Լրահոս
2022-01-03
-
ՀասարակականԳերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք,հնարավոր է՝ ողջ կյանքում հաշմանդամ մնալ․ պաշտպանՆոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։ «Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնել է պաշտպանը։ Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։ «Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։ Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։ «Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։ Արա Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենք ունեն փաստեր, որ գերեվարումից առաջ սկզբից իր պաշտպանյալը մարտ է վարել, հետո դիրքում մնացել է միայնակ․ ծանր վիրավոր վիճակում գերեվարվել է, այդ մասին հրամանատարներն էլ գիտեն։ «Կրկնում եմ՝ վստահ եմ, որ արդարացվելու է, բայց հիմա առողջական վիճակն է մեզ ավելի շատ հետաքրքրում»,- եզրափակեց նա։Ավելին18:2903.01.22 -
ՀայաստանԿինը՝ դանակով, տղամարդը՝ քարով,օղու կոտրած շշով, հարվածել են տուժածինՀունվարի 2-ին ժամը 03.05-ին ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և 34-ամյա երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։ Վիճաբանության ընթացքում կինն իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածի մարմնին` պատճառելով վնասվածքներ: Ժամը 04.50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։Ավելին18:2103.01.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվումՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեն Սիմոնյանի առանձնատան ծախսերը գաղտնի են պահվում։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ալեն Սիմոնյանը չբավարարվելով բյուջեի հաշվին շուրջ 200 հազար դոլարանոց պադավատ գնելով՝ մի բան էլ Կոնդի կառավարական ամառանոցն էր վերանորոգում այնտեղ տեղափոխվելու համար։ Տեղեկացրել էի, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հարցում էի հղել՝ պահանջելով պարզաբանել հետևյալ հարցերը․ 1․ Կառավարական կոնկրետ ո՞ր առանձնատունն է վերանորոգվում Ալեն Սիմոնյանի համար։ 2․ Ե՞րբ են սկսվել վերանորոգման աշխատանքները և ե՞րբ կավարտվեն դրանք։ 3․ Որքա՞ն գումար է ծախսվել և ծախսվելու այդ առանձնատան վերանորոգման համար, և ի՞նչ միջոցներից են հատկացվել այդ գումարները։ 4․ Որքա՞ն գումար է ծախսվելու այդ առանձնատան կահավորման համար։ Ո՞ր ընկերությունից է ձեռք բերվելու կահավորումը, և արդյոք այլ ընկերությունների համար մրցույթ հայտարարվե՞լ է Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան կահավորման համար, թե՞ գնումը կատարվել է մեկ անձից։ 5․ Վերանորոգվող այդ առանձնատունը վերջին անգամ ե՞րբ էր վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 6․ Արդյոք ՀՀ ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ շարունակո՞ւմ է բնակվել իր կառավարական առանձնատանը։ Եթե այո, ապա ե՞րբ է պատրաստվում դուրս գալ այնտեղից և վերադարձնել կառավարության հաշվեկշռին։ 7․ Որքա՞ն գումար էր ծախսվել Արարատ Միրզոյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ 8․ Որքա՞ն գումար էր ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատան վերանորոգման համար, ո՞ր թվականին և ի՞նչ միջոցներից։ Ե՞րբ էր այն վերջին անգամ վերանորոգվել և որքա՞ն գումար էր ծախսվել այդ նպատակով։ Եվ աշխարհի «ամենաժողովրդավար» կառավարությունից պատասխանել են, որ այդ ծախսերը գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն։ Իմ հարցմանը Արայիկ Հարությունյանը մասնավորապես պատասխանել է․ ««Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման (…) համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները: Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, փաստաթղթերին կարող եք ծանոթանալ տեղում՝ այցելելով ՀՀ վարչապետի աշխատակազմի Առաջին բաժին: Ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ կառավարական առանձնատանը բնակվելու հարցին, ապա առանձնատներում բնակվում են ՀՀ վարչապետը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ իրենց ընտանիքով»: Փաստորեն, ընդամենը 3 տարի պահանջվեց, որ կառավարական առանձնատնից պարբերաբար լայվ մտնող, այնտեղի սաունան, սառնարանը, վերանորոգումն ու ամեն անկյունը ցուցադրող «հեղափոխականները» վերածվեն Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի հերոսների։Ավելին14:1503.01.22 -
ՏարածաշրջանՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:4103.01.22 -
ԱրցախԾառայակիցներին սպանած ադրբեջանցուն հայտնաբերել են Բերձորի գյուղերից մեկումԱդրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին, որը երեկ՝ հունվարի 2-ին, կրակել էր իր երեք զինծառայակիցների վրա, ապա՝ դիմել փախուստի, հայտնաբերվել և ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Նշվում է, որ Էլհան Ավազլին ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա։ Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին հայտնաբերվել է այս գիշեր` ժամը 00։30-ին, Բերձորի` Ադրբեջանի կողմից բռնազավթված գյուղերից մեկում։Ավելին13:1903.01.22 -
ՀայաստանԵրևանում շաուրմայից թունավորվել են իրանցիներԵրևանում օտարերկրացիները հունվարի 1-ին «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա ուտելուց հետո տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածները Իրանի քաղաքացիներ են՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։Ավելին12:4403.01.22 -
ՀայաստանԴեռ հանրությանը ներկայացնելու եմ իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ. ՏոնոյանՀաշվի առնելով տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ 168.am, 24news.am, Aravot.am, Armeniasputnik.am, Armdaily.am, Aysor.am, Azatutyun.am, Factor.am, Hetq.am, Mediamax.am, News.am, Pastinfo.am, քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված հարցադրումները, ինչպես նաև քրեական գործով նախաքննության ավարտվելը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից մի քանիսին: Այս մասին հայտնում է Դավիթ Տոնոյանի փաստաբանականա խումբը:Ավելին10:1603.01.22 -
ՄիջազգայինԵգիպտոսում գովազդը համարել են սեռական ոտնձգություն քարոզողՖրանսիական Citroën ավտոարտադրողի գովազդը Եգիպտոսում հակասությունների տեղիք է տվել այն բանից հետո, երբ ակտիվիստներն ասել են՝ այն նպաստում է սեռական ոտնձգություններին մի երկրում, որտեղ այդ պրակտիկան տարածված է։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Citroën-ի` Եգիպտոսի դուստր ձեռնարկության գովազդում, որը թողարկվել է դեկտեմբերին, նկարահանվել է եգիպտացի հայտնի երգիչ և դերասան Ամր Դիաբը: Նա նստում է վերջին Citroën C4-ի ղեկին և կտրուկ արգելակում, երբ տեսնում է, թե ինչպես է կինն անցնում փողոցը։ Դիաբը նայում է կնոջը և ֆիքսում նրան ավտոմեքենայի հետևի հայելու մեջ տեղադրված տեսախցիկով: Երգիչը ժպտում է, երբ նրա հեռախոսի մեջ հայտնվում է կնոջ պատկերը։ Այնուհետեւ նրանք միասին են հայտնվում, կարծես ժամադրության լինել: Թեև գովազդը, ըստ երևույթին, կոչված էր ցուցադրելու ավտոմեքենայի տեսախցիկը, այն քննադատության արժանացավ ավտոարտադրողի և 60-ամյա երգչի հասցեին, ով արաբական աշխարհում շատերի համար օրինակելի է համարվում: Citroën Egypt-ը ներողություն է խնդրել եւ հեռացրել է 100 վայրկյանանոց գովազդը։ Գործակալությունը նշում է, որ Եգիպտոսում սեռական ոտնձգության և բռնության խնդրի մասշտաբների մասին հայտնի դարձավ 2011 թվականի ժողովրդական ապստամբությանը հաջորդած տարիներին, որը տապալեց երկարամյա ավտոկատ Հոսնի Մուբարաքին, երբ մի քանի բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ տեղի ունեցան:Ավելին10:0903.01.22 -
Միջազգային5․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀունվարի 3-ին 5․9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Վանուատուի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այս մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Սոլայից, որտեղ բնակվում Է շուրջ 1,1 հազար մարդ, 104 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք, և Պորտ Վիլայից (բնակչությունը 35․9 հազար մարդ) 527 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած Է եղել 137 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:0603.01.22 -
ՀասարակականՀՀ դեսպանությունը՝ Նշանյանին Թուրքիային արտահանձնելու մասինՀունաստանում Հայաստանի դեսպանությունը արձագանքել է տեղեկատվությանը, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։ Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Դեսպանությունը տեղեկացնում է․ «Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»:Ավելին10:0003.01.22 -
ՏարածաշրջանՀունվարի 3-ին ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց28 տարի առաջ՝ 1994 թվականի հունվարի 3-ին, Իրկուտսկից Մոսկվա թռչող Տու-154 մակնիշի ինքնաթիռը անսարքության պատճառով վթարի ենթարկվեց, որի արդյունքում մահացավ 126 մարդ։Ավելին09:4403.01.22
2022-01-02
-
ՄիջազգայինՁյան ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ-ումՁյան փաթիլները կշռում են 1 մգմ: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում 1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ: Ձյան փաթիլների 95%-ը կազմված է օդից: Հենց այս պատճառով էլ նրանք շատ դանդաղ են ընկնում` ընդամենը 0,9կմ/ժ արագությամբ: Ձմռանը, ձյունը տիեզերք է արտացոլում արևի ճառագայթների 90%, ինչի պատճառով էլ Երկիրը չի տաքանում: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով: Հենց սա էլ փաթիլին տալիս է սպիտակ գույն։ Ձյուն կարող է տեղալ ոչ միայն 0-ից ցածր ջերմասըիճանի դեպքում։ Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը: Սահարա անապատում ձյուն եղել է 1979 թվականին՝ առաջին և վերջին անգամ: Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից: Ձյունը միայն սպիտակ չէ, որ լինում է։ Բազմիցս դիտվել է գունավոր ձյան տեղում՝ երկնագույն, կանաչ, մոխրագույն:Ավելին23:4202.01.22 -
ՀասարակականԱդրբեջանցին պայթել է ականի վրաՔարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա, նրան հոսպիտալացրել են։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հաղորդագրության՝ զինծառայողի ոտքն անդամահատել են։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։Ավելին23:1402.01.22 -
ՀայաստանՊՎԾ նախկին պետ Հայրապետովի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի եկեղեցումԵրեկ՝ հունվարի մեկին, Երևանում մահացավ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։Ավելին22:4602.01.22 -
ՀայաստանԱրարատում տասնյակից ավելի մեքենաներ են բախվել իրարԱրդեն 1 ժամից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տեղացած առատ ձյան ու ճանապարհի չմաքրման հետևանքով տարբեր հատվածներում բախվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, կան վիրավորներ։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վթարների հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը ճանապարհի մեջտեղում են, մի քանիսն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչները, սակայն վթարները այնքան շատ են, որ նրանք չեն հասցնում։ Այս դեպքում օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ճանապարհը սպասարկող ճանշինականներից մինչև այս պահը ոչ ոք չկա։ Մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Արարատի մարզի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանի հանձնարարականով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ժամանել են դեպքի վայր, ովքեր օգնություն են ցուցաբերում վարորդներին, իսկ վարորդներն էլ «ամենավերջին քաղցր խոսքերով են հիշում» ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։Ավելին22:3202.01.22 -
ՀայաստանՁյան հետևանքով Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի ենԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Երևան- Զովունի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Ելփին-Չիվան, Զովունի-Երևան ավտոճանապարհներին, տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին22:0202.01.22 -
ՄիջազգայինԱշխարհի ամենատարեց մարդը 119 տարեկան էՏանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմի սկսվելուց մեկ տարի առաջ՝ 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ Տանական բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հասակակիցն է։ Կանե Տանական ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում 2019 թվականի մարտին՝ 116 տարեկան հասակում։Ավելին21:5402.01.22 -
ՏարածաշրջանՄահվան ելքով խոշոր ավտովթար ՌուսաստանումՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանում գիշերը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար երթուղային ավտոբուսի մասնակցությամբ: Վթարի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս 21-ը՝ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրգործ: Իրավապահները հայտնում են, որ ավտոբուսը հարվածել է երկաթուղային կամրջի հիմնասյանը:Ավելին21:3102.01.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանցին սպանել է իր ծառայակիցներինԱդրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին այսօր` հունվարի 2-ին, Քաշաթաղի շրջանում (Կուբաթլու) կրակել ու սպանել է իր երեք ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սպանվածներն են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայլովը և երկու կրտսեր սերժանտներ` Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ավազլին, զենքը նետելով, փախուստի է դիմել։ Նա այժմ թաքնված է: Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում:Ավելին21:1902.01.22 -
ՄիջազգայինՀաղթական կամարի տակ կախված ԵՄ դրոշը վիրավորանք է Անհայտ զինվորի գերեզմանինԵՄ դրոշը, որը Փարիզի Հաղթական կամարի տակ էր կախվել՝ ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահի, հանվել է կիրակի օրը աջակողմյան քաղաքական գործիչների կոշտ քննադատությունից հետո: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Կտավը կախվել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբի պատվին։ Դրան կտրուկ են արձագանքել աջերի և ծայրահեղ աջերի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենը, Վալերի Պեկրեսը և Էրիկ Զեմմուրը։ Նրանք ստեղծված իրավիճակը որակել են սրբապղծություն և վիրավորանք Հաղթական կամարի տակ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին և կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին այնտեղ վերադարձնել ազգային դրոշը։ ԵՄ դրոշը պիտի մի քանի օր ծածանվեր կամարի տակ, ապա հանվեր միայն Սուրբ Ծննդյան լուսավորության հետ մեկտեղ՝ հունվարի 9-ին:Ավելին21:0502.01.22