Լրահոս
Աշխարհ
12:27
21.03.19
309

Մունկի հայտնի «Ճիչ»-ի գաղտնիքը բացահայտվել է

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի թանգարանի փորձագետները հայտարարել են, որ մինչ այս մենք սխալ ենք հասկացել Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչ» կտավի իմաստը, տեղեկացնում է Telegraph–ը:

«Մենք ցուցադրելու ենք այդ կտավի սեւ-սպիտակ տարբերակը, որից ակնհայտ է դառնում, որ նկարում պատկերված մարդը ոչ թե ճչում է, այլ՝ լսում է ինչ-որ ճիչ», ասում են փորձագետները:

 1892 թվականին Մունկը քայլում է Օսլոյի փողոցներում, երբ երկինքը կարմրում է, եւ այդ տեսարանը մեծ ազդեցություն է ունենում իր վրա:

 Կտավի կապույտ գույնով նա ցանկացել է նկարագրել իր ընկճված հոգեկան վիճակը՝ այդ պահին: Համաձայն փորձագետների, կտավի մարդը լսում է կա՛մ բնության ճիչը, կա՛մ մեկ ուրիշ ճիչ՝ «դա ընդամենը ընկալման հարց է», կարծում են նրանք: