-
Իրավական
ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
14:0007.06.26 -
Հասարակական
Այնքան են լկտիացել, արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում. Միկոյան
13:4007.06.26 -
Իրավական
Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
13:1707.06.26 -
Հասարակական
Ներխուժել են «Հայաստան» դաշինքի աջակիցների բնակարաններ. 10-ից ավելի անձի բերման են ենթարկել
13:0807.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աննախադեպ ակտիվություն. ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,48 տոկոսը
12:3007.06.26 -
Հասարակական
Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14,5 տոկոսը. ԿԸՀ
12:1207.06.26 -
Քաղաքական
Ուղիղ I «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է 7/3 տեղամասում
12:0007.06.26 -
Քաղաքական
Ո՛չ ես, ո՛չ էլ Քոչարյանը չենք պատրաստվում Հայաստանը լքել. Սամվել Կարապետյան
11:5307.06.26 -
Հասարակական
Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց նկատմամբ. Իվետա Տոնոյան
11:2707.06.26 -
Հասարակական
Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը․ Գարեգին երկրորդ
11:1607.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինի բերման են ենթարկվում և ձերբակալվում
11:0307.06.26 -
Հասարակական
Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետը Էջմիածնում կատարեց իր ընտրությունը
10:4207.06.26 -
Հասարակական
ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան
10:3807.06.26 -
Հասարակական
Փոփոխություններ բերող և իրապես ուժեղ Հայաստանի համար եմ քվեարկել. Արամ Վարդևանյան
10:2907.06.26 -
Հասարակական
Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը․ Բագրատ Սրբազան
10:1507.06.26 -
Քաղաքական
«Ես քվեարկել եմ հանուն վերածնվող Հայաստանի». Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում
09:0707.06.26 -
Իրավական
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
08:4907.06.26 -
Միջազգային
Իսրայելի կողմից ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ լրտեսության մասշտաբներն անցել են սահմանը․ NYT
22:4006.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Միլիարդավոր դոլարներ ու ռուբլիներ են հոսում Ադրբեջան. Բաքուն կուժեղացնի՞ ճնշումը՝ Երևանի վրա
22:0006.06.26 -
Իրավական
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Դավիթ Ղազինյանին
21:5006.06.26 -
Միջազգային
Պեսկովը կոչ է արել չգերագնահատել ՍՊՄՏՖ-ին ԱՄՆ պատվիրակության այցի նշանակությունը։
21:2606.06.26 -
Հասարակական
Ստեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխը
21:1706.06.26 -
Հայաստան
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ Հենրիխ Մխիթարյան
20:5606.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ Հորմուզի փակուղին. փոխադարձ հարվածների մասին են հայտնում Թեհրանն ու Վաշինգտոնը
20:0706.06.26 -
Հասարակական
Հովհաննավանքի պատի քարերին կարգլույծի համար կամերա են մեխել․ Հովհաննես Իշխանյան
19:4906.06.26 -
Հասարակական
Ծաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմի
19:0006.06.26 -
Միջազգային
Պուտինին կոպտել են. Ռուսաստանի նախագահը մերժում է Զելենսկիի՝ հանդիպման առաջարկը
17:5506.06.26 -
Քաղաքական
Ահազանգ. թիվ 33/50 տեղամասային կենտրոնում 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է
16:4806.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակից հետո
16:2706.06.26 -
Միջազգային
Ալբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծ
16:0006.06.26 -
Հասարակական
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը
15:3906.06.26 -
Միջազգային
Մոլդովայի իշխանությունները կարող են հրահրել արտահերթ ընտրություններ. Դոդոն
15:2506.06.26 -
Հասարակական
Որքա՞ն է կազմում ընտրողների ընդհանուր թիվը հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին
13:0806.06.26 -
Իրավական
Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում
11:4906.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
11:1006.06.26 -
Միջազգային
Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին
10:5806.06.26 -
Հասարակական
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
10:4706.06.26 -
Հասարակական
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
00:1506.06.26 -
Հասարակական
Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»
23:3505.06.26 -
Հասարակական
Վարչական ռեսուրսի օգտագործումից՝ թշնամանքի հրահրում. 382 ընտրախախտում է արձանագրել «Արդար քվեն»
23:2305.06.26 -
Քաղաքական
Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան
23:0005.06.26 -
Քաղաքական
Թրամփը կասկածում է, որ Փաշինյանը վերընտրվելու է. ինչո՞ւ է շտապում Վաշինգտոնը
22:5205.06.26 -
Հասարակական
Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը․ ՀԺՄ հայտարարությունը
22:1405.06.26 -
Հասարակական
ՔՊ ամփոփիչ հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ 20:30-ի դրությամբ՝ ներկա է շուրջ 16.000 մարդ
22:0805.06.26 -
Քաղաքական
Այդպես էլ չհասկացավ Փաշինյանը. երբեմնի թիմակիցների զարմանքը և մրցակիցների բերած փաստերը
22:0205.06.26 -
Քաղաքական
Սարսափում է Փաշինյանը խաբված ժողովրդի իմաստնությունից. Քոչարյանը խնդրում է քաղաքացուն վճռական լինել
21:3005.06.26 -
Հասարակական
Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. հայտարարություն
21:1405.06.26 -
Հասարակական
Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով
