Լրահոս
Միջազգային
18:58
17.09.24
234

Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը

Img default alt hy

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է նրա անձնական փեյջերի պայթյունի հետևանքով։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի պետական Mehr գործակալությունը։

«Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին տուժել է փեյջերի պայթյունի հետևանքով»,- ասվում է նյութում։

Այսօր Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի այլ շրջաններում փեյջերի պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Զեկույցում նշվում է, որ սարքերի պայթեցումը տեղի է ունեցել «բարձր տեխնոլոգիաների ազդեցության» պատճառով։