Լրահոս
Հասարակական
09:46
04.10.21
50

«Իրականություն, ճշմարտություն Եռաբլուրում ման եկեք». որդեկորույս հոր մենախոսությունը. տեսանյութ

«Մի մարագում որ կապեք գառին ու գայլին, ընկերություն կանե՞ն»: Թշնամու հետ երկխոսել առաջարկողներին, Երևանից Բաքու և Անկարա խաղաղության մեսիջների ուղարկողներին հարցնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառառյող Աբրահամ Մարուխյանի հայրը՝ Տիգրան Մարուխյանը: Այսօր նրա տղայի մահվան տարելիցն է, 2020 թվականի հոկտեմբերի 3-ին զոհված Աբրահամի մարմինը 7 ամիս անց են գտել ու հողին հանձնել:

Հայրը շատ հարցեր ունի իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ, բայց դժվարին այս օրերին իրար միս ուտելու փոխարեն միաբանություն է խնդրում: Ուզում է, որ մեծամեծերը պարգևավճար ստանալուց, գունագեղ տոնակատարություններից ազատ ժամանակ Եռաբլուր մտնեն՝ առանց թիկնազորի... զինվորական պանթեոնում են բոլոր հարցերի պատասխանները: