Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:52
21.03.19
197

Իրանցիների համար Հայաստանն ազատ է, բայց Վրաստանը էժան է


Մուսուլմանների մի մասն այսօր նշում է նոր տարին՝ Նովրուզը, բայց երևի նկատել եք, որ փողոցում հաճախ չեք հանդիպում հարևան Իրանից՝ տոնելու եկած զբոսաշրջիկների: Իրանից մեր երկիր եկող տուրիստների թիվը նվազել է: Չնայած Մարդկանց ազատությունների ինդեքսում 57-րդ Հայաստանը գրավիչ է 153-րդ Իրանի համար, բայց գներն այստեղ թանկ են, դոլարի արժեքն էլ Իրանում աճել է և նրանք գտել են ավելի հարմար տարբերակ: Վրաստանում կյանքը և էժան է և ազատ, ի դեպ՝ 17 կետով ավելի ազատ, քան մեզ մոտ: