Լրահոս
Կրթություն և գիտություն
21:28
21.03.19
188

Հայլուր 21 Մարտի I 18:30

Գյուղացիները վարչապետին բողոքել են: Վարչապետն էլ կառավարությունից հարցնում է՝ ինչո՞ւ են մարդիկ վարկերի տոկոսներից դժգոհ, եթե իրենք հայտարարում են, որ դրանք իջել են:

Տավուշի սահմանամերձ գյուղերից մինչեւ Արցախ Արմաթի 260 խմբավար 3 ամիս աշխատավարձ չի ստացել: Կառավարությունը որոշել է փոխել ֆինանսավորման կարգը:

Ավշարում կրթական քաոսը շարունակվում է: Գյուղացիները Երեւան են եկել եւ իրենց հասկացող են փնտրում:

Ռանչպար այցելությունը հեղափոխել է վարչապետի մտքերը՝ նպաստառու-վարկառուների մասին: Գյուղում Փաշինյանը մի ընտանիք է տեսել, որը և նպաստ է ստանում, և վարկ է փակում:

Առանց հաստատակամ բարեփոխումների՝ հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների: Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ-ի աճի նվազում:

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են: Շուկայի մասնագետը վստահեցնում է՝ պետական կառույցները կրիայի պես են աշխատում:

Իրանցիների համար Հայաստանն ազատ է, բայց Վրաստանը նաեւ էժան է: Երեւանի տաքսու վարորդները Նովրուզի օրերին պարսիկ հաճախորդ քիչ ունեն:

Չկարողացավ անել Մաո Չզե Դունը, կարողացավ անել Նուրսուլթան Նազարբաեւը: Լուռ դժգոհություն եւ բարձրաձայն կատակներ՝ ղազախական մայրաքաղաքի անվանափոխության հարցով:

Եւ աշխարհի պոեզիան կամ պոեզիայի աշխարհը: Այսօր աշխարհն արտասանում է: