Լրահոս
Սոցիալական
21:36
20.03.19
185

Կառավարությունը չի բացառում պետական պարտքի ավելացումը

Հայաստանի կառավարությունը հնարավոր է բարձրացնի դրսից պարտքով փող վերցնելու թույլատրելի շեմը, որը սահմանափակվում է օրենքով: Դրանում փոփոխություն անելու հնարավորությունը գործադիրը այժմ քննարկում է կենտրոնական բանկի հետ: Կգնա՞ պետությունը այդ քայլին, ըստ Նիկոլ Փաշինյանի, պարզ կլինի 20 օրից: Այժմ Հայաստանի արտաքին պարտքը մոտեցել է թույլատրելի շեմին և այն բարձրացնելը, ըստ վերլուծաբանների, կարող է ռիսկային լինել տնտեսական հեղափոխություն հռչակած երկրի համար: