Լրահոս
2022-01-11
-
ԱռողջապահականՎահան Քերոբյանը և Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով։Ավելին12:0011.01.22 -
ՀայաստանՓոխգնդապետին ծեծի ենթարկած ՔՊ-ական պատգամավորի օգնականը դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանԵղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել 2019 թ-ի սեպտեմբերի 18-ին՝ Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Նա ավելի քան 2 տարի է՝ կոմայի մեջ է: Թեև Մխիթարյանի հարազատները պնդում են, որ ծեծին անմիջական մասնակցություն է ունեցել նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նրան մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:Ավելին11:5811.01.22 -
ՄիջազգայինԽոզի սիրտը՝ մարդու մարմնում․ բժիշկները փոխվատվաստում են կատարելԲալթիմորում հիվանդ տղամարդուն հաջողությամբ փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ։ Վիրահատությունը տևել է 8 ժամ։ Այն իրականացվել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից, հայտնում է New York Times-ը։ Սա մարդուն խոզի սրտի առաջին հաջող փոխպատվաստումն է: Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հիմա ԱՄՆ-ում մոտ 110 հազար մարդ սպասվում է օրգանների փոխպատվաստման, նրանցից մոտ 6000-ը տարեկան մահանում են՝ չսպասելով իրենց հերթին։Ավելին11:3811.01.22 -
ՀասարակականՀայկական «Բինգյոլ» երգը հնչել է թուրքական եթերումՍտամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի «Arti» հեռուստատեսությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»: Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։Ավելին11:2111.01.22 -
ՀայաստանՄինչև 2004-ը հաշմանդամություն ստացած օդաչուները ՍԴ որոշմամբ ունեն փոխհատուցում ստանալու իրավունք. ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք․ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: «Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ»,- գրել է Արման Թաթոյանը։ Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա հստակ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վիճարկվող՝ թիվ 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի թիվ 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխության ուժի մեջ մտնելը աշխատավայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որպես աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, օդաչուների փոխհատուցում ստանալու ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։Ավելին11:1511.01.22 -
ԱռողջապահականՄեկ օրում մահացել է 2 մարդ․ կորոնապատկերը՝ ՀայաստանումԱռողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որից 333 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու: Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 614 հազար 55-ի:Ավելին11:1211.01.22 -
ՀայաստանՍամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի մոտ վթար է եղելԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար եղել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր, գործար Սամվել Ալեքսանյաին պատկանող շաքարի գործարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին: Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:Ավելին10:5811.01.22 -
ԱրցախԱրցախում ռուսական խաղաղապահ զորախումբն այսուհետ կղեկավարի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը«Սպուտնիկ Արմենա»-ի աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման-փոխանցման ընթացակարգն արդեն սկսվել է: Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:Ավելին10:5511.01.22 -
ԱռողջապահականԱշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 305 միլիոնը. ԱՀԿԱՀԿ-ի տվյալներով՝ համավարակի սկսվելու օրվանից մինչև հիմա աշխարհում կորոնավիրուսով վարակման 305 914 601 դեպք է արձանագրվել։ Վիրուսի հարուցած բարդություններից 5 486 304 մարդ մահացել է։ Վարակման հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Հաջորդը Հնդկաստանը (35 707 727) ու Բրազիլիան (22 499 525) են: ԱՄՆ-ն առաջատարն է նաև մահերի թվով` 830 334: Նաջորդում են Բրազիլիան (619 937), Հնդկաստանը (483 936), Ռուսաստանը (316 904) և Մեքսիկան (300 303): Մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է 1 736 233 դեպք, մահվան դեպքերն աճել են 4 029-ով։Ավելին10:5011.01.22 -
ՄիջազգայինՄահացել Է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ ՍասոլինԵվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլինի մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլիոն հայտնել է, որ հունվարի 11-ին Իտալիայում 65 տարեկան հասակում մահացել Է Սասոլին։ «Դավիդ Սասոլին մահացավ հունվարի 11-ին ժամը 01:15-ին (Երևանի ժամանակով 04:15-ին)»,- գրել Է Կուիլիոն: Ըստ նրա տեղեկատվության՝ Սասոլին մահացել Է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել Էր: «Հուղարկավորության օրն ու ժամանակը կհաղորդվեն առաջիկա մի քանի ժամում»,- նշել Է Կուիլիոն: Հունվարի 10-ին Սասոլին հոսպիտալացվել Էր իմունային համակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին՝ նախկին լրագրողը, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, հայտարարել Էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակ վերընտրվելու համար, որպեսզի, ինչպես ինքն Էր պարզաբանել, «չպառակտի եվրոպական մեծամասնությունը»: «ՏԱՍՍ»-ը հաղորդել է, որ նրա մանդատի ժամկետը լրանում Էր հունվարին։Ավելին10:4611.01.22 -
Միջազգային10 000 մարդ է ձերբակալվել ՂազախստանումՂազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի իրավապահ մարմինները մոտ 10 հազար մարդ են ձերբակալել անկարգությունների պատճառով։ Ռեյդերի ընթացքում ոստիկանությունը Տարազում Ազգային գվարդիայի և հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների հետ «Մակարով» ատրճանակ և դրա համար նախատեսված փամփուշտներ է առգրավել, զրահաբաճկոն։Ավելին10:3511.01.22 -
ՀայաստանԿողաշրջվել է ՊՆ Ուրալը․ կա վիրավոր«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։Ավելին10:1611.01.22 -
ՏարածաշրջանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:0611.01.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի կարևոր լուրերըՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով «Փաստ» Վ. Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել: «Ժողովուրդ» Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Գոլոս Արմենիի» «Իրավիճակն աննախադեպ է. Հայաստանը, որի տարածքը մայիսի 12-ից ի վեր բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:Ավելին10:0011.01.22 -
ՄիջազգայինՂազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետը հայտնի է«Ռիա Նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի 2 օրից։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, 2 օրից կսկսվի միացյալ զորախմբի փուլային դուրսբերումը, գործընթացը կտևի 10 օրից ոչ ավելի»,- ասել է նա խորհրդարանում։ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձը ձախողվել է, երկրի դեմ սանձազերծվել էր ահաբեկչական պատերազմ։ Նախագահը հայտարարել է, որ երկրում հակաահաբեկչական օպերացիայի սուր փուլն անցել է, իրադրությունը բոլոր տարածաշրջաներում կայուն է։Ավելին09:5011.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ավելի քան 400 մինչդատական հետաքննություն է սկսվելՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկրում 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: «Երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ: Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։ Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 2161 մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել:Ավելին09:4811.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի վարչապետի պաշտոնում կլինի նախկին փոխվարչապետըՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրաման է ստորագրել Ալիխան Սմայիլովին հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել վարչապետի պաշտոնում նախկին առաջին փոխվարչապետ Սմայիլովի թեկնածությանը։Ավելին09:4511.01.22 -
Հայաստան6․4 մագնիտուդով երկրաշարժ է եղելԵվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 11-ին, սեյսմոլոգները 6,4 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կիպրոսի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվել Է Լիմասոլ քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 154 հազար մարդ, 112 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք: Օջախն ընկած Է եղել 2 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։Ավելին09:4411.01.22 -
ԱռողջապահականԴելտակրոն շտամ գոյություն չունի․ ԱՀԿ-ն հայտնում է լաբորատոր սխալի մասինԱՀԿ-ն հերքում է դելտա և օմիկրոն շտամների հիբրիդի՝ դելտակրոնի հայտնվելու մասին կիպրացի գիտնականների տարածած տեղեկությունները՝ հորդորելով հանրությանը չօգտագործել այդ հասկացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն ենթադրել է, որ դա կարող էր առաջ գալ լաբորատոր սխալի արդյունքում՝ սեկվենավորման գործընթացում աղտոտման հետևանքով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Նա խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի և գրիպի դեմ, սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ կրել, խուսափել մարդկանց կուտակման վայրերից և պարբերաբար օդափոխել փակ տարածքները։Ավելին09:3611.01.22 -
ՀայաստանՀայաստանի ճանապարհներին մառախուղ էԵրևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում (տեսանելիությունը՝ 30 մ) առկա է մառախուղ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին մերկասառույց է։Ավելին08:1011.01.22