Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:11
12.10.21
49

Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու օգնությամբ. Գարեգին Բ

Img default alt hy

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարծում է, որ Հայաստանը դժվարին ժամանակները կհաղթահարի Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝  sputnikarmenia.am-ի փոխանցմամբ,  այս մասին կաթողիկոսն ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։

Գարեգին Երկրորդը նաև ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին և ժողովուրդը միշտ զգացել են Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը:

«Այսօր դժվարին ժամանակներ են մեր ժողովրդի և մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատքի շնորհիվ, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը», - ասել է Գարեգին Երկրորդը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Կիրիլ Պատրիարքը հոկտեմբերի 12-ին և 13-ին Մոսկվայում հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և
 
Կովկասի մահմեդականների վարչության (CMD) շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքուր Փաշազադեի հետ:
Հոկտեմբերի 13 -ին նախանշված է նաև երեք հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։