Լրահոս
Հասարակական
12:30
15.12.24
453

Հրդեհի ահազանգ՝ Արշակունյաց պողոտայում

Img default alt hy

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին: 

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):