20:4905.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վերջին ժամերն են քարոզարշավի. ինտրիգներ, խոստումներ, ամփոփումներ
20:3005.06.26 -
Քաղաքական
Քաոսի ու նվաստացման ժամանակներն ավարտելու վճռականությամբ «Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը
20:1305.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան
20:0305.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը
19:2905.06.26 -
Քաղաքական
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը․ անցել է շոուներին․ Ղահրամանյան
19:1405.06.26 -
Քաղաքական
Դիմում են տարել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
19:0705.06.26 -
Քաղաքական
Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը․ Նարեկ Կարապետյան
18:3905.06.26 -
Հասարակական
Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն․ Երևանում գինու օրեր են
17:4505.06.26 -
Քաղաքական
Խայտառակ վիճակից դուրս գալու համար գլխապտույտ բարեփոխումներ է խոստանում Սամվել Կարապետյանը
17:2405.06.26 -
Հասարակական
ԱՀԱԶԱՆԳ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք»
17:1905.06.26 -
Միջազգային
Ի՞նչ կասի Պուտինը Զելենսկիին, երբ պատերազմն ավարտվի. Կրեմլում ստացել են Կիևի նամակը
17:0705.06.26 -
Հասարակական
Փաշինյանի աջակիցը մեքենայի տակ է գցել Ծառուկյանի երիտասարդ աջակցին, նա տեղափոխվել է հիվանդանոց
17:0005.06.26 -
Աշխարհ
Ամենօրյա սպանություններ, տառապանք, ցավ. ավերվող Գազան հարցնում է՝ որտե՞ղ է աշխարհը
16:2905.06.26 -
Հասարակական
ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան
16:1505.06.26 -
Հասարակական
Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
16:0005.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Հաղթում է ՔՊ-ին միասնական ընդդիմությունը. վերջին հարցումների արդյունքները
15:3005.06.26 -
Հասարակական
Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
15:2105.06.26 -
Քաղաքական
Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ. Yerkir
15:1505.06.26 -
Տարածաշրջան
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել
15:0005.06.26 -
Հասարակական
Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա. Մարիաննա Ղահրամանյան
14:2705.06.26 -
Հասարակական
«Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. նա տեղափոխվել է հիվանդանոց
13:4005.06.26 -
Հասարակական
Սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդել. Սևանում մեծ սպասելիքներ կան «Հայաստան» դաշինքից
13:2705.06.26 -
Հասարակական
Ընդդիմությունը՝ 46,6 տոկոս, Փաշինյանը՝ 32,4 տոկոս․ նոր հարցման արդյունքներ
13:1905.06.26 -
Հասարակական
Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ
11:5505.06.26 -
Իրավական
40 անձի նկատմամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 գործ է փոխանցվել դատարան
11:4205.06.26 -
Մամուլի տեսություն
ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»
11:1805.06.26 -
Իրավական
Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
11:0605.06.26 -
Հասարակական
Գեղարքունիքում բեռնատարը վրաերթի է ենթարկել 49–ամյա քաղաքացուն. վերջինս տեղում մահացել է
10:5905.06.26 -
Մամուլի տեսություն
911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. «Հետք»
10:3505.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
10:1605.06.26 -
Մամուլի տեսություն
Բժշկական կենտրոնը քարոզչություն է անում. արգելված գործիք. «Ժողովուրդ»
10:0105.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչո՞ւ են փոխում աջակցության ծրագիրը. «Ժողովուրդ»
09:5605.06.26 -
Մամուլի տեսություն
Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»
09:5005.06.26 -
Քաղաքական
Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու․ Նարեկ Կարապետյան
23:3604.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ Կարապետյան
22:4804.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպան 50 միլիոն եվրո է խոստանում Փաշինյանին՝ ընտրություններից 3 օր առաջ
22:4504.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց՝ ով է Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը
22:4004.06.26
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին:
Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանից կատարված յուրացման 7 դրվագ, պարզվել առերևույթ կատարված յուրացումների մեխանիզմը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:
Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:
Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝ Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:
Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի նյութական վնաս: Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:
Բացի այդ, համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:
Համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013- 2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
«Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):
Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
-
14:00
07.06.26
ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Կարդալ ավելին
-
13:20
07.06.26
Ձերբակալվել է Կարապետ Պողոսյանը
Կարդալ ավելին
-
13:17
07.06.26
Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
Կարդալ ավելին
-
09:49
07.06.26
«Ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ» լուրի առնչությամբ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել
Կարդալ ավելին