Լրահոս
Սոցիալական
21:32
20.03.19
196

Կառավարությանը «շտապ փո՞ղ» է պետք. 250 միլիոն դոլար՝ ԱՄՀ-ից

Արտաքի պարտքի շեմը բարձրացնելուն զուգահեռ,, կառավարությունը Արժույթի միջազգային հիմնադրամից 250 միլիոն դրամ օգնություն է խնդրել: Տեղեկությունը Հայլուրի հարցմանն ի պատասխան հաստատել է հիմնադրամը՝ նշելով, որ գումարը միջազգային կազմակերպությունը տալիս է կառավարության ծրագրերին օգնելու, արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը բարձարցնելու համար: Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է՝ այնպես չէ, որ երկրին շտապ փողեր են պետք: