Լրահոս

2022-01-13
  • Հայաստան
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» «Վանաձորում նույնպես իշխող ՔՊ կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «168 Ժամ» Ադրբեջանը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»: «Փաստ» Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը Ս. Բաբայանին է տեսնում։ «Ժողովուրդ» Կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ համաներման էին ենթարկվելու 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիները, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ «Փաստ» Տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանը նոր վարկ է վերցնում, որի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
    10:00
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    2 մարզպետ կազատվի պաշտոնից
    Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը: Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:
    09:58
    13.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վարորդը տեղում մահացել է
    Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին ձյունը մաքրած և ճանապարհը աղ ու ավազով մշակված է:
    09:51
    13.01.22
    Ավելին
2022-01-12
  • Հայաստան
    Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ փաստական տվյալներ չի հայտնաբերել
    Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշել է, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասել Է Աբրահամյանը: Աբրահամյանը նշել է, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնել է Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակել Է Աբրահամյանը:
    23:49
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Չորրորդ իշխանություն թերթը ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել Արարատ Միրզոյանի վերաբերյալ․ ԱԳՆ մամուլի խոսնակ
    ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրում է, որ «Չորրորդ իշխանություն (ՉԻ)» թերթը իրականության հետ որևէ աղերս չունեցող և ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ․ «Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։ Ավելին՝ հրապարակման մեջ արված այն պնդումը, թե Արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումն անպատասխան է թողել, ևս բացարձակապես անհիմն է։ ՀՀ ԱԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը (պատասխանի լուսանկարը կցված է): Իսկ այն, որ ԱԳՆ-ից իբրև թե պատասխան չստանալու հանգամանքը թերթը ներկայացրել է որպես իր մատուցած սուտ տեղեկության հիմնավորում, ուղղակի զավեշտալի է։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով: Հայտնում ենք, որ «ՉԻ»-ին հերքման պահանջ ենք ներկայացնելու, իսկ պահանջի չկատարման դեպքում կիրառելու ենք ՀՀ օրեսնդրությամբ սահմանված այլ գործիքակազմ»,- գրել է Հունանյանը՝ կից տեղադրելով կայքի հարցման՝ 13․12․2021 պատասխանը։
    23:41
    12.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանի հետ «ծանր ու բարդ» 5 ժամից հետո ՆԱՏՕ-ն չի փակում դուռը Ուկրաինայի առաջ
    Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ՝ ավելի քան 5 ժամ տևած բանակություններից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, թե ինչի մասին է փակ դռների հետևում խոսել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ:
    22:43
    12.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում Ռուսաստանի «հաղթանակը» չի թուլացրել արևմուտքի հետ լարվածությունը
    Մոսկվան ամրապնդել է դիրքերը Ղազախստանում, բայց աշխարհաքաղաքական հավասարկշռության առումով շատ բան չի փոխվել: Ռուս փորձագետ Նիկոլայ Սիլաևի կարծիքով՝ թեև արևմուտքը դժգոհ է Ղազախստանում Ռուսաստանի կտրուկ գործողություններից, բանակցային լրացուցիչ միավորներ դա Մոսկվային չի բերել:
    22:42
    12.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Թուրքական վիրավորված ինքնասիրություն». Բաքվի ագրեսիան՝ Մոսկվայում հայ-թուրքական հանդիպումից առաջ
    Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, աննախադեպ օպերատիվությամբ կազմակերպեց խաղաղապահ առաքելության մուտքը Ղազախստան, մինչդեռ այդ տարածքի վրա աչք ուներ Թուրքիան: Փորձագետների կարծիքով՝ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան հիմա Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել Հայաստանի սահմանին՝ տրորելով Ռուսաստանի ոտքը:
    22:41
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Չավարտված պատերազմի զոհերը. գյումրեցի Արթուրը, հրազդանցի Վահանը, ալավերդցի Ռուդիկը
    Վահան Բաբայանը 18 տարեկան էր՝ թաեքվոնդոյի երիտասարդների առաջնության չեմպիոն: 19 տարեկան էին Արթուր Մխիթարյանը՝ ըմբշամարտիկ ու Ռուդիկ Ղարիբյանը՝ Սմարթ կենտրոնի առաջին շրջանավարտը:
    22:40
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամու կրակոցներին սովորած նորաբակցիները հեռակա կռիվ են տալիս իշխանության հետ
    Հայ զինծառայողները հայկական տարածքում ինժեներական աշխատանք անելիս են եղել, երբ հայտնվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ու հրետանու թիրախում: Ադրբեջանցիները հայկական տարածքներից են կրակել ու սպանել 3 հայ զինվորի:
    22:40
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ո՞ւր պետք է հետ քաշվի շուռնուխցին. ԱԳՆ հայտարարությունը զայրացրել է օմբուդսմենին
    3 հայ զինծառայողի կյանք խլած ադրբեջանական սադրանքից հետո՝ Հայաստանի արտգործնախարարությունը դեռ առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը: «Ո՞ւր պետք է հետ քաշվենք, երբ գրեթե ամբողջ շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով»,- այսօր բարձրագույն քաղաքական իշխանությանը հռետորական հարց է տվել Հայաստանի օմբուդսմենը:
    22:37
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոչ սև է, ոչ սպիտակ, ՔՊ-ի թեկնածուն է, բայց ՔՊ-ի հետ համաձայն չէ. ՀՀ քաղաքացի Քրիստինե Գրիգորյանը
    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին: Չնայած իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ վերջին ամիսներին փորձում էին վարկաբեկել նրան, ըստ փորձագետների, ձգտում հասնել Թաթոյանի հրաժարականին, նա, ըստ էության, դառնալու է միակ օմբուդսմենը, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը:
    21:15
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանցիների մեծամասնությունը հավատում է՝ «խաղաղությունը գալիս է». հարցումներ
    Հավատո՞ւմ են մեր համաքաղաքացիները խաղաղությանը: Հայ-թուրքական սպասվող բանակցություններից 3 օր առաջ, 3 զինծառայողի զոհվելու հաջորդ օրը Վերին Շորժայից ընդամենը 177 կիլոմետր այս կողմ՝ Երևանում Հայլուրի հարցախույզը ցույց է տվել, որ հարցվածների 55 տոկոսը հավատում է, թե խաղաղությունը գալիս է, 32,5 տոկոսը՝ չի հավատում, 12,5 տոկոսը դժվարանում է կողմնորոշվել:
    20:15
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում
    Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է։ Ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: «Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասել է Նունե Փաշայանը: Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի: «Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ընդգշել է Էդուարդ Համբարձումյանը: Նա եզրափակել է, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:
    18:19
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանում ձնաբքի ժամանակ արգելաձակումից դուրս է բերվել 100-ից ավելի տրանսպորտային միջոց
    ՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:
    18:13
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մասիսում մայրն ու դուստրը մահացել են շմոլ գազի արտահոսքի հետևանքով
    Մասիսում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Նախնական տվյալով՝ շմոլ գազի արտահոսքից են մահացել 47-ամյա կինն ու նրա 27-ամյա դուստրը: Ընտանիքի հայրն է աշխատանքից տուն վերադառնալով, տան լոգարանում գտել կնոջ ու աղջկա դիերը:
    18:11
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փաշինյանը պաշտոն է տվել իրեն ծաղրողին
    «Hraparak.am»-ը գրում է, որ այս ընտրությունները Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն․ «Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն: Այս ընտրությունները Երևանը բարեկարգ և զարգացած քաղաք սարքելու մասին են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել: Այս խոսքերով էր 4 տարի առաջ Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի կողքը կանգնած` Նիկոլ Փաշինյանին հեգնում ու քննադատում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որն այսօր նույն այդ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Փաշինյանի մոլեռանդ պաշտպան դարձած Գրիգոր Մինասյանը ընդամենը մի քանի տարի առաջ նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր, Տարոն Մարգարյանի մոլեռանդ երկրպագուն և նրա աշխատանքները գովերգողը, նրա թիմի անդամը, որը քարոզարշավի ընթացքում ծաղրում էր տանիքներ մագլցելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, նրան անուղղակի կերպով անվանում շոումեն կամ շոու անող, կոչ անում երևանցիներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին, ոչ թե «նույնիսկ մի համատիրություն չղեկավարած» մեկին: Այսօր այդ «շոումենի» ձեռքից նախկինների պաշտպան Մինասյանը սիրով պաշտոն է ստանում` մոռանալով իր անցյալն ու անցյալում արած հայտարարությունները»։
    17:49
    12.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստանի վրա կրակելով՝ Ադրբեջանը մեսիջ է ուղարկում Թուրքիա»
    Հայկական դիրքերի վրա կրակ բացելով՝ Ադրբեջանը նաև մեսիջ է ուղարկում Թուրքիա՝ հունվարի 14-ին հայ և թուրք պատվիրակների մոսկովյան հանդիպմանն ընդառաջ: Այս կարծիքին է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
    17:48
    12.01.22
    Ավելին