօր Գյումրիում վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին զոհված 20 տարեկան Արթուր Առաքելյանին։ Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ նշան եկեղեցում տեղի էր ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի։ Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի՝ բոլորը ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա շարքային Վահան Բաբայան։ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։ Տղան ըմբշամարտիկ էր։Ավելին13:4813.01.22 -
ՀայաստանԱրշակյանը 4 օրով կդառնա ԱԺ նախագահ4 օր ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ ասվում է. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:Ավելին13:4313.01.22 -
ՀայաստանԱրագածոտնը նոր մարզպետ ունիԿառավարության այսօրվա նիստում ընդգրկված էին Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու, ինչպես նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը: Սերգեյ Մովիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։Ավելին13:1313.01.22 -
ՀայաստանՄարդիկ մարզերից գալիս են Երևան որակյալ ինտերնետի բացակայության պատճառով. ՓաշինյանԱվելին13:0213.01.22 -
ԻրավականՆախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանը կշարունակի մնալ կալանքի տակ«NEWS.am»-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է նախկին գերի Սերժիկ Ամիրխանյանի կալանավորման դեմ ներկայացրած բողոքը։ «Դատավորն ինքը համաձայն չէր իր կայացրած որոշման հետ։ Իրենց նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելը որևէ արժեքային համակարգով արդարացում չունի։ Այս պահին մեր առաջնահերթությունը նույնն է անազատության մեջ պահվող մարդկանց ազատությունը վերականգնելը»,- ընդգծել է Մելիքյանը։ Ռուբեն Մելիքյանն նշել է, որ հայտարարվել է գործի նախաքննության ավարտը, և վարույթն իրականացնող մարմինը մտադրություն ունի գործն ուղարկել դատարան։Ավելին13:0013.01.22 -
ՀայաստանՈչ մի գաղափար, այլ ընդամենը ողորմելի վրեժ հարազատներից և պաշտոնի ստացում հայրենիքը հանձնած, նույնպես ողորմելիներից․ ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Հասարակությունը զարմացած է, որ Գրիգոր Մինասյանը, Միքայել Մինասյանի հարազատ եղբայրը, նշանակվել է ՀՀ Արդարադադության փոխնախարար։ Ոմանք, բավական պարզունակ մեկնաբանություններ ունեն այս առիթով․ «Ա՛յ, տեսեք, բա որ ասում էինք, որ Սերժ Սարգսյանը․․․» և այլ տխմարություններ։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ նույն ընտանիքում կարող են լինել տարբեր կարծիքներ,գաղափարներ, ինչպես օրինակ Սարոյան եղբայրները, համանուն ֆիլմում։ Չնայած, այս թեզը նույնպես հերքվում է, քանի որ պարզվեց, որ Գրիգոր Մինասյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ժամանակին բավականին թունդ քննադատել այսօրվա վարչապետ կոչեցյալին։ Սակայն, ինչ-ինչ պատճառներով, նա ուղղակի թշնամացել է իր ընտանիքի՝ հոր, եղբոր դեմ։ Այն որ այսօրվա վարչապետ կոչեցյալը զերծ է որևէ սկզբունքից և ելնելով տվյալ անձի օրվա հպատակությունից, նրան օգտագործում է, վաղուց պարզ էր։ Թվե՞մ անուններ․․․ Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյանին, ապա անկախ այն բանից , թե ինչ հարաբերություններ ունես, թեկուզ՝ թշնամական քո հարազատների հետ, միևնույնն է, ինչպե՞ս կարելի է համագործակցել մի ուժի հետ, որը քրեական հետապնդումներ է իրականացնում, վարկաբեկում քո հորը, եղբորը, մյուս հարազատներին, անկախ նրանց հանդեպ քո թշնամությունից։ Մի պահ, նա ինձ հիշեցրեց, ԽՍՀՄ «հերոս» Պավլիկ Մորոզովին, ով ըստ խորհրդային քարոզչության մատնել էր իր կուլակ հորը։ Հայաստանում, ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո ստեղծվել է գավառական «ստալինիզմ» և խրախուսվում են բանսարկությունն ու մատնությունները՝ ընկերների, բարեկամների հանդեպ։ Սակայն, ընդունենք, որ ԽՍՀՄ-ը կոմունիստական գաղափարախոսություն ունեցող երկիր էր և, չընդունելով հանդերձ Պավլիկ Մորոզովի մատնությունը, այն նույնպես գաղափարական էր։ Իսկ Գրիգոր Մինասյանը․․․Ոչ մի գաղափար, այլ ընդամենը ողորմելի վրեժ հարազատներից և պաշտոնի ստացում հայրենիքը հանձնած, նույնպես ողորմելիներից։ Հայաստանում շարունակվում է բարքերի անկումը»,- գրել է իրավապաշտպանը։Ավելին12:5713.01.22