Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:13
02.07.19
76

Հայաստանը գրոհում է «Գազպրոմը». ռուսական ԶԼՄ

Հայաստանի սահմանին ռուսական գազի հնարավոր թանկացման մասին ծավալուն հոդված է հրապարակել Գազետա.ռու էլեկտրոնային պարբերականը: 
Այս տարվա հունվարի մեկին Հայաստանի սահմանին ռուսական գազի՝ 15 դոլարով թանկանալուց հետո, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ գազի նոր սակագին ձևավորվելու համար Գազպրոմի հետ բանակցությունները սկսել են: Մինչև այսօր կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ Գազպրոմի հետ բանակցությունները շարունակվում են:

Մինչ դեռ ռուսական պարբերականը հայտնում է, որ բանակցությունների վերջնաժամկետները վաղուց սպառվել են՝ անարդյունք: